Պատմության այս օրը. հոկտեմբերի 21

 Պատմություն     47  
Պատմության այս օրը. հոկտեմբերի 21

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2015 - Նշվեց «Վերադարձ դեպի ապագա» օրը՝ «Վերադարձ դեպի ապագա 2» ֆիլմից պատվին:
1997 - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր ստորագրեց դեկտեմբերի 10-ից երկրի նոր մայրաքաղաքը Ակմոլան հայտարարելու մասին, որը հետագայում ստացավ Աստանա անվանումը:

  • 2019 թվականի մարտի 20-ին վերանվանվել է Նուր Սուլթան (նախկին նախագահի պատվին)։

1997 - Էլթոն Ջոնի «Candle in the Wind» երգի նոր տարբերակը, որը նվիրված է արքայադուստր Դիանայի հիշատակին, դարձավ փոփ երաժշտության պատմության ամենահանրաճանաչ սինգլը:

  • Մեկ ամսվա ընթացքում վաճառվել է 31,8 մլն օրինակ։

1993 - Ադրբեջանը խախտում է օգոստոսի 31- ից հաստատված հրադադարը, և մի քանի օր անց կորցնում է Զանգելանի շրջանն ու Հորադիզ քաղաքը։

  • Հրադադարը ձեռք էր բերվել Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնագիրը ստորագրել էին Ղարաբաղի ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը և արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը և Ադրբեջանի ԳԽ նախագահ Ա Ջալիլովը։

Հոկտեմբերի 21 - 1993 - Ադրբեջանը խախտում է օգոստոսի 31- ից հաստատված հրադադարը։
Հոկտեմբերի 21 - 1987 - Հեյդար Ալիևին հեռացնում են քաղբյուրոյից։

1992 - Վաճառքի հանվեց Մադոննայի հեղինակած «Սեքս» գիրքը:
1991 - Ամերիկացի պատանդ Ջեսսի Թյորներն ազատ արձակվեց Բեյրութում 5 տարվա բանտարկությունից հետո:
1981 - Անդրեաս Պապանդրեուն ձևավորեց Հունաստանի պատմության մեջ առաջին սոցիալիստական կառավարությունը:
1980 - Մ. Ս. Գորբաչովն ընտրվեց ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ:
1975 - «Վեներա-9»-ը դարձավ Վեներայի ուղեծիր արձակված առաջին արբանյակը:
1970 - U-8 Beechcraft փոքր մարդատար ինքնաթիռը հատում է Թուրքիայի և Խորհրդային միության սահմանը և վայրէջք կատարում Լենինականի օդանավակայանում։

  • Թուրքական կողմը պնդում էր, որ ինքնաթիռը վատ եղանակի պատճառով պատահմամբ էր հայտնվել Լենինականում։ Նույն տեսակետն էր հայտնել նաև Պենտագոնը։ Նշվում էր, որ ամերիկացի զինվորականները և թուրք սպան Էրզրումից ուղևորվում էին Կարս։
  • ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպանը դիմում է Խորհրդային միության արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով անհապաղ ազատ արձակել գեներալներին, քանի որ սահմանախախտումը պատահականության արդյունք էր։
  • 1970թ. նոյեմբերի 10-ին ամերիկացի զինվորականներն ու թուրք գնդապետը հասնում են Կարս, ապա՝ Անկարա։ 

1970 - Կորեական եկեղեցում 777 զույգերի միաժամանակյա պսակադրություն տեղի ունեցավ։
1964 - ԱՄՆ-ում էկրան է բարձրացավ «Իմ չքնաղ լեդին» ֆիլմը Օդրի Հեփբերնի գլխավոր դերակատարությամբ:
1961 - Նախագահ Նասերը կարգադրեց բռնագրավել հարուստ եգիպտացիների սեփականությունը:
1959 - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեց Տիբեթում կրոնական և քաղաքացիական ազատությունների վերականգնման մասին:
1945 - Ֆրանսիայում առաջին անգամ կանանց թույլատրվել է մասնակցել քվեարկությանը։
1944 - Բերմուդյան եռանկյունում խորհրդավոր կերպով անհետացավ ամերիկյան «Ռուբիկոն» նավի անձնակազմը:

  • Նավը գտնվեց առանց վնասվածքների, իսկ նավի վրա միայն շունն էր։
  • Նավը գերազանց վիճակում էր, եթե չհաշվենք նավի քթից կախված քարշակի պատռված պարանը։

1937 - Ավիակոնստրուկտոր Տուպոլևը ձերբակալվեց հակահեղափոխական կազմակերպությանը պատկանելու մեղադրանքով:
1928 - Տրոցկին ուղերձ հղեց բոլոր երկրների կոմունիստներին Ստալինի պլանների դեմ պայքարելու կոչով:
1926 - Մոնրեալում ամերիկացի աճպարար Հարի Գուդինին խնդրեց հանդիսատեսին հարվածել իր փորին:

  • Այդ հարվածից աճպարարը 10 օր անց մահացավ։

1923 - Մյունխենի գերմանական թանգարանում բացվեց առաջին պլանետարիումը։

  • Այն ցուցադրել է պրոֆեսոր Վալտեր Բաուերսֆելդը։

1879 - Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկեց իր առաջին շիկացած լամպը ածխային թելերով:
1869 - Թարմ խխունջների առաջին խմբաքանակը ցամաքային ճանապարհով հասավ Բալթիմոր։
1858 - Ժ. Օֆենբախի «Օրփեոսը դժոխքում» օպերետի առաջնախաղը Փարիզում:
1858 - Փարիզում առաջին անգամ կատարվեց կանկան պարը։
1829 - Ջոզեֆ Էսփդինն արտոնագրեց փորթլանդ ցեմենտը։
1520 - Պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանը հայտնաբերեց նեղուց, որը հետագայում կոչվեց իր անունով:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0