Հաջողության գաղտնիք 12. Սահմանեք քայլերի առաջնայնությունը


Հաջողության գաղտնիք 12. Սահմանեք քայլերի առաջնայնությունը և կենտրոնացեք դրա վրա։

Երկմտող անձը 
հաստատուն չէ իր ճանապարհին:
Արեք այն, ինչ նախընտրել է քո ձեռքը:
Նոր Կտակարան

Երբ զարգանում է գերակայությունը սահմանելու և դրա վրա կենտրոնանալու պահանջը, Դուք գործնականում ձեռք եք բերում ամեն ինչին հասնելու ունակություն, ամեն ինչ, ինչ որ ցանկանում եք: Այս հիմնարար ռազմավարությունն այն հիմնաքարն է, որի շնորհիվ հազարավոր, միլիոնավոր մարդիկ հասել են բարձր բարձունքների, անպատմելի հարստության և ֆինանսական լիարժեք անկախության:

Բարձրագույն գերակայություն ընտրելու ինքնակամ պատրաստակամությունը և հետո միայն դրան ուղղված աշխատանք ծավալելը հիմնական փորձությունն է և միաժամանակ կամքի ուժի կոփման նախադրյալը, բնավորության ինքնակառավարման և հաստատակամության գրավականը: Այդպիսի սովորություն մշակելը դժվար գործընթաց է, բայց և կարևորագույն նախապայման, եթե իսկապես ցանկանում եք մեծ հաջողություններ ձեռք բերել:

Առաջարկում ենք հստակ մի ծրագիր: Նախևառաջ, ամեն մի նպատակին հասնելու համար, կազմեք ձեռնարկած քայլերի ցանկը: Հետո վերադասավորեք այդ քայլերի ցանկը՝ ըստ առաջնահերթությունների և անընդհատ ինքներդ ձեզ տվեք հետևյալ 4 հարցերը.

  • Հարց 1. Ցուցակի քայլերից որո՞նք են ինձ համար առաջնային: Այսինքն, հաջողության համար որո՞նք են Ձեր նախաձեռնած քայլերից ամենակարևորները՝ իրար հետ համեմատած:
  • Հարց 2. Ինչու՞ է իմ անունը հայտնվել հաշվարկային գրանցամատյանում: Երբ Ձեզ աշխատանքի էին ընդունում, ի՞նչ հստակ առաջադրանք էր ներկայացվում Ձեզ, որը Դուք պետք է կատարեիք: Կենտրոնացեք վերջնական արդյունքների, այլ ոչ թե տարաբնույթ միջանկյալ գործողությունների վրա: 
  • Հարց 3. Ի՞նչ նորամուծություն կարող եմ ստեղծել ես իմ իսկ ուժերով, որի հաջող իրագործման դեպքում կերաշխավորվի իրական փոփոխություններ: Դա հստակ առաջադրանք է, որն ի վիճակի եք կատարել բացառապես Դուք: Եթե դուք հաղթահարեք այս փորձությունը, արդյունքում կբարգավաճի Ձեր իսկ բիզնեսը և նույնիսկ կբարելավվի անձնական կյանքը: Կարո՞ղ եք այդպիսի առաջադրանք մտածել:
  • Հարց 4. Հենց այս պահին ի՞նչ գործոն կարող է ազդել իմ ժամանակի ճիշտ օգտագործման վրա: Այս հարցի պատասխանը միշտ մեկն է. պետք է հստակեցնեք ձեր նպատակը և հետո միայն ձեռնամուխ լինեք համապատասխան առաջադրանքի իրագործմանը: Սա է աշխատանքի պտղաբերության ողջ գաղտնիքը: 

Այսպիսով, տրամադրվեք նպատակաուղղված աշխատանքին և մի դադարեք ավելի ու ավելի նպաստել դրա զարգացմանը: Համառորեն գործեք մեկ ուղղությամբ, առանց որևէ շեղումների և հաջողությամբ պսակեք Ձեր նախաձեռնությունը: Այդ սովորույթը կդառնա առօրեական և գործնականում այն երաշխավորում է Ձեր հաջողությունը կյանքում: Միայն մեկ ինքնուրույն նախաձեռնությունը կհարթի Ձեր ճանապարհը դեպի միլիոնատերերի աշխարհ:

Գործնական խորհուրդ

Ընտրեք Ձեզ համար կարևոր առաջադրանք, որը ինքներդ եք ի վիճակի կատարելու և որը ամենից շատը կարող է օգնել Ձեզ` հասնելու Ձեր նպատակին, այնուհետև տրամադրվեք զբաղվելու դրանով, այնքան ժամանակ, մինչև այն չունենա 100 %-անոց հաջողություն: Միայն դա իրագործելու ունակությունը կարող է հիմնովին փոխել Ձեր կյանքը:


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

Նախաբան, գաղտնիք 1գաղտնիք 2գաղտնիք 3գաղտնիք 4գաղտնիք 5գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8գաղտնիք 9գաղտնիք 10գաղտնիք 11, գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14, գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21, Վերջաբան։     


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ
© Արմեն Գևորգյան, թարգմանության համար