Այսօր մարտի 20-ն է

Այսօր 20.03.2020   09:00   191

Մարտի 20, ուրբաթ: Տարվա 80-րդ օրն է, 12-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 286 օր:

  • Ուրբաթը խորհրդավոր, հանելուկային և պայծառ Վեներա մոլորակի հովանու տակ է: Հին ժամանակներից այն համարվում է կանանց օր: Այսօրը աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվել ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Արեգ (30 օր՝ 9 մարտ - ապրիլ 7), օրվա անունը՝ Արագած, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։

5-րդ արևային օր։ Արևածագ՝ 7:04, արևամուտ՝ 19:13: Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 12:09 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մարտի 20-ին 12։00-ի դրությամբ լուսնային 26-րդ օրն է։

  • 26-րդ լուսնային օրը դժվար օր է: Պետք է զերծ մնալ ցանկացած ակտիվ գործողությունից: Ավելի լավ է խնայել կենսունակությունը, քան դրանք անօգուտ վատնել:
  • Ազատվեք ավելորդ շփումներից և սթափ հայացքով նայեք կյանքին:

Լուսնային 26-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 26-րդ օրը  բարեհաջող չէ։
  • Հիվանդությունները վտանգավոր են։ Պետք չէ ոչինչ ձեռնարկել, տկարների համար վտանգավոր է։
  • Երազները կատարվում են։
  • Նորածինները երջանիկ են։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 15°38'.

  • Լուսինը Ջրհոսում: Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մարտի 20-ին՝ 05:25-ից և կավարտվի մարտի 21-ին՝ 05:59-ին։
Լուսնի ծագումը՝ 05:25։ Լուսնի մարումը՝ 15:25։   
Լուսնի դիրքը. ազիմուտը = 205.1°, բարձրությունը = 26.6º։
Լուսնի տեսանելիությունը՝ 14%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 400.319, երեկ՝ 396.884 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.435 կիլոմետր։

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ մարտի 24-ին՝ 13։28։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ ապրիլի 8-ին՝ 06:35-ին։

Հեռացող Լուսնի չորրորդ փուլն է՝  Լիալուսին՝ 25 օրական 16 ժամական 28 րոպեական։

  • Հեռացող Լուսնի Չորրորդ՝ ամսվա վերջին փուլն է։ Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         ուրբաթ, մարտի 20, Արուսյակ (Վեներա)


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon