Պատմության այս օրը. նոյեմբերի 15

 Պատմություն     39  
Պատմության այս օրը. նոյեմբերի 15

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1996 - Մայքլ Ջեքսոնն ամուսնանում է Դեբի Ռոուի հետ:
1991 -
ՌՍՖՍՀ նախագահ Բորիս Ելցինը ստորագրում է տասը հրամանագրերի և կառավարության որոշումների փաթեթը՝ Ռուսաստանի շուկայական տնտեսությանը անցնելու մասին:
1989 - Գործարկվեց ամերիկյան «Սփեյս Շաթլ-34 Ատլանտիս-5» տիեզերանավը, որը վարում էին տիեզերագնացներ Դ.Ուիլյամը, Չ. Ֆրանկլինը, Է. Բեյքերը, Դ. Լուսման և Մ. Մակկուլին:
1984 -
Մահանում է երկշաբաթական մի աղջնակ, որին Լոմա Լինդայի համալսարանի բժշկական կենտրոնի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) վիրաբույժներն իրականացրել էին բաբուինի սրտի փոխպատվաստում (ապրել է 20 օր):
1984 - Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալում է Մեդելինյան կարտելի պարագլուխներից Խորխե Լուիս Օչոային կնոջ հետ և սառեցնում նրանց բանկային հաշիվները:
1971 - Intel ընկերությունը թողարկում է իր առաջին 4004 միկրոպրոցեսորային մոդելը:
1968 - Ուժի մեջ է մտնում Հունաստանի նոր Սահմանադրությունը, որտեղ կան հոդվածներ, որոնք սահմանափակում են անձի ազատությունը:
1957 - Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը լույս է տեսնում իտալերեն լեզվով:
1956 - Նյու Յորքում տեղի է ունենում Էլվիս Փրեսլիի «Սիրիր ինձ քնքշորեն» առաջին ֆիլմի պրեմիերան:

  • Քննադատները հետագայում նրան անվանում են «ռոք-ն-ռոլի վեստերն»։

1904 - Ամերիկացի Քինգ Քեմփ Ժիլետը արտոնագրում է փոխովի սայրերով ածելին։
1887 - Կարլ Հեսները ստանում է իր հորինած ցինկի մարտկոցի արտոնագիրը:
1837 - Հրատարակվեց սղագրության համակարգը, որը կոչվում է երաժշտական և ձեռքի սղագրություն:
1492 - Քրիստափոր Կոլումբոսը
իր օրագրում առաջին անգամ նկարագրում է հնդկացիների կողմից օգտագործվող ծխախոտը:
Մ. թ. ա. 63 - Ցիցերոնը
Կատիլինին հայտարարում է պետության թշնամի։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0