Պատմության այս օրը. մարտի 31


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Էկրաններին է բարձրանում «Մատրիցա» (The Matrix) ֆիլմը:
1994 - «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվում և մահանում է ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին։
1991 - Վրաստանում ընտրողները քվեարկում են անկախության օգտին:
1973 - Billboard 200 հիթ շքերթում իր դեբյուտն է սկսում Pink Floyd ռոք խմբի The Dark Side of the Moon ալբոմը, որին վիճակված էր 14 տարի մնալ այնտեղ։
1967 - Ջիմի Հենդրիքսն առաջին անգամ համերգի ժամանակ վառում է կիթառը։
1967 - ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո կենտրոնակայանը տեղափոխվում է Բրյուսել, Բելգիա:
1959 - Կողոպտիչները 10.000 ֆունտ ստեռլինգ են գողանում նախկին վարչապետ Ու. Չերչիլի տանից։
1918 - ԱՄՆ-ում առաջին անգամ մտցվում է «ամառային ժամանակ»:
1917
- ԱՄՆ-ն Դանիայից 25 միլիոն դոլլարով գնեց Վիրջինյան կղզիները, բաղկացած Ամերիկյան Վիրջինյան կղզիներից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից։
1909 - Սկսվում է «Տիտանիկ» նավի կառուցումը:
1901 - Թողարկվեց առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS։
1889 - Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը, ճարտարագետ՝ Գուստավ Էյֆել։

  • Աշտարակն իր գոյության ողջ պատմության ընթացքում ունեցել է 200 միլիոնից ավել այցելու, դրանով իսկ դառնալով աշխարհի ամենաշատ այցելվող վայրը:

1770 - Անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով որ այն կղզի է, լքում է այն և ուղղություն վերցնում դեպի Ավստրալիա։
1745 - Ֆրանսիայի Վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվեց Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar