Պատմության այս օրը. մայիսի 23

Պատմություն 23.05.2020   10:00   85

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կրիայի միջազգային օրը (World Turtle Day) *

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 23-ին  նշվում է Կրիաների համաշխարհային օրը։ Կրիան խորհրդանշում է իմաստությունը, հարստությունն ու երկարակեցությունը: Այս տոնը առաջացել է 2000 թվականին Կրիաների փրկության ամերիկյան միության նախաձեռնությամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թվականին Մալիբուում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ) քաղաքի շրջակայքում բնակվող կրիաների պոպուլյացիան պահպանելու համար: Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեծ թվով կրիաների ոչնչացման խնդրի վրա՝ մարդկանց հարեւանությամբ ապրելու պատճառով։ 

  • Ապրանքի համաշխարհային օրը (World Product Day) *
  • Սերնդային ժառանգականության միջազգային օրը (International Heritage Breeds Day) *
  • Մանկաբարձական վիրախորշերի վերացման միջազգային օրը *

Ազգային

  • ԱՄՆ - День государственности Южной Каролины (South Carolina Statehood Day)
  • ԱՄՆ - Հաջողակ ստակի ազգային օրը (National Lucky Penny Day) *
  • ԱՄՆ - Քրոն հիվանդության և հաստաղիքի բորբոքման իրազեկման օրը (Crohn’s and Colitis Awareness Day) *
  • ԱՄՆ - Ռազմական ռադիոսիրողի երախտագիտության օրը (Amateur Radio Military Appreciation Day) *
  • ԱՄՆ - Ջուլիա Պիեռփոնթի օրը (Julia Pierpont Day) *
  • ԱՄՆ - Իրիսիկի ազգային օրը (National Taffy Day) *
  • Գերմանիա - Սահմանադրության օրը (Constitution Day) 
  • Ճամայկա - Աշխատանքի օրը
  • Մեքսիկա - Ուսանողի օրը
  • Ռուսաստան - Շագանակե մոմերի օրը 
  • Հյուսիսային Մակեդոնիա - Վալախյան լեզվի ազգային օրը (Vlach National Day) 
  • Տաջիկստան - Երիտասարդության օրը 
  • Ուկրաինա - Հերիսների օրը
  • Ուկրաինա - Ծովային հետևազորի ստեղծման օրը

* Մայիսի 23-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայանի տերմինալի տանիքի փլուզումից զոհվում է չորս մարդ։
1994 - Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածքը» արժանանում է Կաննի կինոփառատոնի Արմավենու ճյուղի։
1988 - Միշել Պլատինին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին։
1987 - ԽՍՀՄ-ում դադարեցրին խլացնել «Ամերիկայի ձայնի» ռադիոհաղորդումները։
1980 - ԱՄՆ-ի էկրաններին է հայտնվում Ստենլի Կուբրիկի «Փայլ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը խաղում է Ջեք Նիքլսոնը։
1969
 - «The Who» խումբը պատմության մեջ առաջին ռոք-օպերան է թողարկում՝ «Թոմին»։
1960
 - Ֆրեզնոյում (ԱՄՆ) վախճանվեց հայ վրիժառու Սո­ղո­մոն Թեհլերյանը։
1953 - Լիտվայում մեկ օրում երկրից արտաքսվում է կոլտնտեսություն մտնել չցանկացող 37 հազար գյուղացի։
1918 - Դրաստամատ Կանայանը նշանակվում է Ապարանի հերոսամարտի հրամանատար:
1916 - Պետ­րոգ­րա­դում լույս տե­սավ «Հայ գրա­կա­նու­թյան ժո­ղո­վա­ծուն»` Մ. Գոր­կու խմբագրու­թյամբ:
1915 - Իտալիան պատերազմ է հայտարարում Ավստրո-Հունգարիային և մտնում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:
1904 - Վիեննայում բացվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշ­խարհի առաջին առաջնությունը։
1879 - Ռուս գրող Իվան Տուրգենևը ստացավ Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչում:
1878 - Կնք­վեց անգ­լո-­թուր­քա­կան հա­մա­ձայ­նա­գի­րը, որով Անգ­լի­ան Թուր­քի­այից գրա­վեց Կիպ­րոս կղ­զին:
1703 - Պետրոս I-ը հիմնադրեց Սանկտ Պետերբուրգը:
1618
 - Սկսվեց Երեսնամյա պատերազմը:
1592 - Վենետիկում ինկվիզիցիան ձերբակալեց իտալացի փի­լի­սո­փա Ջորդանո Բրունոյին՝ հերետիկոսության մեղա­դրան­քով։
1430 - Ժան­նա դը Ար­կը գե­րվում է:


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Լենա Մայեր-Լանդրութ (Lena Meyer-Landrut), գերմանացի երգիչ-երգահան
1987 - Բրեյ Ուայաթ (Bray Wyatt), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբիշ
1951 - Անատոլի Կարպով, ռուս շախմատիստ
1947 - Արամ Սաթյան, հայ դասական, ժողովրդական երգահան
1945 - Միխայիլ Բաղդասարով, կրկեսի արտիստ, վայրի կենդանիների վարժեցնող
1938 - Վահրիճ Բախչանյան, նկարիչ-կոնցեպտուալիստ
1933 - Ջոան Քոլինզ, անգլիացի դերասանուհի 
1932 - Գևորգ Աճեմյան, գրող, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիր 
1925 - Զախարի Նարիմանով, հայ բժիշկ, առողջապահության գործի կազմակերպիչ
1909 - Աթանես Սենալ, հայ բանաստեղծ
1908 - Արամ Ղարիբյան, հայ նկարիչ, քանդակագործ
1908 - Ջոն Բարդին, ամերիկացի ֆիզիկոս, տրանզիստորի ստեղծողը
1892 - Ռաֆայել Արանզադին՝ Պիչիչի, Իսպանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից 
1883 - Դուգլաս Ֆերբենքս, համր կինոյի լավագույն կինոգործիչներից 
1871 - Կարապետ Իբրըիլյանու, ծագումով հայ ռումինական գրող, բանասեր, թարգմանիչ
1848 - Օտտո Լիլենտալ, գերմանացի ին­ժե­ներ, ավիացիայի հայրերից
1844 - Աբդուլ-Բահա, Բահայի հավատի մեկնաբան, Հավատի հիմնադրի՝ Բահաուլլայի որդին
1799 - Թոմաս Հուդ (Thomas Hood), անգլիացի բանաստեղծ
1707 - Կարլ Լինեյ (Carl Linné), շվեդ բուսաբան, կենդանաբան, ֆիզիկոս

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 23, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon