Հիշարժան և տոն օրեր, մայիսի 13

Տոներ 13.05.2021   09:00   97

Միջազգային

  • Ճարտարագետների համաշխարհային օրը (IEEE Global Engineering Day)
  • Թվային գրագիտության օրը (Numeracy Day) *
  • Մարզական կողմնորոշման համաշխարհային օրը (World Orienteering Day) *
  • Հումուսի միջազգային օրը (International Hummus Day) *
  • Խատուտիկի համաշխարհային օրը (World Dandelion Day) *
  • Տեքստիլ ճարմանդի ծննդյան օրը *

Կրոնական և ժողովրդական

  • Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը **

Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:
Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև՝ «Գործք Առաքելոց»–ը։ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:
Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է լուսավորչահիմն Ս. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք:
Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:
Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից՝ ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան: Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուն խնդրում է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:
Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-05-26, 2023-05-18, 2024-05-09, 2025-05-29, 2026-05-14, 2027-05-06, 2028-05-25, 2029-05-10, 2030-05-30:Կաթոլիկություն-Համբարձման Տիրոջ արեւմտյան քրիստոնյաների

Կաթոլիկություն - Սերվատիա Մաաստրիխտիացու տոնը (Feast of Saint Servatius) *
Մահմեդականություն - Պահք պահելու տոնը՝ Ուրազա Բայրամ *

Ուղղափառություն - Սուրբ Իգնատի Բրյանչանինովի հիշատակը *

Ազգային

  • ԱՄՆ - Լեպրեխոնի օրը (Leprechaun Day) *
  • ԱՄՆ - Երրորդ հերթափոխի աշխատողների ազգային օրը (National Third Shift Workers Day) *
  • ԱՄՆ - Խնձորով կարկանդակի ազգային օրը National Apple Pie Day) *
  • ԱՄՆ - Ընդունարանի աշխատակցի ազգային օրը (National Receptionists Day) *
  • ԱՄՆ - Թռչկոտող գորտի ազգային օրը (National Frog Jumping Day) *
  • ԱՄՆ - Նախատակված հայրենասերների երեխաների օրը (Children of Fallen Patriots Day) *
  • ԱՄՆ - Աշխատավարձը բարեգործությանը հանգանակելու օրը (Donate a Day’s Wages to Charity) *
  • ԱՄՆ - Կողահացի ազգային օրը (National Crouton Day) *
  • ԱՄՆ - Լավագույն նետաձիգի օրը (Top Gun Day) *
  • ԱՄՆ - Root Canal Appreciation Day *
  • ԱՄՆ - Մրգային կոկտեյլի ազգային օրը (National Fruit Cocktail Day) *
  • ԱՄՆ - Ուսուցչի օրը (Day of the Teacher) *
  • Միացյալ Թագավորություն - Գարլանդ Աբոտսբերի օրը (Abbotsbury Garland Day) *
  • Կամբոջա - Թագավորի ծննդյան օրը (King’s Birthday) *
  • Կոլումբիա - Սուրբ Մարիամի օրը *
  • Ռուսաստան - Սևծովյան նավատորմի օրը *
  • Ռուսաստան - Վերակացուի օրը *
  • Ռուսաստան - Ահեղ ղողանջի օրը *
  • Ֆիջի - Ռոտումայի օրը *

Փառատոններ

  • Բրազիլիա - Պետրոս Վելհոսի փառատոնը (Pretos Velhos) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, մայիսի 13

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon