Պատմության այս օրը. մարտի 24

Պատմություն 24.03.2020   09:30   177

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Տուժածների արժանապատվության և մարդու իրավունքների կոպիտ խախտումների նկատմամբ ճշմարտության հաստատման իրավունքի միջազգային օրը (International Day for the Right to the Truth concerning Gross Human Rights Violations and for the Dignity of Victims) 

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատեց 2010թ.-ի դեկտեմբերի 21 հիշարժան օրվա նոր ամսաթիվը: Այս օրն ընտրվել է Սան- Սալվադորի արքեպիսկոպոս Օսկար Առնուլֆո Ռոմերո և Գալդամեսաի պատվին: Ռոմերոն ելույթ ունեցավ աղքատության, սոցիալական անհավասարության, սպանությունների և խոշտանգումների դեմ: Իր հայացքների համար արքեպիսկոպոսը ենթարկվեց արմատական շարժումների կողմնակիցների հարձակումներին, և ի վերջո սպանվեց: Դա տեղի ունեցավ 1980թ. մարտի 24-ին: 

Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչներն ընդունեցին Օսկար Ռոմերոի կատարած աշխատանքի արժեքն ու կարևորությունը, և որոշում կայացրեցին նոր ամսաթիվ սահմանել, որն էլ դարձավ արքեպիսկոպոսի մահվան օրը: 

«Արքեպիսկոպոս Ռոմերոնի պաշտպանած արժեքները, նրա մարդկության ծառայելու նվիրվածությունը, երկխոսությանը ձգտելու և բռնության բոլոր ձևերի մերժման կոչերը հաշվի առնելով՝ ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետություններին և միջազգային կազմակերպություններին առաջարկվում է պատշաճ կերպով նշել միջազգային այս օրը»,- ասվում է Գլխավոր ասմբլեայի որոշման մեջ:

Միջազգային օրն առաջին հերթին անց է կացվում մարդու իրավունքների կոպիտ և պարբերաբար կատարվող խախտումներին զոհ գնացածների հիշատակը հարգու, ինչպես նաև ճշմարտության և արդարության իրավունքի կարևորության մասին հիշեցնելու նպատակով: Բացի այդ, այս օրն արարողություններ են անց կացվում, որտեղ հարգանքի են արժանացնում այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են մարդու իրավունքների համար պայքարին կամ ընկել են այդ պայքարի ընթացքում: 

  • Պալարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Tuberculosis Day) 

Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է (World Tuberculosis Day): Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ օրվա ընտրությունը պայմանավորված է 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի՝ տուբերկուլյոզի հարուցիչը հայտնաբերելու մասին հայտարարությամբ:
1905 թվականին Ռ. Կոխը Նոբելյան մրցանակ է ստացել բժշկության ոլորտում: 1993 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլյոզն անվանվել է ազգային աղետ, իսկ մարտի 24-ը հռչակել Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
Ամեն տարի տուբերկուլյոզով աշխարհում հիվանդանում է շուրջ 9 միլիոն մարդ: Ամեն տարի այն 1,6 միլիոն մարդու կյանք  է խլում. մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են: Հայաստանում տուբերկուլյոզի աճ գրանցվել է 1995-2005 թթ.:
2010 թվականին 100 հազար բնակչի շրջանում առկա էր տուբերկուլյոզի 41,3  նոր դեպք, հիվանդացության 113,6 դեպք և մահվան 42,3 դեպք, ինչը պայմանավորված էր բնակչության շրջանում տեղեկացվածության բացակայության հետ: 2010 թվականին Հայաստանում տուբերկուլյոզից մահացել է 94 մարդ:
Թեև տուբերկուլյոզն ընդունված է համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն, սակայն այն սահմաններ չի ճանաչում և կարող է վարակել բոլորին։ Ինչպես նշում է Լյուբով Նիկոլայանը, Հայաստանն առաջին երկրներից էր, որ արձագանքեց տուբերկուլյոզի բուժման նոր ծրագրին։
 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1994թ. ընդունել է տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագիր՝ DOTS, որը կիրառվում է աշխարհի շատ երկրներում և բավականին լավ արդյունքներ է գրանցել։ Հայաստանը նույնպես միացել է այդ ծրագիրին, և առկա են արձանագրած հաջողություններ։

Ազգային

  • Պակիստանի օրը
  • Ծառատունկի օրը (Ուգանդա)
  • Շոկոլադով չամիչի ազգային օրը - National Chocolate Raisin Day (ԱՄՆ) 

Մարտի 24-ին ԱՄՆ ու անցկացվում է շոկոլադով չամիչի ազգային օրը։ Մարտյան երրորդ տասնօրյակի այս միջոցառումն ամենամյա է։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Բիշկեքում ժողովրդական հուզումների արդյունքում տապալվում է Ասքար Աքաևի ռեժիմը:
2004 - Իլհամ Ալիևը նախազգուշացնում է Թուրքիային, որ բացելով Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան խնդրի լուծումն անհնար կդարձնի։
1999 - ՆԱՏՕ-ի ուժերը մտան Հարավսլավիա։
1992
 - Հելսինկիում ԵԱՀԿ-ի խորհրդացության ժամանակ որոշում է ընդունվում Մինսկում խորհրդաժողով հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես Ադրբեջանի մաս։ ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով ստեղծում է Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը։

  • 1992 թ. մարտի 24-ին  ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեի (ԱՊԿ) առաջարկությամբ Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԽ խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց ԵԱՀԽ հովանու ներքո Մինսկում հրավիրել խորհրդաժողով՝ 11 պետությունների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Չեխոսլովակիա, Շվեդիա), ինչպես նաև «որպես շահագրգիռ կողմեր Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչների» մասնակցությամբ։ Հենց այդ ժամանակ էլ որոշում ընդունվեց տարածաշրջան ուղարկել ԵԱՀԽ գործող նախագահ, Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարար Իրժի Դինստբիրին։ 1992 թ. ապրիլի 7-ին Ի.Դինստբիրը Մինսկի խորհրդաժողովի նախագահ նշանակեց իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆաելիին։ Սկսվեցին 1992 թ. հունիսի 23-ին նախանշված խորհրդաժողովի գումարման նախապատրաստական աշխատանքները։ Նույն թվականի մայիսի 1-ին ԱՊԿ 10-րդ նստաշրջանի ժամանակ որոշում ընդունվեց խորհրդաժողովի ընթացակարգի կանոնների վերաբերյալ։

1988 - ՀԽՍՀ ԳԽ նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը` որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
1988 - ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
1972 - Կայացավ «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան:
1959 - Իրաքի դուրս գալը Բաղդադյան դաշինքից:
1955 - ԱՄՆ-ում տեղադրվեց առաջին ծովային նավթաշտարակը:
1949 - Առաջին անգամ Օսկարի պատմության մեջ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակը ստացավ ոչ ամերիկյան ֆիլմ՝ անգլիական «Համլետը»:
1922 - Բացվեց ՀԽՍՀ պետական բանկը:
1898
 - Վաճառվեց առաջին ամերիկյան ավտոմեքենան` «Ուինտոն» մոդելը (1000 ամերիկյան դոլլար):
1896 - Ալեքսանդր Պոպովն ուղարկում է առաջին ռադիոազդանշանը:
1894 -
Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
1882
 - Ռոբերտ Կոխը հայտարարում է տուբերկուլոզի հարուցիչ միկոբակտերիան հայտնաբերելու մասին:
1822 - Անգլիացի Ուիլյամ Չերչը արտոնագրեց տպագրական շարող մեքենան:
1802 - Անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրևիկը ստացավ շոգեքարշի առաջին արտոնագիրը:
1753 - Ռուսական կայսրությունում վերացվեց մահապատիժը:
1724 - Գանձակում պայմանագիր կնքվեց հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
1613 - Երկար մտորումներից հետո Միխայիլ Ռոմանովը համաձայնվեց կրել ռուսական պետության թագը:

  • Սկսվեց Ռոմանովների 300-ամյա կառավարումը Ռուսաստանում:

1401 - Լենկթեմուրն ասպատակում է Դամասկոսը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Ռամիրես, բրազիլացի ֆուտբոլիստ
1984 - Քրիս Բոշ, ամերիկացի բասկետբոլիստ
1983 - Թի Ջեյ Ֆորդ, ամերիկացի բասկետբոլիստ
1974 - Էլիսոն Հենիգան, ամերիկացի դերասանուհի
1965 - Անդըթեյքեր, ամերիկացի ըմբիշ
1952 - Ալեքսանդր Մալխասյան, տնտեսագետ
1951 - Արմեն Աթաբեկյան, վիրաբույժ
1934 - Ռոբերտ Թոմսոն, ամերիկացի արևելագետ
1930 - Սթիվ Մակքուին, ամերիկացի դերասան 

Հայտնի ֆիլմերից են «Բուլիտը», «Մեծ փախուստը», «Հրաշալի յոթնյակը», «Թիթեռնիկը» և այլն։

1926 - Դարիո Ֆո, իտալացի դերասան, կոմպոզիտոր, Նոբելյան մրցանակակիր 
1926 - Գևորգ Բրուտյան, հայ ակադեմիկոս, փիլիսոփա
1921 - Վասիլի Սմիսլով, հետագայում ռուս շախմատիստ, գրոսմայստեր, շախմատի աշխարհի 7-րդ չեմպիոն
1915 - Վազգեն Ամիրբեկյան, հայ արձակագիր, լրագրող (մ. 1984)
1903 - Հրանտ Ապրեսյան, գեղագետ
1903 - Սերգեյ Կազբինցև, ազգությամբ հայ գեներալ-մայոր
1893 - Վալտեր Բաադե, գերմանացի աստղագետ (մ. 1960)
1873 - Նիկոլայ Աղբալյան, գրականագետ
1844 - Կամիլ Լըմոնյե, բելգիացի արձակագիր
1808 - Մարիա Մալիբրան, իսպանաֆրանսիացի սոպրանո (մ. 1836)
1494 - Գեորգ Ագրիկոլա, գերմանացի գիտնական և լեզվաբան (մ. 1555)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 24, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon