Պատմության հայկական օրը. հուլիսի 18


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2016 - «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից Պարեկապահակային գունդը գրավելուց 24 ժամ անց խմբավորման անդամները երկու պահանջ են հնչեցրել, առաջիը՝ Ժիրայր Սէֆիլյանի ազատությունը և Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելը։
2016 - Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 26 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: 
2015 - Կարապի լճի հարակից տարածքում «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակում մեկնարկեց ավանդական դարձած ձմերուկի ամենամյա փառատոնը:
2014 - Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողներ դարձան Ֆելիքս Ահարոնյանը, ով առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից, Իգոր Կարաչենցևը (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) և Բրենթ Թալին (Հավայան կղզիների համալսարանի աստղագիտական ինստիտուտ, ԱՄՆ):

  • Մրցանակի 500.000 դոլար գումարից Ֆելիքս Ահարոնյանին հատկացվեց 250.000 ԱՄՆ դոլար, իսկ Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին` յուրաքանչյուրին 125.000-ական ԱՄՆ դոլար: 

2013 - «Freedom House» Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2012 թվականին հայաստանյան ԶԼՄ-ները գնահատվեցին որպես անազատ։
2013 - ԱՄՆ-ը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին տեսանելի քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական միջավայրը բարելավելու համար: 
Ադրբեջանը բնորոշվել էր որպես Միացյալ Նահանգների «խնդրահարույց գործընկեր, որտեղ ավտորիտարիզմը գնալով աճ է արձանագրում»:
2012 - ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդն Արշակ Պետրոսյանին ճանաչեց աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ և նրան շնորհեց Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ:

  • Նախորդ տարի Արշակ Պետրոսյանի գլխավորած Հայաստանի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 
  • Արշակ Պետրոսյանը երկրորդ անգամ ճանաչվեց աշխարհի լավագույն մարզիչ: Մինչ այս նրան Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ շնորհվել էր 2008 թվականին, երբ Հայաստանի հավաքականը դարձել էր օլիմպիական կրկնակի չեմպիոն

1988 - ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդի պրեզիդիումը հաստատում է, որ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մասն է։
1959 - Երևանում Կլիմենտ Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնում է Լենինի շքանշանը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Էնջլ Դերադուրյան (ծնվ. Օրինջվեյլ, Կալիֆորնիա, ԱՄՆ), հայկական արմատներով կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգչուհի և երաժիշտ
1982 - Նազենի Հովհաննիսյան (ծնվ. Երևան), դերասանուհի և հաղորդավարուհի
1975 - Տարոն Մալաքյան (ծնվ. Գլենդել, Կալիֆորնիա), ամերիկահայ կիթառահար և վոկալիստ

  • Հայտնի է որպես System of a Down ռոք խմբի անդամ, ինչպես նաև Scars on Broadway խմբի ֆրոնտմեն։

1951 - Միմի Սարգսյան (ծնվ. Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկահայ դերասանուհի

  • Ֆիլմեր՝ «Թռիչք կկվի բնի վրայով», «Իսկական տղաներ»։

1938 - Պերճ Զեյթունցյան (ծնվ. Ալեքսանդրիա, մ. 2017), հայտնի հայ գրող, դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
1917 - Բաբկեն Ներսիսյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1986 թ.), թատրոնի և կինոյի հայ, խորհրդային դերասան, գեղարվեստական խոսքի վարպետ, դրամատուրգ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1897 - Եղիա Չուբար (ծնվ. Ղրիմ, մ. 1938), հայազգի գրող, հրապարակախոս, սցենարիստ և հասարակական գործիչ, «Խորհրդային Հայաստան» առաջին հայկական վավերագրական ֆիլմի սցենարի հեղինակը
1897 - Միքայել Արուտչյան (ծնվ. Շուշի, մ. 1961), հայ խորհրդային նկարիչ և գրաֆիկ, հայկական թատերական-դեկորատիվ արվեստի հիմնադիրներից, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
1876 - Անդրեաս Արզումանյան (ծնվ. Պավիլիոն, մ. 1931), հայ բժիշկ, նյարդաբան
1820 - Ղևոնդ Ալիշան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1901), խոշոր հայագետ, ազգաբան, գիտնական, բանաստեղծ, Մխիթարյան կաթոլիկ միաբանության անդամ (Վենետիկ)