Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 11

 Հայեր  11/09/2021   10:00    90
Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 11

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հայ Առաքելական Եկեղեցի - Նավակատիք Սուրբ Խաչի

  • Խաչվերացի տոնին նախորդող շաբաթ օրը նավակատիք է: Այդ օրը, ինչպես նաև Խաչվերացին հաջորդող երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը Սուրբ եկեղեցու տոնն է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-10, 2023-09-16, 2024-09-14, 2025-09-13, 2026-09-12, 2027-09-11, 2028-09-16, 2029-09-15, 2030-09-14։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2001 - Աղմկահարույց սպանություններ. Իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունից սպանվում է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը:

  • Սպանությունը բացահայտված չէ: Պայթյունից տուժել է նաև Պողոսյանի 20-ամյա որդին։

1999 - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը ելույթ ունեցավ Ազգային Ժողովի նստաշրջանում։

  • Եկել է ասելու, որ Եվրախորհրդի անդամ դառնալու համար Հայաստանը պետք է անխախտ հետևի ժողովրդավարությանը և պաշտպանի մարդու իրավունքները, լուծի հարևանների հետ խնդիրները։
  • Լորդ Ռասել Ջոնսթոնն Ֆրանկֆուրտից Երևան էր ժամանել նախորդ օրը  և Հայաստանի հողի վրա ոտք դնելուց անմիջապես հետո ասել էր, որ Ղարաբաղը օկուպացված տարածք է։ 

1997 Լորիս Ճգնավորյանը հեռացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնից։ 

  • Նախարար Արմեն Սմբատյանն ասել էր, որ Ճգնավորյանից ընդամենը վերցվել է դահլիճից օգտվելու մենաշնորհը։

1989 - Գրանցվում է Ադրբեջանի ժողովրդական ճակատը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1997 - Վազգեն Զախարյան, Հայաստանի նկարիչների միության պատմության մեջ ամենաերիտասարդ արվեստաբանների անդամը
1987 - Սյուզի Կենտիկյան (մականուն՝ Killer Queen), կին բռնցքամարտիկ

  • Թեթևագույն քաշային կարգում WIBF, ապա WBO վարկածով կին պրոֆեսիոնալների շարքում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն (2007, 2009)։
  • Killer Queen («Մարդասպանների Թագուհի») մականունը փոխառվել է Queen ռոք խմբի համանուն երգից։ Այս երգի ներքո է Կենտիկյանը սովորաբար ռինգ դուրս գալիս։
  • Իտալական Affaritaliani պարբերականը Ս. Կենտիկյանին անվանել է աշխարհի ամենասեքսուալ կին բռնցքամարտիկ:

1979 - Ջոշի Թուլիփ (ծն՝ Մումբայ, Հնդկաստան), դերասանուհի, "Femina Miss India" (2000)
1976 - Ռոնալդ Ձերիգյան (ծն՝ Ֆրեզնո, ԱՄՆ), նկարիչ
1958 - Ալթան Թան, քուրդ գրող և քաղաքական գործիչ

  • Դիարբեքիրը ներկայացնող պատգամավոր Ալթան Թանը Մարդինում կայացած գիտաժողովի ժամանակ անդրադարձել է հայկական թեմատիկային և հայտարարել. «Ես՝ որպես քաղաքական գործիչ, օգտագործում եմ «ցեղասպանություն» բառը, արձանագրեք դա»։

1954 - Մկրտիչ Սուջյան, ջազ երաժիշտ, կիթառահար, ՌԴ մշակույթի վաստակավոր աշխատող (2010)
1954 - Կարինա Արմենյանց, դերասանուհի, ԱՄՆ դերասանական գիլդիայի անդամ (Screen Actors Guild)
1951 - Հովհաննես (Ջոն) Ներսեսյան (ԱՄՆ), Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր
1927 - Արկադի Մարտիրոսով (ծն. Դոնի Ռոստով), գեղանկարիչ, ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ (1967)
1923 - Լևոն Մատինյան, հայ խորհրդային նյարդաֆիզիոլոգ
1930 - Հրայր Հովնանյան, ինժեներ-ձեռնարկատեր և բարերար
1918 - Վիկտոր Զարգարյան, ինժեներ

  • Մեծ ներդրում է ունեցել Թբիլիսիի, Բաքվի և Երեւանի Հյուսիս-Կովկասյան երկաթուղային մայրուղու, մետրոպոլիտենի և տրանսպորտի զարգացման գործում:

1918 - Մխիթար Ջրբաշյան, հայ խորհրդային մաթեմատիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)

  • Ներմուծել է «քվազիալիտիկություն» հասկացությունը և ստացել նոր արդյունքներ։

1909 - Խաչատուր Եսայան, նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)

  • Մարտիրոս Սարյանը  Եսայանին բնութագրել է որպես սուր դիտողություն և մեծ ճաշակ ունեցող վարպետ:

1907 - Գեդեոն Մարջանյան, հայ խորհրդային էնտոմոլոգ
1891 - Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, նկարիչ, Վրացական ԽՍՀ վաստակավոր նկարիչ (1961)

  • Ընտանիքի անդամների հաշվարկներով՝ նա ստեղծել է շուրջ երկու հազար կտավ, որոնցից մոտ երկու հարյուրն էին մնացել: Մնացածները նա անողոքաբար ոչնչացրեցրել է։ Նրա մահվան տարում մնում էր 110 աշխատանք։
  • Բաժբեուկի էրոտիկ-բանաստեղծական, հայեցողական-կամերային աշխարհը միշտ դիմակայում էր պաշտոնական սոցռեալիստական ծրագրին՝ միանալով չափավոր ընդդիմադիր «խաղաղ արվեստին»։

1886 - Տիգրան Մուշեղյան, գիտնական, ֆիզիոլոգ, մանկավարժ, հասարակական և քաղաքական գործիչ, Հայաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից

  • Հայաստանում պիոներական կազմակերպության կազմակերպիչներից է։
  • Հայաստանի պետական համալսարանում կազմակերպել է կենդանիների եւ մարդու ֆիզիոլոգիայի ամբիոնը:

1875 - Տիրան Չրաքյան (Ինտրա), արևմտահայ բանաստեղծ, գրող, նկարիչ և ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ (մ. 1921)
1858 - Մարիա Լորիս-Մելիքովա, կոմսուհի, ֆրեյլինա՝ պալատական ազնվական օրիորդ թագուհու շքախմբում

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 3
Հյուրեր՝ 3
Օգտատերեր 0