Պատմության այս օրը. մարտի 18

Պատմություն 18.03.2020   09:30   262

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Փարիզյան կոմունայի օրը (Ֆրանսիա)

Փարիզի կոմունան ("La Commune de Paris") այդ ժամանակաշրջանում ձևավորված հեղափոխական կառավարություն էր, որն սկսեց գործել Ֆրանսիայի և Պրուսիայի միջև պատերազմի ավարտին հաստատված հաշտությունից հետո: 1789թ.-ին՝ Ֆրանսիայում բուրժուական հեղափոխության սկզբին, ստեղծվել էր Ազգային գվարդիա։ Ընդհատումներով գոյատևել է մինչև 1871թ.։ Ազգային գվարդիան կազմվում էր տերիտորիալ սկզբունքով։ Մինչև 1852թ. նրա սպայական կազմն ընտրովի էր (բացի գլխավոր հրամանատարից)։ 1870-1871թթ.-ին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ ընդգրկվեցին նաև ժողովրդական զանգվածներ։ 1871թ. մինչև մարտի 28-ն Ազգային գվարդիան կատարում էր Փարիզի ժամանակավոր հեղափոխական կառավարության դեր։

Հայաստան

  • Միջինք (Հայ Առաքելական Եկեղեցի)

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի: Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի  դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

Ազգային

  • Դրոշի ու հիմնի օրը (Արուբա)
  • 1991 թ. Երևդի գյուղում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակի օր (Հարավային Օսեթիա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Թուրքիայի Ադանա քաղաքում բացվեց Ադանայի մետրոպոլիտենը (մոտ. 13 կմ երկարությամբ)։
2004 - Երկրից աննախադեպ մոտ հեռավորության վրա (43 հազար կմ) աստերոիդ է անցնում։
1989 - Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվեց 4,400 տարեկան մումիա։
1980
 - ԱՄՆ-ում ԽՍՀՄ-ին ժամանակակից տեխնոլոգիաներ վաճառելու արգելք է մտնում։
1968 - «Newsweek» հանդեսը Ջիմի Հենդրիքսին հայտարարում է աշխարհի ամենաազդեցիկ կիթառահար։
1965 - Սովետական տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք։
1949 - Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։
1944
 - Մարտաշարք մտավ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանի հայերի հավաքած միջոցներով:
1940 - Երևանի կարբիտի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը` ներկայիս «Նաիրիտը»:
1931
 - Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
1931
 - ԱՄՆ-ում Schick ընկերությունը թողարկում է առաջին էլեկտրաածելին։
1922 - Հնդկաստանում Մահաթմա Գանդին ազատազրկվում է վեց տարվա ժամկետով։
1871 - Ֆրանսիայում տեղի ունեցավ առաջին պրոլետարական հեղափոխությունը` Փարիզի Կոմունան:

  • Շուրջ 72 օր` մարտի18-ից մինչև մայիսի 28-ը, իշխանությունը անցել էր պրոլետարիատին: Փարիզյան Կոմունայի ղեկավարները սոցիալիստների և անարխիստների կոալիցիան էր, որն էլ դարձավ պատմության մեջ պրոլետարական դիկտատուրայի առաջին օրինակը:

1839 - Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ.Պոլսում ընտրվեց պատրիարք:

  • Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարով: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին: 

1662 - Փարիզում գործարկվեց հասարակական տրանսպորտի առաջին ծառայությունը:
1596 - Լեհ թագավոր Սիգիզմունդ III Վազան մայրաքաղաքը Կրակովից տեղափոխում է Վարշավա։
1241 -
Մոնղոլներն առաջին անգամ ներխուժում են Լեհաստան։
1229
 - Վեցերորդ խաչակրաց արշավանքի հետևանքով Երուսաղեմի թագավորությանը վերադարձվեցին Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։

  • Սրբազան Հռոմի կայսր Ֆրեդերիկ II-ն իրեն հռչակում է Երուսաղեմի թագավոր:

ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Լիլի Քոլինզ, ամերիկացի դերասանուհի և մոդել
1988 - Հովհաննես Գոհարյան, հայ ֆուտբոլիստ, հարձակվող
1979 - Ադամ Լևին, ամերիկացի երգիչ-երգահան, դերասան, Maroon 5 խմբի վոկալիստ 
1976 - Ջիովաննա Անտոնելի, բրազիլացի դերասանուհի
1969 - Վասիլի Իվանչուկ, ուկրաինացի շախմատիստ, գրոսմայստեր
1964 - Տիգրան Հայրապետյան, քաղաքագետ, լրագրող
1959 - Լյուկ Բեսոն, ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, EuropaCorp-ի հիմնադիրը

  • Բեսոնը 17 ֆիլմի ռեժիսոր է, 40-ից ավելի ֆիլմերի սցենարի հեղինակ և մոտ 100 ֆիլմի պրոդյուսեր։

1932 - Ջոն Ափդյակ, ամերիկացի արձակագիր
1924 - Լևոն Խաչերյան, լեզվաբան, հայագետ
1915 - Լև Մամիկոնյանց, գիտնական-էներգետիկ
1913 - Ռենե Կլեման, ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ 
1886 - Կուրտ Կոֆֆկա, գերմանացի հոգեբան
1879 - Վարազդատ Գալանճյան, գեղագիտական վիրաբուժության հայրը
1874 - Նիկոլայ Բերդյաև, ռուս կրոնական փիլիսոփա
1869 - Նեվիլ Չեմբեռլեն, անգլիացի պետական գործիչ, քաղաքագետ 
1864 - Թորոս Թորամանյան, հայ նշանավոր ճարտարապետ (մ. 1934)
1858 - Ռուդոլֆ Դիզել, գերմանացի գյուտարար և ճարտարագետ, դիզելային շարժիչի հայտնագործող 
1844 - Նիկոլայ Ռիմսկի, Կորսակով ռուս կոմպոզիտոր (մ. 1908)
1842 - Ստեֆան Մալարմե, ֆրանսիացի բանաստեղծ, սիմվոլիզմի հայրերից 
1813 - Քրիստիան Ֆրիդրիխ Հեբել, գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 18, Ջիմի Հենդրիքս, Երևան, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon