Պատմության այս օրը. մարտի 19


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկված «Լուսաբացի Ոդիսականը» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու 2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմին:
1958 - Ստրասբուրգում բացվեց Եվրոխորհրդարանի 1-ին նիստը։
1953 - Առաջին անգամ հեռուստատեսությամբ հեռարձակվեց աշխարհահռչակ ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխությունը:
1927 - Վաշինգտոնի նահանգում մի մսագործ հավի ստամոքսում գտավ 6 կտոր ոսկի։
1899 -
Պետերբուրգում գործարկվեց առաջին շտապ բուժօգնությունը:
1859 -
Փարիզում կայացավ ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի առաջնախաղը:
1831 - ԱՄՆ-ում առաջին անգամ բանկ կողոպտվեց։

  • Անգլիացի ներգաղթյալ Էդվարդ Սմիթը կողոպտեց City Bank of New York-ը՝ 245.000 դոլար՝ այդ ժամանակվա համար հսկայական մի գումար։ Շուտով հաջողվեց բռնել հանցագործին (նրան դատապարտեցին 5 տարվա ազատազրկման Սինգ-Սինգ բանտում) և վերադարձնել գողոնի մեծ մասը։

1474 - Վենետիկում ընդունվում է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստորեն աշխարհում առաջին օրենքն էր հեղինակային իրավունքի մասին:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar