Պատմության այս օրը. մարտի 20

Պատմություն 20.03.2020   09:00   411

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երջանկության համաշխարհային օրը (ՄԱԿ) - International Day of Happiness

2012 թվականի մարտի 20-ին ՄԱԿ-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է և այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է։ Այդ կապակցությամբ երկրներին կոչ է ուղղված` ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղությամբ։ Երջանկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությունը պատկանում է Բութանին։

  • Ֆրանսախոսների համաշխարհային օրը (ՄԱԿ) - Journée internationale de la Francophonie

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը տոնվում է ամեն տարի մարտի 20-ին՝ ի նշանավորումն 1970 թվականի մարտի 20-ին Նիամեյում ստորագրված համաձայնագրի։ Ֆրանկոֆոնիան ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպություն է և 40 տարուց ավել է, ինչ գոյություն ունի։ Կազմակերպությունը կազմված է 56 անդամ և 19 դիտորդ պետություններից և կառավարություններից, որոնք կիսում են ընդհանուր դարձած արժեքներ, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ, իրավունքի գերակայություն, խաղաղություն և ժողովրդավարություն։

Ֆրանսերենը նաև ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է։ Աշխարհում հաշվում է 220 միլիոն ֆրանսախոս (60%-ի տարիքը չի անցնում 30-ը)։ Չնայած այսօր ֆրանսերենը գնալով իր տեղը զիջում է անգլերենին, բայց և այնպես շարունակում է մնալ աշխարհի մշակութային գանձերից մեկը։ Հենց այդ լեզվով էին գրում և խոսում Վոլտերը, Հյուգոն, Դյուման, Բալզակը և շատ ու շատ հռչակավոր մարդիկ։

  • Երկիր մոլորակի միջազգային օրը (Earth Day)

Երկրի օրվա մի շարք միջոցառումներ տեղի են ունենում գարնանը և ուղղված են այն բանին, որ մարդիկ ուշադիր լինեն իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի հանդեպ: Երկրի օր անցկացնելու երկու հիմնական շրջան կա`մարտին (գարնանային գիշերահավասարի շրջանում) և ապրիլի 22-ին: 

  • Գարնանային գիշերահավասարի օրը

Գիշերահավասարի օրն Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը:

  • Առանց մսեղենի միջազգային օրը (International Day Without Meat)

Առանց մսի միջազգային տոնը շատ երկրներում նշում են 1985 թվականից: Մարտի 20-ին խանութներն ու ռեստորանները հրաժարվում են մսի վաճառքից, իսկ ակտիվիստները քարոզում են բուսակերություն, կենդանիների և շրջակա միջավայրի հանդեպ կարեկցանք: Որոշ երկրներում տոնը ստացել է պետական աջակցություն, օրինակ՝ Շրի Լանկայում իշխանության ներկայացուցիչները սուպերմարկետների տերերին համառորեն խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ մսամթերքից: 
Միաժամանակ միլիարդավոր մարդիկ մոլորակի վրա սովի են մատնված և զգում են մաքուր ջուր խմելու կարիք, իսկ անցումը բուսակերության կարող է լուծել այդ խնդիրը: Այսպես, 1 կգ մսի արտադրության համար այսօր անհրաժեշտ է ավելի քան 10 կգ սերմնահատիկ և 15 լիտր ջուր: Հաշվի առնելով մսի համաշխարհային արտադրության ծավալը՝ սերմնահատիկների այն քանակը, որն օգտագործվում է դրա համար, կբավականացներ, որպեսզի կերակրեին մոլորակի սովյալ բնակիչներին: Բացի այդ, անասնաբուծությունը ջերմոցային կառույցների համար օգտագործում է արտադրվող գազի 18%­ը, դա ավելին է, քան տրանսպորտի բոլոր տեսակները միասին վերցրած:

  • Ճնճղուկների միջազգային օրը

1958-ին Չինաստանում՝ Մաո Ցզեդունի հրամանով սկսվեց պայքար գյուղատնտեսական վնասատուների դեմ: Առաջին թշնամիները ճնճղուկներն էին, քանի որ սնվում էին հացահատիկով եւ փչացնում բերքը: Ոչնչացվեց 2 մլրդ ճնճղուկ մեկ տարվա ընթացքում… մեկ տարի անց բերքի վիճակն ավելի լավ չէր, այն սկսեցին ոչնչացնել թրթուռները, որոնց թվաքանակը նախկինում կարգավորվում էր ճնճղուկների շնորհիվ: Արդյունքում սովից մահացավ 20 մլն մարդ: Իշխանությունը ստիպված էր ճնճղուկ բերել այլ երկրներից:

Հայաստանում կա 6 տեսակի ճնճղուկ: Այս միասեր թռչնատեսակը քաղաքի շունչն է, բնության մասնիկը, այն, ինչից այդքան զրկված են քաղաքաբնակները: 35 գրամանոց ամրակազմ թռչուններն իրենց պաշտոնական օրն օրացույցում ունեցան 2011 թվականի հենց այս օրը: Մտահղացումը հնդկական և ֆրանսիական կազմակերպություններին էր: Մեր կողքին բնակվող այս շատախոսները ոչ միայն «բարի առավոտ» ասելու համար են, այլև էկոլոգիական լուրջ դեր են կատարում: 

  • Աստղաբաշխների միջազգային օրը

Ազգային

  • Անկախության օրը (Թունիս)
  • Ցին-մին. նախնիներին հիշատակի տուրք տալու օրը (Թայվան)
  • Նովրուզ (Պարսիկներ, գիլանցիներ, քրդեր, զրադաշտականներ և Իրանի ազդեցության տակ գտնվող երկրներ) 

Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որը ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից և շուրջ 3000 տարվա պատմություն ունի:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Երևանում դադարեց գործել արտակարգ դրությունը, որը Մարտի 1-ի սպանություններից հետո հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը։

  • Արտակարգ դրության օրերին գրաքննության պատճառով թերթերի մի մասը հրաժարվեց տպագրվել։

2003 - Վաղ առավոտյան Միացյալ Նահանգները և երեք այլ երկիր (Միացյալ Թագավորություն, Ավստրալիա, Լեհաստան) համատեղ ներխուժում են Իրաք՝ սկսելով ռազմական գործողություններն այդ երկրի դեմ:
2002 - Հոկտեմբերի 27-ի գլխավոր մեղադրյալ Նաիրի Հունանյանը նամակով դիմում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ «Մի խանգարեք արդարադատության իրականացմանը»։

  • Հունանյանը հայտարարում է, որ եթե իրեն որևէ բան պատահի, դա պատահականություն չի լինի։

2001 - Հայաստանի արտգործնախարարությունը և Ռուսաստանի դեսպանատունը համաձայնագիր ստորագրեցին , որով Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինվորներին թույլատրվում է զենք կիրառել ռազմաբազայի տարածքից դուրս։

  • Դեսպան Անատոլի Բիրյուկովն ասում է, որ անթույլատրելի է զենքի կիրառումը, բայց «եթե անհրաժեշտ է, ուրիշ տարբերակ չկա»։

1999 - ՀՀՇ-ն քննարկում է՝ պե՞տք է կուսակցությունը հեռվից ղեկավարի Հայաստանից հարկադրաբար հեռացած Վանո Սիրադեղյանը։

  • Վարչության 14 անդամներ Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ հրաժարվում են շարունակել իրենց մասնակցությունը վարչության կազմում։

1997 - Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
1992 - Մարտի 20-ից 21-ը Կիևում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը:
1991 - Երգիչ Էրիկ Կլեպտոնի 4-ամյա որդին` Կոնորը, մահանում է Նյու Յորքում (ընկնելով շենքի 53-րդ հարկից)։

  • Որդու հիշատակին Կլեպտոնը գրում է «Tears in Heaven» հայտնի երգը:

1986 - Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայում գտնվող «Փուան Շօ» մարդաշատ ծածկած շուկայում։ Երկու սպանված, 30 վիրավոր։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1972 - Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
1969 -
Ջիբրալթարի անգլիական հյուպատոսությունում գրանցվեց Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի ամուսնությունը։
1956 - Թունիսը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից
1921 - Կանզաս Սիթիում վաճառքի հանվեց Ուոլթ Դիսնեյի մասնակցությամբ ստեղծված առաջին մուլտֆիլմը։
1920 - Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
1854 - Հիմնադրվել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը, որի երկրորդ անվանումն է Grand Old Parti (Մեծագույն Հին կուսակցություն):
1816 - Ալբերտ Էյնշտեյնը հրապարակում է «Հարաբերականության ընդհանուր տեսությունը»:
1815 - Նապոլեոն Բոնապարտը Էլբա կղզուց փախուստով վերադարձավ Փարիզ և սկսվեց նրա գահակալության «հարյուր օրը»:
1792 - Ֆրանիայի Ազգային Ասամբլեան հավանություն տվել մահապատիժների ժամանակ կիրառել գիլյոտինը։
1750
 - Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս արքեպիսկոպոսի կողմից իրականացվեց «Նարեկի» ամբողջական առաջին տպագրությունը:
1600 - «Արյան բաղնիքը» Շվեդիայում:
321 - Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրամայում է տոնել կիրակի օրը:
235 - Մաքսիմինոս Թրակիացին դառնում է Հռոմի առաջին օտարերկրացի կայսրը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Սլուոն Սթիվենս, ամերիկյան թենիսիստուհի
1984 - Ֆերնանդո Տորես, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող, ֆուտբոլի 2008 թ. Եվրոպայի և 2010 թ. Աշխարհի առաջնության չեմպիոն 
1962 - Կարինե Աշուղյան, հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս (մ. 2019)
1962 - Սթիվեն Սոմերս, ամերիկացի ռեժիսոր, դրամատուրգ
1959 - Սթինգ, ամերիկյան ըմբշամարտիկ
1948 - Նիկոս Փափազոգլու, հույն երգիչ, երգահան, երաժիշտ (մ. 2011)
1918 - Հրանտ Ստեփանյան, խորհրդային վաստակավոր նկարիչ (մ. 1980)
1915 - Սվյատոսլավ Ռիխտեր, վիրտուոզ դաշնակահար 
1887 - Հովսեփ Օրբելի, խորհրդային ականավոր գիտնական (մ. 1961)
1882 - Ռենե Կոտի, Ֆրանսիայի 17-րդ նախագահը (մ. 1962)
1857 - Գուսան Շերամ (Գրիգոր Տալյան), երգահան, գուսան 
1878 - Արազի (Մովսես Հարությունյան), գրող
1828 - Հենրիկ Իբսեն, նորվեգացի դրամատուրգ 

  • Հայտնի պիեսներից են՝ «Բրանդ», «Պեր Գյունտ», «Կեսարը և Գալիլեացին», «Տիկնիկների Տուն» ( բեմադրվել է նաև «Նորա» անունով), «Ժողովրդի Թշնամին», «Վայրի Բադը», «Կինը ծովից», «Հեդդա Գաբլեր», «Սոլնես Շինարարը» և այլն։ Իբսենը համարվում է ամենաշատ բեմադրված դրամատուրգը՝ Ուիլյամ Շեքսպիրից հետո, իսկ «Տիկնիկների Տուն» դրաման արդեն 20-րդ դարի դարասկզբին դարձել է ամենաշատ բեմադրված թատերգությունը:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 20, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon