Պատմության այս օրը. մարտի 21

Պատմություն 21.03.2020   09:30   192

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Պոեզիայի համաշխարհային օրը (ՅՈՒՆԵՍԿՕ) World Poetry Day

1999 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշվեց ամեն տարի մարտի 21-ին նշել Պոեզիայի համաշխարհային օրը։  Առաջինն այն նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանը։ «Պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու ամենասուր եւ խորը հոգեւոր հարցերին։ Բայց դրա համար պետք է որքան հնարավոր է հասարակական մեծ ուշադրություն ստեղծել նրա նկատմամբ»- նշվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշման մեջ։ Համարվում է, որ ամենահին բանաստեղծություն-հիմները ստեղծվել են մեր թվարկությունից առաջ 23-րդ դարում։ Հեղինակը բանաստեղծ ու քրմուհի Էն-հեդու-անան է, ում մասին հայտնի է միայն, որ նա աքքադական Սարգոն արքայի դուստրն էր։

  • Ռասայական խտրականության դեմ պայքարի միջազգային օրը (International Day for the Elimination of Racial Discrimination) ՄԱԿ

Այս միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1966 թվականին (թիվ 2142 բանաձև (XXI)): Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Հարավային Աֆրիկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի: 1960 թվականի այդ օրը՝ աֆրիկացիների պարտադիր անձնագրավորման ապարտեյդի ռեժիմի օրենքների դեմ խաղաղ ցույցի ժամանակ, ոստիկանության կողմից սպանվել է 69 մարդ: Այդ իրադարձությունների կապակցությամբ Հարավային Աֆրիկայում մարդու իրավունքների օրը նշվում է մարտի 21-ին, սակայն շատ երկրներում այն նշվում է դեկտեմբերի 10-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այդ օրվա հետ կապված իր 2006 թվականի ուղերձում նշում է, որ ռասայական խտրականության դեմ պայքարում հաջողությունը կախված է շարքային քաղաքացիներից, այն հանգամանքից թե որքանով նրանք հանդես կգան անհանդուրժողականության դեմ, որքանով նրանք չեն հաշտվի խտրական գործողություններին իրենց առօրյա կյանքում:

  • Տիկնիկային թատրոնի դերասանի միջազգային օրը

Այն տոնելու առաջարկ առաջին անգամ հնչեցվել է 2000թ. իրանցի տիկնիկային թատրոնի գործիչ Ջիվադա Զոլֆագարիհոյի կողմից Մագդեբուրգում: Երկու տարի անց՝ Ատլանտայում կայացած ՈւՆԻՄԱ-ի (Union Internationale de la Marionnette, UNIMA)  համաժողովին որոշվեց տիկնիկային թատրոնի օրը տոնել մարտի 21-ին:

  • Անտառների միջազգային օրը (ՄԱԿ)

Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 1971 թվականին: Ողջ աշխարհում անտառի պահպանման խնդիրը շատ սուր է դրված, և եթե մենք չենթարկվենք կենսոլորտի կանոններին, ապա կբնաջնջվենք մոլորակի երեսից: Անտառներն զբաղեցնում են ՀՀ տարածքի 11,2%-ը: Անտառն անսահմանորեն բարի ու շռայլ մի օրգանիզմ է, որը, ոչինչ չպահանջելով իր գոյատևման համար, անվերապահորեն բաժին է հանում մեզ իր կենսագործունեության պտուղներից: Այն ապաստարան է կենդանի էակների համար, պաշտպանում է արևի ճառագայթներից նույնիսկ անտառահատին, ով իրեն ոչնչացնում է:

  • Մտավոր հետամնաց (Դաունի սինդրոմով) մարդկանց միջազգային օրը (World Down Syndrome Day (WDSD) - (ՄԱԿ)

Այս օրը Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ, իրենց ընտանիքի անդամները, գործընկերները կազմակերպում և մասնակցում են հանրային տարբեր ակցիաների և միջոցառումների՝ Դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար։ 
Օրվա ընտրությունը պատահական չէ. 21 թիվը խորհրդանշում է 21-րդ քրոմոսոմը, որի առկայությամբ էլ պայմանավորված է համախտանիշը: Դաունի համախտանիշն առաջանում է այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ՝ տրիսոմիա։ Օրը նշելու նպատակը դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելն է, այդ համախտանիշով երեխաների կյանքի որակը բարելավելը։ Ի դեպ, ամեն տարի աշխարհում ծնվում է այդ համախտանիշով 3000-5000 երեխա:

  • Նովրուզի միջազգային օրը (ՄԱԿ)
  • Մայրերի օրը (Արաբական աշխարհ)

Հայաստան

  • Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է զինվորներին` բանակում քրիստոնյաներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքներին: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով  մահկանացուն, զրկվում է թե´ երկրային, թե´ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է հավատով և նետվելով լիճը, պսակակից է դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաներն առավոտյան նահատակվում են: Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40-գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչև Լենկթեմուրի արշավանքը: 40 մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ հավատարիմ մնալ Քրիստոսին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար: 

Ազգային

  • Մարդու իրավունքի օրը (ՀԱՀ)
  • Անկախության օրը (Նամիբիա)
  • Սահմանապահի օրը (Վրաստան)
  • Երիտասարդության օրը (Թունիս)
  • Գյուղատնտեսության օրը (ԱՄՆ)
  • Ծառատունկի օրը (Բելգիա, Իտալիա, Լեսոտո, Պորտուգալիա)
  • Գարնան օրը (Իրաք)
  • Գարնանահավասարի օրը (Ճապոնիա)
  • Գործալիքի (աշխատանքի կամ դասերը թողնողի) օրը (Լեհաստան)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Ամերիկացի ծրագրավորող Ջեք Դորսին twitter ծառայությունում գրել է առաջին հաղորդագրությունը, որը նախատեսված էր Odeo ընկերության աշխատակիցների հետ շփման համար:

  • Այժմ այն ոչ միայն միջոց է միլիոնավոր մարդկանց շփման համար ամբողջ աշխարհում, այլև լուրերի աղբյուր և ժամանցի վայր, ինչպես նաև ժամանակակից մշակույթի մաս: Twitter-ում առաջին հաղորդագրությունից մոտ 4 ամիս անց սոցցանցը ներկայացվեց հանրությանը: Բացի Դորսիից՝ դրա վրա աշխատել են Բիզ Սթոունը, Քվան Ուիլյամսը և Նոա Գլասը:

2000 - Հովհաննես Պողոս II-ը կատարում է Հռոմի պապի երբևէ Իսրայել իրականացված այց:
1999 - 478 ժամյա ճանապարհորդությունից հետո Բերտրան Պիկարը և Բրայան Ջոնսը դարձան օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդները։
1981 - Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը։
1980 - Միացյալ նահանգների նախագահ Ջիմի Քարտերը հայտարարում է Մոսկվայի օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին։
1963 - Փակվեց Ալկատրաս բանտը:
1961 - Լիվերպուլյան The Cavern ակումբի բեմում առաջին անգամ ելույթ ունեցավ «Բիթլզ» խումբը։
1935 - Րեզա շահ Փեհլևին պաշտոնապես դիմում է համաշխարհային հանրությանը՝ իր երկիրը Իրան («արիացիների երկիր») կոչելու համար:
1925 - ԱՄՆ-ի Թենեսի նահանգում ընդունվում է մի օրենք, որն արգելում է Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն հակասում է Աստվածաշնչին։
1923 - Փարիզում ոմն դոկտոր Ռոժեն հայտարարեց, որ ծխելը օգտակար է առողջությանը, քանի որ նիկոտինը հակամանրէային հատկություն ունի։
1922 - Լոնդոնում բացվում է Վաթերլո կայարանը:
1921 - Հռչակվեց Վրաստանի Հանրապետությունը, որի մեջ համաձայն Իոսիֆ Ստալինի հրամանի, մտնում են Աջարիան, Աբխազիան և Հարավային Օսիան։
1871 - Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվեց Գերմանիայի առաջին կանցլեր։
1844 - Բահայի օրացույցի սկիզբը։
1828 - Նիկոլայ 1-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին, որի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
1747 - Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
1666 - Կանադայում տեղի ունեցավ առաջին մարդահամարը:
1615
 - Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում:

  • Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672թ.՝ թուրքերի հարձակման ժամանակ:

1556 - Օքսֆորդում Աստվածաշունչն անգլերեն թարգմանած Թոմաս Քրանմերին այրում են խարույկի վրա:
630 - Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն պարսիկներից հետ է վերցնում Հիսուս Քրիստոսի խաչափայտը և վերադարձնում Երուսաղեմ։


ԾՆՎԵԼ ԵՆ

1997 - Մարտինա Շտոսսել, արգենտինացի երգչուհի և պարուհի
1989 - Ժորդի Ալբա, իսպանացի ֆուտբոլիստ
1987 - Անդրեյ Բեդնյակով, ուկրաինացի արտիստ, հաղորդավար
1980 - Ռոնալդինյո, բրազիլիացի ֆուտբոլիստ 

  •  2004 և 2005 թվականներին արժանացել է ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» տիտղոսին։​​​​​​​

1966 - Բենիտո Արչունդիա, մեքսիկացի ֆուտբոլային դատավոր, իրավաբան, տնտեսագետ
1962 - Մեթյու Բրոդերիկը, ամերիկացի դերասան, երգիչ 
1958 - Գարի Օլդման, անգլիացի դերասան, երգիչ, ռեժիսոր 

  • Հայտնի ֆիլմերից են «Դրակուլա», «Լեոն», «Հինգերորդ էլեմենտ», «Նախագահի ինքնաթիռը», «Մութ ժամանակներ»։ «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորելու համար արժանացել է «Օսկարի»։

1950 - Սերգեյ Լավրով, ՌԴ պետ. գործիչ հայկական արմատներով
1946 - Թիմոթի Դալթոն, թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան
1936 - Վանիկ Զաքարյան, շախմատի տեսաբան
1926 - Միքայել Հայրապետյան, հայ վիրաբույժ-ուռուցքաբան
1920 - Գեորգ Օտս, էստոնացի օպերային երգիչ, դերասան
1902 - Միխայլ Չայլախյան, ֆիտո-ֆիզիոլոգ
1898 - Սեդրակ Բարխուդարյան, հայ հնագետ, պատմաբան, վիմագրագետ
1888 - Մարիետա Շահինյան, խորհրդային անվանի գրող
1879 - Հասմիկ (Թագուհի Հակոբյան), թատրոնի հայ դերասանուհի (մ. 1947)
1839 - Մոդեստ Մուսորգսկի, ռուս կոմպոզիտոր (մ. 1881)
1768 - Ժան Բատիստ Ժոզեֆ Ֆուրիե, ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս
1685 - Յոհան Սեբաստիան Բախ, գերմանացի երգահան 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 21, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon