Պատմության այս օրը. մարտի 26

Պատմություն 26.03.2020   09:30   388

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մանուշակագույն օր (էպիլեպսիայով հիվանդների օրը)

Մի անգամ էպիլեպսիայով տառապող 9-ամյա Քեսսեդի Մեգանը որոշեց մարդկանց ցույց տալ, որ ինքը ոչնչով չի տարբերվում բոլորից, թեև հիվանդ է: Այսպես 2008 թ.-ի մարտի 26-ին նա առաջին անգամ  մտահղացավ նշել Մանուշակագույն օրը, որն էլ հետագայում դարձավ էպիլեպսիայով հիվանդների աջակցության օրը:  2009թ.-ին արդեն Մանուշակագույն օրվան միացան 100 հազար ուսանողներ, մոտ 100 հասարակական միություններ, տարբեր կառունցեր: Տորոնտոյում հեռուսատաշտարակը մեկ երեկո ներկվում է մանուշակագույն:
Նշենք, որ Էպիլեպսիան բնորոշվում է որպես դարձելի, միատիպ, կարճատև նոպաներ, որոնց առաջացման պատճառները կարող են լինել ինչպես բնածին այնպես էլ ձեռքբերովի գործոնները: Էպիլեպսիան տարածված նյարդաբանական հիվանդություն է, որն ախտահարում է աշխարհի ազգաբնակչության մոտ 1-2 %-ը:
Նոպաները կարող են դիտվել ցանկացած տարիքում. Դրանք ավելի հաճախ են հանդիպում նորածնային հասակում, հաճախականությամբ իջնում են մանկական, պատանեկան և մեծ հասակում և հաճախանում են ծերերի մոտ:

Ազգային

  • Մայրերի օրը (Մեծ Բրիտանիա)
  • Սյուարդի օրը՝  Ալյասկան Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ին վաճառելու օր
  • Անկախության օրը (Բանգլադեշ)
  • Ժողովրդավարության օրը (Մալի)
  • Ներքին զորքերի օրը (Ուկրաինա)
  • Երիտասարդների օրը (Վիետնամ)
  • Զրադաշտի ծննդյան օրը

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Հիմնվեց «Համադասարանցիներ» (Одноклассники) սոցիալական կայքը:
2004 - Ուրուգվայի խորհրդարանը վերահաստատել է իր նախկին որոշումը` ճանաչելով Հայկական ցեղասպանությունը:
2003
 - Մարսում հայտնաբերվեց սառած ծով:
2002 - Աբովյան փողոցի սրճարաններից մեկում դաժան ծեծի ենթարկվեցին ՀՀՇ վարչության նախագահ Ալիկ Արզումանյանն ու վարչության անդամ Վահագն Հայոցյանը։ 
1999 -
Կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ «իշխանությունը յուրացրած մարդկանց խումբը կասեցրել է սահմանադրական կարգը»։
1999 - Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին մեղավոր ճանաչեց էվթանազիայի համար:
1996 - Միջազգային արժութային ֆոնդը Ռուսաստանին տրամադրեց 6.9 միլիարդ դոլլար վարկ, որը ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ:
1995 - Ուժի մեջ մտավ Շենգենյան համաձայնությունը:
1992 - ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվեց Ինքնապաշտպանության կոմիտե:
1992 -
ՄԱԿ-ը որոշակիացնում է իր մասնակցության ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Դա ԵԱՀԿ-ի խաղարարար գործունեությանն աջակցելն է։

  • Այսպիսով, ՄԱԿ-ը ձեռնպահ է մնում կարգավորման գործընթացին ուղղակի մասնակցությունից։

1982 - Պայթյուն Բեյրութի հայկական թաղամաասերում թրքական ֆիլմեր ցուցադրող կինոթատրոնում։

  • Կա երկու զոհ, 16 վիրավոր։
  • Արարքի պատասխանատվությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին։

1973 - Առաջին անգամ կանանց թույլ է տրվում գտնվել Լոնդոնի Ֆոնդային բորսայում։
1971 - Արևելյան Պակիստանն անջատվում է Պակիստանից և ստեղծվում է Բանգլադեշի հանրապետությունը
1955 -
ԵՄ-ի 7 երկրներում ուժի մեջ մտավ Շենգենյան համաձայնագիրը։
1947 - ԽՍՀՄ-ում արգելվեց մահապատիժը:
1940 - Շահագործման հանձնվեց Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
1937
 - Տեղադրվել է աշխարհում առաջին արձանը՝ նվիրված մուլտիպլիկացիոն հերոսի՝ Պապայային:
1934
 - Մեծ Բրիտանիայում մտցվեցին քննություններ ավտոմեքենա վարելու համար:
1908 - Արքայազն Էդուարդի կղզում (Կանադա) արգելվում են բոլոր տեսակի ավտոմեքենաները։
1881 - Թեսալիան
ազատագրվում և մտնում է Հունաստանի կազմ։
1826 - Ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվեց իր միակ հասարակական համերգը:
1636 - Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Քիրա Նայթլի, ամերիկացի դերասանուհի 

Հայտնի ֆիլմերից են «Դոկտոր Ժիվագո», «Հպարտություն և նախապաշարմունք», «Արթուր արքա», «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» և այլն:

1950 - Ալան Սիլվեսթրի, ամերիկացի կոմպոզիտոր 

Հոլիվուդի ամենահայտնի երգահաններից է, երաժշտություն է գրել 100-ից ավելի ֆիլմերի համար։

1948 - Սթիվեն Թայլեր, ամերիկացի ռոք երաժիշտ, Aerosmith խմբի վոկալիստ 
1944 - Դայանա Ռոսս, ամերիկացի երգչուհի ռիթմ-էնդ-բլյուզ, սոուլ, ջազ, ռոք-ն-ռոլ ոճերում

Բազմիցս ներկայացվել է Գրեմմի, Օսկար, Ոսկե գլոբուս, American Music Awards, BAFTA և այլ մրցանակների։

1943 - Բոբ Վուդվորդ, ամերիկացի լրագրող, «The Washington Post»-ի գլխավոր խմբագիրը,

ԱՄՆ-ի ամենահայտնի հետաքննող լրագրողներից է

1941 - Ռիչարդ Դոկինզ, անգլիացի կենսաբան
1940 - Նենսի Փելոսի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 60-րդ խոսնակը
1928 - Ռոմանոս Սարգսյան, վաստակավոր նկարիչ
1911 - Թենիսի Ուիլյամս, ամերիկացի դրամատուրգ, գրող և բանաստեղծ
1905 - Վիկտոր Ֆրանկլ, ավստրիացի նյարդաբան և հոգեբույժ (մ. 1997)
1878 - Տիգրան Նալբանդյան, երգիչ և մանկավարժ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 26, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon