Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 1
Միջզգային
Թռչունների միջազգային օրը
- Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1906թ. ապրիլի 1-ին: Մասնագետները հաշվել են, որ 1600թ.-ից հետո թռչունների մոտ 100 տեսակ անհետացել է մոլորակից: Ներկայում էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին կամ էլ լավագույն դեպքում զգում են անհետացման վտանգը: Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Բնապահպանները գտնում են, որ թռչունների համար լուրջ վտանգ են ոչ թե որսորդները, այլ երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Խնդիր է նաև շրջակա միջավայրի աղտոտվածությունը, այդ թվում ջրային տարածքներում նավթի արտահոսքը, որը շատ հաճախ կործանարար է լինում հատկապես ջրլող թռչունների համար: Նշենք, որ Հայաստանում գրանցված է թռչունների մոտ 350 տեսակ, մասնագետների համոզմամբ, թռչունների 110 տեսակը երկրում վտանգված է:
Ծիծաղի (հիմարների) միջազգային օրը
- Այս տոնի ժամանակ մարդիկ ծաղրում են իրենց ընկերներին և ծանոթներին, կամ պարզապես կատակում են նրանց հետ։ Ավանդաբար այնպիսի պետություններում և երկրներում, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, կատակում են մինչև կեսօր, իսկ նրանք, ովքեր կատակում են կեսօրից հետո, կոչվում են «ապրիլյան հիմարներ»։
- Նույն համատեքստում Ապրիլի 1-ը նշվում է նաև որպես Խաբելու օրը: Տարբեր երկրներում այն տարբեր կերպ է անվանվում. ԱՄՆ-ում՝ April Fool's Day, Ռուսաստանում՝ «Первое апреля - никому не верю»: Մինչ օրս հայտնի չէ, թե որտեղից են գալիս տոնի արմատները, երբ, որտեղ և ինչու են անցկացվել տոնախմբությունները: Հայտնի է միայն, որ Եվրապայում այն սկսել են նշել Միջին դարերից: Դա հասարակ ժողովրդի տոն էր, և վերնախավը հազվադեպ էր մասնակցում (քանի որ հասարակ ժողովուրդը գրառումներ չէր անում իր անցկացրած օրերի մասին, ուստի դժվար է պարզել տոնի արմատները): Այս օրը բոլորը միմյանց սուտ պատմություններ են պատմում, ծաղրում, կատակում:
Կոնյակի ծննդյան միջազգային օրը (ոչ պաշտոնական)
Հայաստան
Երգիծանքի և հումորի օրը
- ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ՝ ապրիլի 1-ը պետականորեն ճանաչվել է որպես հումորի և երգիծանքի օր: Այս տոնի առաջացման մի քանի տարբերակ կա։ Հին Հռոմում, օրինակ, եղել է «Հիմարների» տոն, որը նշվել է փետրվարի կեսերին, իսկ Հին Հնդկաստանում մարտի 31-ին նշվել է Կատակների օրը։ Հին իռլանդացիներն էլ Նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը։
Ազգային
- Իսլամական Հանրապետության օրը (Իրան)
- Ծիծաղի օրը (Ֆրանսիա, Անգլիա, Մեքսիկա)
- Oնտանիքի օրը (ՀԱՀ)
- Միյակո օդորի (պարի գարնանային փառատոն) Ճապոնիա
- Կակաչների փառատոնը Ստամբուլում (Թուրքիա)
- Միացյալ թագավորությունում ավարտվում է ֆինանսական տարին
- Ճապոնիայում սկսվում է դպրոցական օրացույցը;

Հավելյալ լուսանկարներ
Պիտակներ
Նմանատիպ նյութեր