Պատմության այս օրը. մարտի 27

Պատմություն 27.03.2020   09:30   283

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Թատրոնի միջազգային օրը (World Theatre Day)

Մարտի 27-ին ամբողջ աշխարհով նշվում է «Թատրոնի Միջազգային Օրը»: Այս տոնը հաստատվել է դեռևս 1961թ. Միջազգային թատերական ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX-րդ կոնգրեսում: Թատրոնի համաշխարհային օրը տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի որոշմամբ: Համաձայն կանոնադրության՝ կազմակերպության գործունեությունն ուղղված է «ազգերի միջև ընկերության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական համույթների միջև համագործակցության ընդլայնմանը»: Թատրոնի միջազգային օրվա առիթով առաջին համաշխարհային ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն: «Թատրոն» բառն առաջացել է հին հունական «theatron» բառից, որը թարգմանաբար նշանակում է «տեղ, որտեղ նայում են»:

Ազգային

  • Հաղթանակի օրը (Անգոլա)
  • Ֆրանսախոսների օրը (Բելգիա)
  • Բանակի օրը (Բիրմա)
  • Ներքին զորքերի օրը (Ռուսաստան)
  • Հոլի՝ գարնան և վառ գույների տոնը (Հնդկաստան)
  • Ցուբակի մացուրի՝ ծաղկող կամելիաներով հիանալու տոնը (Ճապոնիա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Ռուսաստանը վերջին անգամ անցավ ամառային ժամանակի
2009 - Պակիստանում
ինքնասպան ահաբեկչի պայթյունի զոհ է դառնում 48 մարդ
1998 - Ինդիանա նահանգում (ԱՄՆ) անհայտ թռչող օբյեկտների խումբ են տեսել։
1993 - Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
1990
 - Լոնդոնի Բեյքեր սթրիթ 221-ում բացվում է Շերլոք Հոլմսի թանգարանը:
1984 - Հարձակում Թեհրանում Թուրքիայի դեսպանության մշակութային կցորդի բնակարանի վրա՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Նահատակվում է ազատամարտիկ Սուրիկ Գրիգորեանը։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի «Նահատակ Կարապետ Փաշապազեան Անձնասպանական Քոմանտօ»-ն ստանձնում է գործողության պատասխանատվությունը, որը կնքվել էր «Նահատակ Գուրգէն Եանիգեան Գործողութիւն» անվամբ։
  • Նույն օրը հրապարակած հայտարարության մեջ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն զգուշացնում է. «Թուրքիա մեկնող բոլոր օդանավերին, ինչպես նաև բոլոր զինվորական և տնտեսական մասնագետներին, որովհետև Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն ոչնչացնելու նրանց բոլոր շահերը բռնագրավված Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև բուն Թուրքիայում»։

1977 - Կանարյան կղզիներում տեղի ունեցավ պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքաթիռների բախումի հետևանքով մահացավ 583 մարդ։
1968 - Վլադիմիրի մարզում ավիավթարից զոհվում է Յուրի Գագարինը։
1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ հայտարարեց Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չմասնակցեց պատերազմին։
1935 - Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
1928 - Հոլանդիայում առաջին անգամ թողարկվեց ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։
1920 - «Նեմեսիս» գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Վահե Իհսանին (Եսայան)։

  • Նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։

1855 - ԱՄՆ-ում արտոնագրվեց կերոսինը։
1854
 - Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Ռուսական կայսրությանը։
1841 - Փորձարկվեց շտապօգնության առաջին մեքենան:


ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Ջեսսի Ջեյ, անգլիացի երգչուհի-երգահան
1986 - Մանուել Նոյեր, գերմանացի ֆուտբոլիստ
1975 - Ֆերգի, ամերիկացի երգչուհի-երգահան, դերասանուհի, պարուհի (The Black Eyed Peas)
1970 - Մրայա Քերի,
ամերիկացի երգչուհի-երգահան, դերասանուհի

  • Մրայա Քերին համարվում է հազարամյակի ամենահաջողակ երգչուհիներից մեկը։ Նա երաժշտության պատմության մեջ միակ արտիստն է, որի երգերը 18 անգամ զբաղեցրել են Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը։ Մրայա Քերին նաև 5 «Գրեմիի» մրցանակակիր է։

1963 - Քվենտին Տարանտինո, ամերիկացի կինոռեժիսոր 

  • Տարանտինոյին համաշխարհային ճանաչում է բերել «Քրեական ընթերցվածք» ֆիլմը։ Այն Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի», ինչպես նաև լավագույն սցենարի համար «Օսկարի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների է արժանացել։

1955 - Մարիանո Ռախոյ, Իսպանիայի վարչապետ
1946 - Վյաչեսլավ Կովալենկո, Հայաստանում Ռուսաստանի 5-րդ դեսպանը
1942 - Վահագն Գրիգորյան, գրող, սցենարիստ
1927 - Մստիսլավ Ռոստրոպովիչ, ռուսաստանցի թավջութակահար (մ. 2007)
1926 - Գեորգի Սահակյան, հայ կինոդերասան, Իոսիֆ Ստալինի նմանակը
1863 - Հենրի Ռոյս, բրիտանացի ինժեներ, ձեռնարկատեր
1845 - Վիլհելմ Ռենտգեն, գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործողը, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբելյան մրցանակ ստացողը՝ 1901 թ. (մ. 1923) 
1768 - Գրիգոր Անուշյան (Անուշ), հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 27, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon