Հիշարժան և տոն օրեր, մարտի 15

Տոներ 15.03.2021   09:00   64

Միջզգային

Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը (World Consumer Rights Day)

  • Այն պաշտոնապես տոնում են 1962 թ. մարտի 15-ից: Այդ օրը ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, ելույթ ունենալով Կոնգրեսում, մարդկության պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես հաստատեց քաղաքացու՝ որպես սպառողի իրավունքը: Սպառողի իրավունքն ամրագրվեց «Սպառողների իրավունքների մասին» բիլում: Սպառողների իրավունքը ներառում է անվտանգության իրավունքը, ընտրության իրավունքը, տեղեկատվություն ստանալու իրավունքը, դատարանում լսվելու իրավունքը: Ավելի ուշ այս իրավունքի բովանդակությունը համալրվեց միջազգային հանրության կողմից ընդունված 4 տարրերով՝ վնասի փոխատուցում ստանալու իրավունք, սպառողական կրթություն ստանալու իրավունք, հիմնական պահանջների բավարարման իրավունք, առողջ շրջակա միջավայրի իրավունք:

Փոկերի ձագերի պաշտպանության միջազգային օրը

  • Ամեն տարի աշխարհի շատ երկրներում մարտի 15-ին նշվում է փոկերի ձագերի պաշտպանության միջազգային օրը։ Այն սահմանվել է Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի (IFAW) կողմից։ Գրենլանդական փոկի ձագուկներն արդեն տասնամյակներ որսորդության թիրախ են, քանի որ լավ մորթի ունեն։ Հենց փոքրիկ փոկերի գեղեցիկ մորթու պահանջարկն է մարդկանց դրդում ոչնչացնել այդ գեղեցիկ կենդանիներին, ոչ թե կենսական անհրաժեշտությունը։ Գրենլանդական փոկերը բնակվում են Ատլանտիկայում, Սպիտակ, Բարենցի, Գրենլանդիայի ծովերում։ 11 ամիս էգ փոկը կրում է իր ձագուկին, իսկ գարնանը հասուն փոկերը մի քանի շաբաթով ծովիդ դուրս են գալիս և սառույցի վրա ձագուկներ ունենում։

Քնի համաշխարհային օրը (World Sleep Day)

  • Առաջին անգամ Քնի համաշխարհային օրը նշվել է 2008-ի մարտի 14-ին, և այդ օրվանից ամեն տարի տոնը նշվում է մարտի երկրորդ լիարժեք շաբաթվա ուրբաթ օրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ քնի և առողջության խնդիրներին վերաբերող նախագծի շրջանակներում: Քնի համաշխարհային օրն անցկացվում են տարբեր կոնֆերանսներ և սեմինարներ` նվիրված քնի խնդիրներին և դրա խախտումների ազդեցությանը մարդու վրա: Նորմալ քնելու համար պետք է հետևել ներքոնշյալ սկզբունքներին` շարունակական անքնությամբ չզբաղվել, քնից առաջ ալկոհոլային խմիչք չկիրառել, ճաշել քնից 4 ժամ առաջ:
  • Քունն օրգանիզմի գոյության յուրահատում ձև է, ոչ պակաս բարդ, քան ցերեկն արթուն մնալը: Քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը և «իրեն կարգի բերում»: Դա է պատճառը, որ առողջ մարդն արթնանում է թարմության ու ուժերի հորդման զգացողությամբ: Միջինը յուրաքանչյուր մարդ իր կյանքի 1/3-ն անցկացնում է քնած: Քնի ժամանակ ուղեղի ակտիվությունը հասնում է նվազագույնի: Բժիշկները վատ քունը համարում են կաթվածների, հիպերտոնիկ և այլ տեսակի լուրջ հիվանդությունների առաջին քայլը: Գիտնականների համոզմամբ՝ շատ քնելը ևս բացասական ազդեցություն կարող է ունենալ, ինչպես անքնությունը: Հասուն մարդը պետք է օրվա մեջ քնի 6-ից 8 ժամ: Կանանց խորհուրդ է տրվում մեկ ժամ ավելացնել այդ նորմային, քանի որ նրանք ավելի զգացմունքային են, հետևաբար հանգստին պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեն: Երեխաները պետք է քնեն օրական 10 ժամից ոչ քիչ:
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, մարտի 15

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon