Սատկած ձիու տխուր ու նուրբ անեկդոտը

Հումոր 19.04.2020   20:30   1896

Մի մարդ օրվա վերջում հոգնած տուն է գնում, մեկ էլ տեսնում է մարդիկ են հավաքվել։ Մոտենում է, վիզը ձգում, տեսնում սատկած ձի է ընկած, մարդիկ էլ հավաքված են շուրջը։

Կանգնում, նայում խոսում են ու սկսում կամաց-կամաց ցրվել։ Մի հինգ-վեց հոգի են մնացած լինում, էս մարդը սրանց ասում է.

- Տղերք ջան, մարդա 10 հազար տամ, էս սատկած ձիուն կարա՞նք, ես էլ ձեզ հետ, տանենք այ էն շենքի մոտ։

Դե տղերքը համաձայնվում են։ Սատկած ձին հասցնում են շենքի մոտ, էս մարդն ասում ա.

- Տղերք ջան, մարդ ա 5 հազար էլ եմ ավելացնում, էս ձին բարձրացնենք վերև։ Ճիշտ ա, 10-րդ հարկում եմ ապրում, բայց լիֆտը աշխատում ա։

Տղերքը համաձայնվում են, սատկած ձիուն հասցնում էս մարդու դռան առաջ։ Սա ասում ա.

- Տղերք ջան, էկել դռան դեմ ենք հասել, բա մի-մի բաժակ չխմե՞նք... էս ձին էլ քցենք վաննի մեջ։

Դե ձին ներս են տանում, գցում վաննայի մեջ, հետո նստում են՝ խմելու։

Ինչ որ ժամանակ անց էս մարդու կինն ա գործից տուն վերադառնում։ Տեսնում է ամուսինը տղերքով նստած խմում են, բարևում է բոլորին ու գնում վաննա՝ խալաթը հագնելու։ Մտնում է վաննա, խալաթը հագնում, տեսնում է սատկած ձին, գալիս ամուսնուն ասում է.

- Այ մարդ, հասկացանք, տղերքով էկել խմում եք՝ լավ եք անում։ Բա էն սատկած ձի՞ն ինչի եք բերել-քցել վաննի մեջ։

Մարդն ասում ա՝

- Եսի՞մ։

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         նուրբ անեկդոտներ


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon