Ստալինի 7 դաժան կատակները

Հումոր 29.04.2020   20:30   1821

Պատմաբանները հաճախ են բանավիճում, թե արդյոք Ստալինը հումորի զգացում ունե՞ր, քանի որ նա առանձնահատուկ կատակներ էր անում: Հասկանալի է, որ երբ նա դարձավ «առաջնորդ» և «ժողովուրդների հայր», նույնիսկ ամենատափակ կատակները վախի պատճառով ընդունվում էին համընդհանուր ծիծաղով և բուռն ծափահարություններով: Փաստացի Ստալինն այնպիսի «գոհարներ» է արտահայտել, որոնք բավականին անհարմար իրավիճակներ են ստեղծվել: Որոշ կատակներ նույնիսկ ազդել են երկրի պատմության վրա:

  1. «Պոբեդա» (Հաղթանակ) մեքենան սկզբանական տարբերակով առաջարկում էին անվանել «Ռոդինա» (Հայրենիք): Իմանալով այդ մասին, Ստալինը հեգնանքով հարցրել է. «Դե, իսկ ի՞նչ կարժենա հայրենիքը»: Տարբերակն անմիջապես վերանում է:
  2. Երբ որոշվում էր ինչ անել գերմանական նավատորմի հետ, Ստալինն առաջարկում է բաժանել, իսկ Չերչիլը հակադարձ առաջարկն է անում. «Խորտակել»: Իոսիֆ Վիսարիոնովիչը պատասխանում է. «Ուրեմն ձեր բաժինն էլ խորտակեք»:
  3. Ստալինը օդերևութաբաններին հարցնում է, թե կանխատեսումների ճշգրտությունը քանի՞ տոկոս է: Իմանալով, որ 40% է, խորհուրդ է տալիս. «Դուք էլ հակառակն ասեք և կունենաք 60%»:
  4. Պատերազմից հետո Ստալինը տեղեկանում է, որ պրոֆեսոր Կ.-ն Մոսկվայի մերձակայքում կառուցել է շատ թանկ առանձնատուն: Նրան կանչում է իր մոտ և ասում. «Խորհին շնորհակալություն եմ հայտնում այն ​​մանկատան անունից, որին նվերել եք ձեռ ամառանոցը»:
  5. Պատերազմի ժամանակ Ստալինը Բայբակովին հանձնարարում է նոր նավթահանքեր գտել: Երբ նա առարկում է, որ դա հնարավոր չէ, Ստալինը պատասխանում է. «Կլինի նավթ՝ կլինի Բայբակովը, նավթ չի լինի՝ Բայբակովը չի լինի»: Ինչպես հրամայվում, այնպես էլ կատարվում է:
  6. Մի անգամ Ստալինին տեղեկացնում են, որ Մարշալ Ռոկոսովսկին սիրուհի ունի և դա հանրահայտ դերասանուհի Վալենտինա Սերովան է: Հիմա թե՝ ի՞նչ պետք է անել նրանց հետ: Ստալինը քաշում է ծխամորճը, մի փոքր մտածում և ասում. «Ի՞նչ ենք անելու, ի՞նչ ենք անելու... նախանձելու ենք»:
  7. 1945-ին Յալթայի կոնֆերանսի ժամանակ որոշվում էր եվրոպական սահմանների վերաձևման հարցը: Եվ Չերչիլն ու Ռուզվելտն առաջարկում են Ստալինին. «Իոսիֆ Վիսարիոնովիչ, տվեք մեզ Ղրիմը և դրա փոխարեն ձեզ տանք նույն չափի կտոր Գերմանիայից»: Ստալինը մի պահ մտածում է և իրեն բնորոշ շեշտադրությամբ պատասխանում. «Եթե գուշակեք իմ հանելուկը, կտամ Ղրիմը»: Եվ իր քաղաքական գործընկերներին ցույց է տալիս ձախ ձեռքի երեք մատները՝ բութը, ցուցամատն ու միջնամատը: «Այս երեք մատներից ո՞րն է մեջտեղինը»:
    Չերչիլը զարմանում է հանելուկի պարզությունից և ասում ցուցամատը՝ սա է: «Չէէէ ... չգուշակեցիք»,- պատասխանում է Ստալինը:
    Ռուզվելտը կարծում էր, որ պետք է ընտրել 5 մատներից: Հետևաբար, նշում է միջնամատը: «Չէէէէ, դուք էլ չեք կռահել»,- պատասխանում է Ստալինը: Հետո Չերչիլին և Ռուզվելտին ձախ ձեռքով կուկիշ (երեք մատի կոմբինացիա) է ցույց տալիս. «Ահա մեջտեղինը: Առը ձեռ Ղրիմ»:
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Ստալին, Կատակում են հայտնիները, Իոսիֆ Ստալին, Վալենտինա Սերովա, Մարշալ Ռոկոսովսկի


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon