Լիվերպուլի ֆուտբոլիստուհին գրանցել է 3 ինքնագոլ (տեսանյութ)


Նոր Զելանդիայի ֆուտբոլի կանանց հավաքականի խաղացող Մեյքալա Մուրան ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում 3 անգամ գրավել է սեփական դարպասը: Մեյքալան հեղինակել է, այսպես կոչված,  «‎կատարյալ հեթ-տրիկ»‎՝ ինքնագոլեր աջ ոտքով, գլխով և ձախ ոտքով։

Պաշտպանը սեփական դարպասը գրավել է խաղի 5-րդ, 6-րդ և 36-րդ րոպեներին։

Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստուհին ակումբային մակարդակով հանդես է գալիս անգլիական «Լիվերպուլում»։