Առաջին ձյունը Ֆինլանդիայում
8:00 - Ես ձնեմարդ սարքեցի:
8:10 - Իմ ֆեմինիստ հարևանուհին հարցրեց՝ ինչու՞ ես ձնեկին չեմ սարքում:
8:15 - Այնպես որ ես ձնեկին էլ սարքեցի։
8:17 - Իմ ֆեմինիստ հարևանուհին նայեց ձնեկնոջ գայթակղիչ կրծքերին և սկսեց բողոքել, թե ձնեկնոջն ամենուր անվանարկում են։
8:20 - Մոտակայքում ապրող գեյ ամուսինները դժգոհ մռթմռացին, թե ավելի լավ կլիներ երկու ձնեմարդ սարքել:
8:22 - Տրանսգենդեր հարևանն էլ հարցրեց, թե ինչու ես պարզապես հանովի-դնովի մասերով ձնեմարդ չեմ սարքել։
8:25 - Բուսակեր հարևանները հանդիմանեցին գազարից քթի համար՝ ասելով, թե բանջարեղենը սնունդ է, այլ ոչ թե ձևավորում:
8:28 - Սևամորթ հարևանն ինձ ռասիստ անվանեց, քանի որ ձնեմարդն ու ձնեկինը սպիտակ են:
8:31 - Մոտակայքում բնակվող մի մուսուլման պահանջեց, որ ձնեկինը հիջաբ կրի:
8:40 - Ժամանեց ոստիկանությունը արժանապատվություն վիրավորելու ահազանգով:
8:42 - Ֆեմինիստ հարևանուհին խնդրեց ձնեկնոջից հեռացնել ցախավելը, որն ակնարկում է կնոջ տնային տնտեսուհի լինելու դերը:
8:43 - Համատիրության նախագահն ինձ սպառնաց վտարումով:
8:45 - Ժամանեց տեղական մի հեռուստաընկերություն և հարցրեցին, թե գիտե՞մ ես ինչ տարբերություն կա ձնեմարդի և ձնեկնոջ միջև: Պատասխանեով «Ձնագնդե՞րը», անմիջապես «սեքսիստ» որակումն ստացա:
9:00 - Ինձ ցուցադրեցին առավոտյան լուրերով՝ անվանելով ռասիստ, հոմոֆոբ, արժանապատվություն վիրավորող ահաբեկիչ՝ վատ եղանակին ատելություն հրահրելու հակումով։
9:10 - Ինձ հարցաքննում են՝ պահանջելով մատնել հանցակիցներիս: Երեխաներիս էլ տարավ սոցիալական ծառայությունը:
