Այսօր մարտի 8-ն է

Այսօր 08.03.2020   09:00   231

Մարտի 8, կիրակի: Տարվա 68-րդ օրն է, 10-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 298 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մեհեկան (30 օր՝ փետրվարի 7- մարտի 8), օրվա անունը՝ Միհր, շաբաթվա օրանունը՝ Արեգակ։

23-րդ արևային օր։ Արևածագ՝ 7:24, արևամուտ՝ 19:01: Ճիշտ կեսօրը՝ 13։12։ Օրվա տևողությունը՝ 11:37 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մարտի 8-ին 12։00-ի դրությամբ լուսնային 14-րդ օրն է։

  • 14-րդ լուսնային օրն առավել բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար:
  • Կարելի է համարձակարոն առաջ տանել սեփական առաջարկները, դրանք անպայման արձագանք կգտնեն և կընդունվեն:

Լուսնային 14-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 14-րդ լուսնային օրը բարեհաջող է։
  • Տկարներն առողջանում են։
  • Երազները կասկածելի են։
  • Նորածիններն ամեն ինչում կատարյալ են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 28°18':

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօր մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ Գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է մարտի 7-ին՝ 16:09-ից և կավարտվի մարտի 8-ին՝ 17:24-ին։
Լուսնի մարումը՝ 06:07։ Լուսնի ծագումը՝ 17:24։   
Լուսնի դիրքը. ազիմուտը = 359.0º, բարձրությունը = - 34.0º։
Լուսնի տեսանելիությունը՝ 97%։

Աճող Լուսնի երկրորդ փուլն է՝  երկրորդ քառորդ՝ 13 օրական 16 ժամական 28 րոպեական։

  • Լուսինը աճող լուսնի երկրորդ փուլ: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետ կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 360.716, երեկ՝ 365.099 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.383 կիլոմետր։

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ մարտի 24-ին՝ 13։28։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ մարտի 9-ին՝ 21:48-ին։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Մարտի 8


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon