«Ուղևորը» (Ֆրանսիա, ԱՄՆ, 2018)
Դեռ երեկ Մայքլի օրը սկսվում էր նույն գնացքով ու արդեն երկար տարիներ ծանոթ դեմքերի ուղեկցությամբ աշխատանքի գնալով, իսկ այսօր խորհրդավոր անծանոթուհին նրա առաջարկում է մասնակցել փորձարկմանը։
Վերջնական որոշում ընդունելու համար մնացել է մի կանգառ և հազարից մեկ շանս հաղթելու համար։ Զգուշացեք, խաղը սկսվում է․․․
Ֆիլմի թրեյլերը՝
- անվանումը բնօրինակում՝ The Commuter
- թողարկման տարեթիվը՝ 2018
- երկիրը՝ Ֆրանսիա, ԱՄՆ
- ռեժիսոր՝ Ժաումա Կոլյետ Սերրա
- սցենարը՝ Բայրոն Ուիլինգեր, Ֆիլ ԴիԲլեյսի, Ռայան Ինգլ
- երգահան՝ Ռոկե Բանյոս
- գլխավոր դերերում՝ Լիամ Նիսոն, Վեռա Ֆարմիգա, Պատրիկ Ուիլսոն, Ջոնաթան Բենքս
- ժանրը՝ դրամա, մարտաֆիլմ, թրիլեր
- տարիքային սահմանափակում՝ 18+
- տևողությունը՝ 105 րոպե / 01:45
Ֆիլմը դիտեք այստեղ։
Իսկ գիտեք, որ․․․
- Լիամ Նիսոնի ստեղծած կերպարն ապրում է Թարիթաունում։ Բացի Թարիթաունից, ֆիլմում հիշատակված երկաթուղային կայանների բոլոր անվանումները հորինված են։
- Թարիթաունից հյուսիս գտնվում է Նիրհող հովիտը, որտեղ զարգանում են Ջոնի Դեփի մասնակցությամբ «Նիրհող հովիտ» սարսափ ֆիլմի իրադարձությունները։
