Հիշարժան և տոն օրեր, հուլիսի 3

Տոներ 03.07.2021   09:00   136

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Քարեր նախշազարդելու միջազգային օրը (International Drop a Rock Day) *
  • Պոլիէթիլային տոպրակներից հրաժարվելու միջազգային օրը (International Plastic Bag Free Day) *
  • Օդորակիչի երախտագիտության օրը (Air Conditioning Appreciation Day) *

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը

  • Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները:
  • «Եվ նա իր մոտ կանչելով տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1):  Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) և Հուդա առաքյալներն էին նրանք, որոնցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը: Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը: Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին, (տես Մատթ. 28:18-19) առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, «մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով», այսպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները: Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Ս. Պողոս առաքյալը, որին քրիստոնյա եկեղեցին ճանաչում է իբրև 13-րդ առաքյալ: Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի «Գործք Առաքելոց»-ը: Ս. Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաև Պողոս առաքյալի թղթերը, 14 նամակներն՝ հասցեագրված եկեղեցական համայնքներին ու անհատ քրիստոնյաներին: Հայ Առաքելական Եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-16, 2023-07-08, 2024-06-29, 2025-07-19, 2026-07-04, 2027-06-26, 2028-07-15, 2029-06-30, 2030-07-20:

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկայի պատվո օրեր (Honor America Days) 
  • ԱՄՆ - Այդահո նահանգի պետականության օրը (Idaho Statehood Day)
  • ԱՄՆ - Սեփական արտացոլմանը հաճոյախոսելու ազգային օրը (National Compliment Your Mirror Day) *
  • ԱՄՆ - Լոբի ուտելու ազգային օրը (National Eat Your Beans Day) *
  • ԱՄՆ - Շոկոլադե վաֆլու ազգային օրը (National Chocolate Wafer Day) *
  • ԱՄՆ - Տապակած կակղամորթների ազգային օրը (National Fried Clam Day) *
  • ԱՄՆ - Արևի ճառագայթներից հեռու մնալու  ազգային օրը (National Stay Out of the Sun Day) *
  • Ավստրալիա - Էլիս Սփրինգս շոուի օրը (Alice Springs Show Day) *
  • Արգենտինա - Հաղորդավարի օրը *
  • Արգենտինա - Կենսաճարտարագետի օրը *
  • Բելառուս- Անկախության օրը
  • Թայվան - Կուան Գունգի ծննդյան օրը (Kuan Kung’s Birthday) *
  • Կուբա - Կրակների տոնը *
  • Հնդկաստան - Ծառատունկի ազգային փառատոնը (National Festival of Tree Planting) *
  • Մարշալյան կղզիներ - Ձկնորսի օրը (Fishermen’s Day) *
  • Մյանմա - Կանանց օրը 
  • Կուկի կղզի - Վերին առաջնորդների խորհրդի օրը (Ra o te Ui Ariki) *
  • Ռուսաստան - Ավտոտեսչության օրը
  • Ռուսաստան - Գաղտնի ընկերության օրը *
  • Վիրջինյան կղզիներ - Ազատագրության օրը (Emancipation Day) 
  • Ուկրաինա - Օդային ուժերի զենիթային հրթիռների զորքերի օրը 

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 3, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon