Հիշարժան և տոն օրեր, հունիսի 7

Տոներ 07.06.2021   09:00   31

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սննդի անվտանգության համաշխարհային օրը (World Food Safety Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրը

  • Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին պատմվում է Ս. Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 2:16-18): «Հրեաների արքայի» ծննդյան մասին Բեթղեհեմ ժամանած արևելցի մոգերի լուրը խիստ անհանգստացնում է Հրեաստանի Հերովդես թագավորին ու ժողովրդին: Խանդով լեցուն արքան, չկարողանալով գտնել նորածնին, հրամայում է կորստյան մատնել Բեթղեհեմում և քաղաքի սահմաններում գտնվող մինչև երկու տարեկան բոլոր մանուկներին: Բեթղեհեմի անմեղ մանուկների կոտորածը, փաստորեն, դառնում է Հիսուսի համար թափված առաջին արյունը: Բեթղեհեմի մանուկներին Հայ Եկեղեցին ձոնել է բազմաթիվ գեղեցիկ շարականներ, իսկ նրանց հիշատակը տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երկուշաբթի օրը: 
  • Նույն օրը Հայ եկեղեցում հիշատակվում են նաև հանուն Քրիստոսի հավատի մարտիրոսացված համաքրիստոնեական երեք սրբերի` Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի անունները: Նրանցից առաջինը, ըստ «Հայսմավուրքի», նահատակվել է Լիկիանոս կայսեր օրոք: Դիմանալով անասելի տանջանքների ու կենդանի մնալով անգամ վայրի գազանների մեջ, երանելի սուրբը գլխատվել է 310 թվականին: Բյուզանդիայում ծնված Մովկիմա քահանան եղել է բարձրաստիճան քրիստոնյա զինվորականի որդի: Որպես քրիստոնեության նվիրյալ քարոզիչ՝ ենթարկվել է բազմաթիվ չարչարանքների Մակեդոնիայի Ամփիպոլիս քաղաքի կուսակալի կողմից: Ապա ուղարկվել է Բյուզանդիա, ուր դատապարտվել է գլխատման: Հետագայում սրբի տապանի վրա Կոստանդիանոս կայսրը կառուցել է մեծ եկեղեցի: Կռապաշտ Դեկոս կայսեր հալածանքների զոհն է Կոտրիատիոսը: Համարելով իրեն «Երկնավոր Թագավորի ծառա», քրիստոնեական հավատի զորությամբ ու աղոթքով քաջարի սուրբը դիմանում է բազմաթիվ տանջանքների` օրինակ ծառայելով տանջանքներից տկարացած մյուս քրիստոնյաներին: Անսասան իր հավատին՝ Կոտրիատիոսը ևս գլխատվել է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-06-20, 2023-06-12, 2024-06-03, 2025-06-23, 2026-06-08, 2027-05-31, 2028-06-19, 2029-06-04, 2030-06-24։

Ազգային

  • Ալժիր - Մայրերի օրը
  • ԱՄՆ - Օկլահամայի ազգային օրը (National Oklahoma Day)
  • ԱՄՆ - Երախաների հիշատակի օրը (Children’s Awareness Memorial Day)
  • ԱՄՆ - Քաղցկեղից վերապրածների ազգային օրը (National Cancer Survivors Day) *
  • ԱՄՆ - Տեսամագնիտոֆոնի ազգային օրը (National VCR Day) *
  • ԱՄՆ - Փրինսի ծննդյան օրը (Prince’s Birthday) *
  • ԱՄՆ - Շոկոլադե պաղպաղակի ազգային օրը (National Chocolate Ice cream Day) *
  • ԱՄՆ - Կենդանիների իրավունքների պաշտպանության ազգային օրը (National Animal Rights Day) *
  • ԱՄՆ - Բունի ազգային օրը (National Boone Day) *
  • Արգենտինա - Լրագրողի օրը 
  • Դանիա - Դանիայի արքայազն Յոահիմի ծննդյան օրը
  • Դոմինիկյան Հանրապետություն - Մայրերի օրը
  • Թունիս - Մայրերի օրը
  • Թուրքմենստան - Տեքստիլ արդյունաբերության աշխատողների օրը
  • Իսլանդիա - Ձկնորսների օրը
  • Լիտվա - Հայրիկի օրը
  • Կանադա - Զինված ուժերի օրը 
  • ԿԺԴՀ - Վաշապակերպ նավակների փառատոնը (Dragon Boat Festival) *
  • Հաիթի - Մայրերի օրը
  • Հորվաթիա - Դիվանագիտության օրը
  • Հունգարիա - Ուսուցչի օրը 
  • Ղրղզստան - Ֆինանսատնտեսական բաժնի աշխատողների օրը
  • Մադագասկար - Մայրերի օրը
  • Մալթա - Հունիսի 7 (Sette Guigno) 
  • Մավրիկիոս - Մայրերի օրը
  • Մեքսիկա - Ազատ արտահայտվելու օրը *
  • Մորոկո - Մայրերի օրը
  • Նիգերիա - Մայրերի օրը
  • Նորվեգիա - Շվեյցարիայի հետ միության փլուզման օրը
  • Շվեյցարիա - Հայրիկի օրը
  • Չիլի - Արիկայի ճակատամարտը 
  • Պերու - Դրոշի օրը
  • Ռուսաստան - Ջրամբարների մաքրման օրը 
  • Ռուսաստան - Քրաուդֆանդինգի օրը *
  • Ռուսաստան - Մելիորատորի օրը
  • Սենագալ - Մայրերի օրը
  • Սլովակիա - Սլովակյան ազգի հուշագրի ստորագրման օրը
  • Ուկրաինա - Տեղական արդյունաբերության աշխատողների օրը
  • Ուկրաինա - Ջրային տնտեսության աշխատողների օրը
  • Ֆրանսիա - Մայրերի օրը 

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 7, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon