Բոլոր տոները. 15 մայիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Ընտանիքի միջազգային օրը (International Day of Families)

  • ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:

Կլիմայի միջազգային օրը (International Day of Climate)

  • Այս ոչ պաշտոնական բնապահպանական տոնը հիմնվել է՝ ի պատասխան կլիման որպես կարևոր ռեսուրս պահպանելու՝ օդերևութաբանների կոչին, որն ազդում է ներկա և ապագա սերունդների բարեկեցության վրա: Կլիմայի պահպանումն այսօր մարդկության առջև ծառացած գլոբալ խնդիրներից է: Գլոբալ տաքացումը, մթնոլորտում օզոնի մեծ քանակությունը, բնական աղետները, մոլորակի վրա եղանակային փոփոխությունները հանգեցնում են Երկրի կլիմայի վատթարացմանը:

Խղճի համոզմունքի պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվողի միջազգային օրը *
Վիրտուալ օգնականի միջազգային օրը (International Virtual Assistants Day) *
Կենգուրուի խնամքի մասին իրազեկման միջազգային օրը (International Kangaroo Care Awareness Day) *
MPS-ի մասին իրազեկման միջազգային օրը (International MPS Awareness Day) *
Տուբերո սկլերոզի իրազեկման համաշխարհային օրը (TSC Global Awareness Day) *
Օբյեկտների կառավարման համաշխարհային օրը (World Facilities Management Day) *
Հղիության ժամանակ սրտխառնուքի մասին իրազեկման օրը (Hyperemesis Gravidarum Awareness Day) *
Օ. Հենրիի բառախաղի օրը (O. Henry Pun-Off Day) *
Ստվերների օրը (Shades Day) *
Քրդերենի օրը *

Կրոնական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Սուրբ Խաչի երևման տոն

  • Սուրբ Խաչի երևման տոնը Երուսաղեմում Սուրբ Խաչի նշանի երևման հիշատակն է: 351 թվականին` ցերեկվա ժամին, Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է լուսե խաչ: Զարմանահրաշ այդ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ զարմանալի այդ երևույթը համարելով ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց:
  • Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Ս. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Խաչի երևման տոնը նշում է Զատկից 28 օր հետո: Ս. Հարության տոնի շարժականության պատճառով Ս. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մայիսի 23-ը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-05-07, 2024-04-28, 2025-05-18, 2026-05-03, 2027-04-25, 2028-05-14, 2029-04-29, 2030-05-19:

Ազգային

ԱՄՆ- Խաղաղապահ սպաների հիշատակի օրը (Peace Officers Memorial Day) *
ԱՄՆ - Անոթային ծննդանշանի օրը (Vascular Birthmark Day) *

ԱՄՆ - Շոկոլադի սալիկի ազգային օրը (National Chocolate Chip Day) *
ԱՄՆ - Ծղոտե գլխարկի ազգային օրը (National Straw Hat Day) *
ԱՄՆ - Որևէ մեկին ծաղիկ բերելու օրը (Bring Flowers to Someone Day) *
ԱՄՆ - Նեյլոնե գուլպաների ազգային օրը (National Nylon Stockings Day) *
ԱՄՆ - Խորթ մոր օրը (Stepmother’s Day)

Ավստրիա - Անկախության վերականգման օրը *
Իրան - Պարսկերենի օրը *
Իսպանիա - Սուրբ Իսիդորի տոնը (Feast day of St. Isidore) *
Լիտվա - Հիմնադիր ժողովի օրը *

Կամբոջա - Թագավորի ծննդյան օրը (King’s Birthday) *
Կոլումբիա - Ուսուցչի օրը *
Հարավային Կորեա - Ուսուցչի օրը *

Հնդկաստան - Ծառի օրը *
Մեքսիկա - Ուսուցչի օրը *
Պաղեստին - Նակբայի օրը
Պարագվայ - Մայրերի օրը *

Պարագվայ - Անկախության օրը *
Ուկրաինա - Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օրը
Ռուսաստան - Մոսկովյան գետնուղու օրը
Ռուսաստան - Մոսկվայի մետրոյի օր

  • Մոսկվայի մետրոյի առաջին գիծը բացվել է 1935 թվականի մայիսի 15-ին Սոկոլնիկի կայարանից մինչև Պարկ կուլտուրի կայարան՝ մասնաճյուղով դեպի Սմոլենսկայա։

Ռուսաստան - Փոստային ձիերի փորձարկման օրը *
Ռուսաստան - Օսերի լեզվի և գրականության օրը *
Ռուսաստան - Գեղադիտակի օրը *
Ռուսաստան - Քաղցրամոլի օրը *
Սլովենիա - Զինված ուժերի օրը *
Վրաստան - Կոնստանտինեոբա *

Ֆինլանդիա - Հիշատակի օրը

Փառատոններ

  • Ճապոնիա - Աոյ Մացուրի (Aoi Festival) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։