Հիշարժան և տոն օրեր, մայիսի 16

 Տոներ  16/05/2021   09:00    191
Հիշարժան և տոն օրեր, մայիսի 16

Միջազգային

  • Ջութակի համաշխարհային օրը (World Fiddle Day)

Ջութակի համաշխարհային օրը նվիրված է այս երաժշտական ​​գործիքի հետ կապված ամեն ինչին: Այս օրը հիմնադրվել է 2012 թվականին՝ իռլանդացի պրոֆեսիոնալ ջութակահար Caoimhin Mac Aoidh-ի կողմից: Այս ամիսն ընտրվել է հեռավոր 1737-ին իտալացի ջութակի վարպետ Անտոնիո Ստրադիվարիի մահվան տարելիցին համընկնելու համար:

  • Վիսկիի համաշխարհային օրը (World Whisky Day) *
  • Կենսագիրների օրը (Biographers Day) *

Մայիսի 16-ն այն օրն է, երբ պետք է կարդալ նախընտրած գրողի, դերասանի կամ հայտնի գործչի կենսագրությունը: Հենց այս օրն է Սամուել Ջոնսոնն առաջին անգամ հանդիպել իր կենսագիր Ձեյմս Բոսուելուին: Նրանք հանդիպել են 1763 թվականին Լոնդոնի գրախանութներից մեկում: Հանդիպման արդյունքը 1791 թվականին լույս տեսած երկհատոր գիրքն էր՝ «Սամուել Ջոնսոնի կյանքը» խորագրով: Սեմյուել Ջոնսոն անգլիացի արձակագիր է, բառարանագիր, գրական քննադատ: Ժամանակին այնքան մեծ համբավ է ունեցել, որ նրա անունով են կոչել մի ամբողջ «դարաշրջան»: Նա հրաժարվել է կլասիցիզմի գեղագիտական սկզբունքներից`   հաստատելով լուսավորական ռեալիզմի հիմքերը: Գրել է «Ռասսելաս հաբեշական իշխանը» (1759թ.) վեպը, «Իրինա» ողբերգությունը (1749թ.), «Մարդկային ցանկությունների ունայնությունը» (1749թ.) սատիրան, «Անգլիայի առավել նշանավոր պոետների կենսագրականները» (1779-1781թթ.) և այլն:

  • Մատուցողների օրը (Waiters Day) *
  • Լույսի միջազգային օրը (International Day of Light) *
  • Սկանդինավյան քայլքի համաշխարհային օրը (World Nordic Walking Day) *
  • Մշակույթի ազատության օրը (Culture Freedom Day) *
  • Խաղաղության համար մանուշակագույն հագնելու օրը (Wear Purple for Peace Day) *
  • Խաղաղ պայմաններում ապրելու միջազգային օրը  (International Day of Living Together in Peace) *
  • Ցելիակիայի միջազգային օրը (International Coeliac Day) *
  • Գաղթող ձկների համաշխարհային օրը  (World Fish Migration Day) *
  • Կիտրոնի ծառ տնկելու օրը (Plant a Lemon Tree Day) *

Կրոնական և ժողովրդական

  • Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Երկրորդ Ծաղկազարդ**

Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և արմավենու ճյուղեր սփռում Նրա առաջ:
Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ մի հրեշտակ ամեն օր այցելում էր վիրապում բանտարկված Ս. Գրիգոր Լուսավորչին: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Ս. Գրիգորը, հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների ինը դասերի միջով. ամեն տարի հրեշտակները տոնախմբում էին Տիրոջ Համբարձումը երկինք: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր, և Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասի տոնախմբության հերթն էր:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-05-29, 2023-05-21, 2024-05-12, 2025-06-01, 2026-05-17, 2027-05-09, 2028-05-28, 2029-05-13, 2030-06-02:

Ազգային

  • ԱՄՆ - Զինված ուզերի օրը (National Armed Forces Day) 
  • ԱՄՆ - Հինգ ցենտի օրը (Nickel Day) *
  • ԱՄՆ - ԼԳՏԲ համայնքի ավագ սերնդին պատվելու օրթ (Honor Our LGBT Elders Day) *
  • ԱՄՆ - Պրիսինգի ազգային օրը (National Piercing Day) *
  • ԱՄՆ - Ծառերի հանդեպ սիրո ազգային օրը  (National Love a Tree Day) *
  • ԱՄՆ - Խորովածի ազգային օրը  (National Barbecue Day) *
  • ԱՄՆ - Սուրբ Ջեյմսի կատարների ազգային օրը  (National Coquilles St. Jacques Day) *
  • ԱՄՆ - «Միմոզա» կոկտեյլի ազգային օրը (National Mimosa Day) *
  • ԱՄՆ - Լողալ սովորեցնելու ազգային օրը (National Learn to Swim Day) *
  • ԱՄՆ - Հարևանի համար որևէ լավ բան անելու ազգային օրը  *
  • ԱՄՆ - Ծովային կապիկների ազգային օրը  (National Sea Monkey Day) *
  • ԱՄՆ - Ձիերի փրկության (Horse Rescue Day) *
  • ԱՄՆ - Նկարչության ազգային օրը (National Drawing Day) *
  • Հնդկաստան - Սիքիմ նահանգի օրը (Sikkim State Day) 
  • Մալայզիա - Ուսուցչի օրը 
  • Լեհաստան - Սահմանապահի օրըпограничника 
  • Ռուսաստան - Կալմիկական թեյի օրը *
  • Ռուսաստան - Տանիքագործի օրը  *
  • Ռուսաստան - Մոսկովյան պուրակների օրը
  • Ռուսաստան - Ուրականների հետ պարի օրը
  • Ռուսաստան - Շողոքորթելու տոնը
  • Հարավային Սուդան - Ժողովրդական-ազատագրական բանակի օրը 
  • Ուկրաինա - Հարևանի օրը Կիևում * 
  • Ուկրաինա - Եվրոպայի օրը
  • Ուկրաինա - Գիտության օրը
  • Ֆրանսիա - Պատվելի Հոնորատ Ամերատցու տոնը (Feast of Saint Honorat) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0