Երկուշաբթի, հունիսի 14

Այսօր 14.06.2021   08:00   559

Երկուշաբթի, հունիսի 14։ Տարվա 165-րդ օրն է, 24-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 200 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (հունիսի 7 - հուլիսի 6)օրվա անունը՝ Վանատ, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Հունիսի 14-ին արևային 1-ին օրն է։ 

  • 1-ին արևային օրը կապված է ստեղծագործության, ուրախության, զվարճանքի՝ համադրված ներքին լրջության, հանդիսավորության, անձնական առաքելության զգացողության հետ:
  • Խորհուրդ է տրվում մաքրություն և ֆիզիկական աշխատանք։ Խորհուրդ չի տրվում տխուր լինել, հուսահատվել և շտապել: Սա ընտրության օր է։ Նպաստավոր է մեկ ամսվա ծրագրեր կազմել, լավ է ցանկացած ստեղծագործական նախաձեռնություն:
  • Լավ նախանշան է տեսնել կրակ, կայծակ, դա լավ ձեռնարկումների նշան է։ Լավ է, երբ առավոտից լսվում են թռչունների դայլայը։ Բացասական նախանշաններ են մարած կրակը, պատռված իրերը, կոտրված եղունգները:
  • Սնունդ. խորհուրդ է տրվում կարկանդակներ պատրաստել, վայելել և հյուրասիրել: Կարելի է գինի խմել։ 
  • Ուժի հաղորդակներ են լամպը, լուսավորված լամպ, մոմը։ Օրվա գույներն են ոսկեգույնը, մանուշակագույնը, սպիտակը. լավ է, երբ բոլոր գույները փայլում են: Օրվան աններդաշնակ են բոլոր մութ ու խամրած երանգները։ Օրվա քարը. լավ է նռնաքարը։ Օրվա թվերը՝ 21 և 72 :
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 1-ին արևային օրը. Մոլիեր, Անտոնիո Սալիերի, Օնորե դե Բալզակ, Սամուել Iոլտ, Բլեզ Պասկալ, Մաքս Լինդեր, Ադոլֆ Հիտլեր, Սոֆյա Կովալևսկայա, Օսիպ Մանդելշտամ, Կոնստանտին Ստանիսլավսկի։ Հայեր՝ Համազասպ Բաբաջանյան, Դերենիկ Դեմիրճյան, Ալեքսանդր Թամանյան, Էդուարդ Աղայան, Ակսել Բակունց:

Արևածագ՝ 5:31, արևամուտ՝ 20:32: Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 15:01 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունիսի 14-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 5-րդ օրն է։

  • Օրն ամենապատասխատանու օրերից է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն այսօր դրա հիմքերը դնելու օրն է:
  • Սա ցանկացած տեսակի գործունեության օբյեկտիվ գնահատման և կատարելագործման օրն է, և մարդկանց համար` բիզնեսի որակի: Ամեն ինչ կհաջողվի: Նպատակներ դրեք և հասեք դրանց: Բայց հավատարիմ եղեք սկզբունքներին և պարտականություններին:

Լուսնային 5-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն անհաջող է։ Հանցանք կատարողները չեն խուսափի պատժից, կորուստները չեն գտնվում։
  • Երազները կանխատեսելի են, բայց կասկածելի։ Տկարները կտանջվեն։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 7°4'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 14-ին՝ 08:42-ից և կավարտվի հունիսի 15-ին՝ 09:46-ին։
Լուսնի ծագումը՝ 08:42։ Լուսնի մարումը՝ 23։55։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 88.0°, բարձրությունը = 34.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 14 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  393.948 կմ, երեկ՝ 397.335 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.387 կիլոմետր։

Լուսնի առաջին փուլն է։ Լուսին՝ 3 օրական 21 ժամական 07 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ հուլիսի 10-ին՝ 05։17։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ մայիսի 26-ին՝ 15։14։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 14

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon