Կիրակի, հունիսի 20

Այսօր 20.06.2021   08:00   622

Կիրակի, հունիսի 20։ Տարվա 171-րդ օրն է, 24-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 194 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (հունիսի 7 - հուլիսի 6)օրվա անունը՝ Արագած, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Հունիսի 20-ին արևային 7-րդ օրն է։ 

  • 7-րդ արևային օրը «կենդանի ջրի» օր է: Դա ավանդույթների ամրապնդման, սիրո, երեխա սերմանելու, ստեղծագործական ձեռնարկումների լավագույն օրն է:
  • Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, տնկել բույսեր, զվարճանալ, երգել: Ավելի լավ է օրն անցկացնել տանից դուրս, գնալ լողավազան, շփվել ջրի հետ։ Պետք է կրել ավելի քիչ հագուստ, պահպանել ներքին ջերմությունը: Լավ է տունը մաքրել միջատներից, կրծողներից և աղբից։
  • Լավ նախանշանները և երազները կապված են պտուղների և բույսերի հետ՝ ընկած միրգը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու պայծառ լույս։ Սնունդ. լավ է ուտել շիլաներ, խմել կաթ, հյութեր, կարելի է և գինի: Ուժի հաղորդակներն են ավելը և բուժության և մաքրման հետ կապված իրերը, որոնք խորհրդանշում են միացյալ ուժը: Օրվա գույները՝ ոսկեգույն, սպիտակ-դեղին։ Օրվա քարը՝  լավ է սերդոլիկը՝ անմահության քարը։ Օրվա թվերը՝ 7, 13, 49 (գլխավորը), 56:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 7-րդ արևային օրը. Եվրիպիդես, Ֆրենսիս Բեկոն, Ստենդալ, Ջորջ Բայրոն, Բեռնարդ Շոու, Կարլ Յունգ, Շառլ դե Գոլ, Արկադի Ռայկին, հայերից՝ Պետրոս Դուրյան, Դանիել Վարուժան, Շեր (Շերիլին Սարգսյան):

Արևածագ՝ 5:32, արևամուտ՝ 20:34: Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 15:02 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Հունիսի 20-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 10-րդ օրն է։

  • Օրը լավ է գործընկերային հարաբերությունների զարգացման, կապերի և կապերի ամրապնդման համար: Արդյունավետ կլինեն ուղևորությունները, բանակցությունները:
  • Լավ է նոր բիզնես սկսելու, պայմանագիր կնքելու, գործարքներ կատարելու, որևէ բանի կառուցելու առաջին քարը դնելու համար: Կարելի է տան վերանորոգում սկսել:
  • Այս օրը կնքված պայմանագրերը լավ հեռանկարներ են ունենանում և, որպես կանոն, մեծ շահույթ են բերում: Կապերի ընդլայնման և հեղինակության ամրապնդման օր է:

Լուսնային 10-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարենպաստ է բոլոր ձեռնարկումների համար։ Երազները ոչինչ չեն նշանակում։
  • Տրտմություններն անցողիկ են։ Նորածինները ճանապարհորդի հակումներ ունեն։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 27°38'։

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 19-ին՝ 14:18-ից և կավարտվի հունիսի 20-ին՝ 15:30-ին։
Լուսնի մարումը՝ 02։19։ Լուսնի ծագումը՝ 15:30։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 64.3°, բարձրությունը = -37.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 74 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  366.972 կմ, երեկ՝ 371.384 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.412 կիլոմետր։

Լուսնի Երկրորդ փուլն է։ Լուսին՝ 9 օրական 21 ժամական 07 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ հուլիսի 10-ին՝ 05։17։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ մայիսի 26-ին՝ 15։14։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 20

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon