Այսօր հունիսի 4-ն է

Այսօր 04.06.2020   09:00   387

Հունիսի 4, հինգշաբթի: Տարվա 155-րդ օրն է, 23-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 211 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, այն թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան տալիս է փառք, պատիվ, հաջողություններ հասարակության մեջ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Բայց եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ որ ամեն ինչ լավ է լինելու, սիրտը կհուշի, որը կօգնի նաև լուծել սիրային գործերը:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մարերի (30 օր՝ 8 մայիս - 6 հունիս), օրվա անունը՝ Մարգար, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։

21-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:33, արևամուտ՝ 20:27: Ճիշտ կեսօրը՝ 13։00։ Օրվա տևողությունը՝ 14:54 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունիսի 4-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 13-րդ օրն է։

  • 13 լուսնային օրն ինքնավերլուծության օր է: Եթե կարողանաք վերլուծել սխալները և դրանցից դասեր քաղել, ապա իրական հնարավորություն կունենաք բարձրացնելու հեղինակությունն ու ամրապնդել դիրքերը շրջապատողների աչքերում:
  • Հավանական է ստեղծագործական էներգիայի բռնկում:

Լուսնային 13-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 13-րդ լուսնային օրը բարեհաճ չէ. պետք չէ նոր գործեր ձեռնարկել։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները շուտով կկատարվեն։
  • Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 24°23'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 3-ին՝ 17:42-ից և կավարտվի հունիսի 4-ին՝ 18:57-ին։
Լուսնի մարումը՝ 04։33։ Լուսնի ծագումը՝ 18:57։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 11.5°, բարձրությունը = - 65.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 97 %։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 365.241 կմ, երեկ՝ 364.347 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 894 կիլոմետր։

Լուսնի փուլը՝ երկրորդ քառորդ՝ 12 օրական 14 ժամական 21 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ հունիսի 21-ին՝ 10։41։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ հունիսի 5-ին՝ 14:45-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 4


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon