Այսօր մարտի 23-ն է

Այսօր 23.03.2020   09:00   226

Մարտի 23, երկուշաբթի: Տարվա 83-րդ օրն է, 13-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 283 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Իրենց կանխազգացմանը վստահողները, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Արեգ (30 օր՝ 9 մարտ - ապրիլ 7), օրվա անունը՝ Ծմակ, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։

8-րդ արևային օր։ Արևածագ՝ 6:59, արևամուտ՝ 19:16: Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 12:17 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մարտի 23-ին 12։00-ի դրությամբ լուսնային 29-րդ օրն է։

  • 29 լուսնային օրը բավականին անհաճո է: Այն կապված է մարմնի ընդհանուր կենսունակության նվազման, քրոնիկ հիվանդությունների դրսևորման հետ:
  • Դեպրեսիայի, վնասվածքների և խաբեության հավանականություն կա: Ավելի լավ է օրն անցկացնել միայն ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար:

Լուսնային 29-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 29-րդ օրն ամեն ինչով անբարենպաստ է։
  • Տկարները, սակայն, առողջանում են։
  • Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։
  • Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 9°40'.

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է Միկրո Լուսին։
Լուսնային օրն սկսվել է մարտի 23-ին՝ 06:55-ից և կավարտվի մարտի 24-ին՝ 07:20-ին։
Լուսնի ծագումը՝ 06:55։ Լուսնի մարումը՝ 18:22։   
Լուսնի դիրքը. ազիմուտը = 168.8°, բարձրությունը = 41.4º։
Լուսնի տեսանելիությունը՝ 1%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 406.086, երեկ՝ 404.881 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.205 կիլոմետր։

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ մարտի 24-ին՝ 13։28։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ ապրիլի 8-ին՝ 06:35-ին։

Հեռացող Լուսնի չորրորդ փուլն է՝  Լիալուսին՝ 28 օրական 16 ժամական 28 րոպեական։

  • Հեռացող Լուսնի Չորրորդ՝ ամսվա վերջին փուլն է։ Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 23


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon