Այսօր մայիսի 11-ն է

Այսօր 11.05.2020   09:00   130

Մայիսի 11, երկուշաբթի: Տարվա 133-րդ օրն է, 20-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 235 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մարերի (30 օր՝ 8 մայիս - 6 հունիս), օրվա անունը՝ Երեզկան, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։

27-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:49, արևամուտ՝ 20:06: Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:17 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 10-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։

  • 19-րդ լուսնային օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն  է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:
  • Ամուսնության կամ այլ ընկերության համար ամենանբարենպաստ օրերից է:

Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 19-րդ օրը վտանգավոր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
  • Հիվանդությունները վտանգավոր չեն:
  • Երազներն իրականանում են առաջիկայում:
  • Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 12°41'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը: 

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 10-ին՝ 23:39-ից և կավարտվի մայիսի 12-ին՝ 00:35-ին։
Լուսնի մարումը՝ 09։04։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 262.9°, բարձրությունը = - 30.2º։
Լուսնի տեսանելիությունը՝ 81%։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 379.630, երեկ՝ 373.622 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 6.008 կիլոմետր։

Երրորդ լուսնային փուլն է՝ 18 օրական ժամական 35 րոպեական։ 

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար: 

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ մայիսի 22-ին՝ 21։39։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ հունիսի 5-ին՝ 14:45-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 11


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon