Հիշարժան և տոն օրեր, հուլիսի 11

Տոներ 11.07.2021   09:00   152

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երկրագնդի բնակչության համաշխարհային օրը (World Population Day) *

Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է Երկրագնդի բնակչության օրը: Տոնի համար հիմք է եղել բնակչության թվի մասին ՄԱԿ-ի տվյալները, համաձայն որոնց`   1987 թվականի հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանագիծը: Այդ օրը պայմանականորեն անվանվել է 5 միլիարդի օր: Հետագայում՝ 1989 թվականին, ՄԱԿ-ն այս օրը հռչակեց որպես Երկրագնդի բնակչության համաշխարհային օր: Աշխարհի բնակչության թիվը 1830թ. կազմել է 1 մլրդ, 1930թ.-ին՝ 2 մլրդ, 1960թ.-ին՝ 3 մլրդ, 1975թ.-ին՝ 4,5 մլրդ, 1987թ.-ին՝ 5 մլրդ, 1999թ.-ին՝ 6 մլրդ մարդ, 2007թ.-ին՝ 6.7 մլրդ, իսկ 2011 թվականին այն հատեց 7 միլիարդի սահմանը: Ներկայումս բնակչության թիվը ոչ միայն կտրուկ աճում է, այլև տեղի է ունենում յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թվի հավելաճ: Եթե XX դարի սկզբին աշխարհի բնակչության թիվը տարեկան ավելանում էր 10-15 մլն.-ով, 1980-ական թվականներին՝ 85-90 մլն-ով: Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 81 մլրդ. մարդ, որից 74 մլրդ մահացել է, 7 մլրդ.-ը ներկայումս ապրում է: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ մինչև 2050 թվականը մոլորակի բնակչությունը կլինի 9.3 միլիարդ, իսկ դարավերջին այդ թիվը կգերազանցի 10 միլիարդը:

  • Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day) *

Յուրաքանչյուր տարի հուլիսի 11-ին քաղցրասերները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը: Այս տոնը 1995թ․ մտահղացել ու առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները: Ժամանակին Եվրոպայում  շոկոլադի գործածումը սահմանափակվում էր միայն ազնվականության շրջանակով: Միայն 20-րդ դարասկզբին շոկոլադի արդյունաբերական արտադրության ստեղծմամբ շոկոլադը կարողացան վայելել նաև ազնվականական խավին չպատկանող մարդիկ:

  • Մորեմերկ լողալու միջազգային օրը (International Skinny Dip Day) *
  • 5 միլիարդի օրը (Five Billion Day) *
  • Սրեբնիցայի բնակիչների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը - Եվրամիություն 

Հայ Առաքելական Եկեղեցի - Վարդավառ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն

  • Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:
  • Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:
  • Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:
  • Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
  • «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
  • Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:
  • Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
  • Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-24, 2023-07-16, 2024-07-07, 2025-07-27, 2026-07-12, 2027-07-04, 2028-07-23, 2029-07-08, 2030-07-28:

Ազգային

  • ԱՄՆ - Հապալասե մաֆինի ազգային օրը (National Blueberry Muffin Day) *
  • ԱՄՆ - 7-Eleven-ի ազգային օրը (National 7-Eleven Day) *
  • ԱՄՆ - «Մոխիտո» կոկտեյլի ազգային օրը (National Mojito Day) — США *
  • ԱՄՆ - Ընտանի կենդանիներին լուսանկարելու համաամերիկյան օրը (All American Pet Photo Day) *
  • ԱՄՆ - Ռանյե բալի ազգային օրը (National Rainier Cherry Day) *
  • ԱՄՆ - Միայնակներին ուրախացնելու ազգային օրը (National Cheer Up The Lonely Day) *
  • ԱՄՆ - Անվճար սլուրփիի ազգային օրը (National Free Slurpee Day) *
  • Արգենտինա - Բանդոնեոնի ազգային օրը (National Day of Bandoneon) *
  • Բելգիա - Ֆլամանդական համայնքի տոնը *
  • Բոսնիա և Հերցոգովինա - Սրեբնիցայի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
  • Գերմանիա - Քյոլնի կրակնեի փառատոնը (Kölner Lichter) *
  • Լատվիա - Ծովի փառատոնը *
  • Լեհաստան - Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (Արյունոտ կիրակի) 
  • Կիրաբիտի - Ազգային մշակույթի օրը
  • Կիրաբիտի - Տարեցների օրը 
  • Հնդկաստան - Ճարտարագետի օրը
  • Հունգարիա - «Ցուլի արյուն» գինու փառատոնը *
  • Մալայզիա - Պենգանի նահանգապետի ծննդյան օրը (Penang Governor’s Birthday) 
  • Մոնղոլիա - Նաադամի փառատոնը (Фестиваль Наадам) *
  • Չինաստան - Ծովի օրը (Maritime Day) *
  • Ռուսաստան - Մոսկովյան տրանսպորտի օրը
  • Ռուսաստան - Լուսային ձևավորողների օրը *
  • Ռուսաստան - Տիեզերքի հետ ներդաշնակության ամբողջական օրը  *
  • Հյուսիսային Իռլանդիա - Տասնմեկերորդ գիշերը *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 11, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon