Հիշարժան և տոն օրեր, մայիսի 3

Տոներ 03.05.2021   09:00   141

Միջազգային

Մամուլի ազատության համաշխարհային օրը (World Press Freedom Day)

  • Մայիսի 3-ին, մամուլի ազատության համաշխարհային օրն է (World Press Freedom Day): Այն սահմանվել է 1993թ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Տվյալ որոշումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունք էր, որը 1991թ «Աշխարհում մամուլի ազատության ապահովման աջակցման» բանաձևով ճանաչեց, որ ազատ, անկախ և բազմակարծություն ապահովող մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղկացուցիչն է:
  • Այս տարեթիվն ընտրվել է` նշանավորելու 1991թ մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման վինդհուքյան հռչակագիրը:
  • Մամուլի ազատության համաշխարհային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

Արեգակի միջազգային օրը (Sun Day) *

  • Այսօր աշխարհը տոնում է արևի համաշխարհային օրը (Sun Day): Արեգակ (Արև), Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից։Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ, որը մոտավորապես 109 անգամ մեծ է երկրի տրամագծից, իսկ զանգվածը (2×1030 կգ՝ Երկրինի 330000-ապատիկը) կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր ծանգվածի մոտ 99.86%-ը։
  • Արեգակի ճառագայթումը պահպանում է Երկրի կյանքը (ֆոտոններն անհրաժեշտ են լուսասինթեզի գործընթացի սկզբնական շրջանների համար), կանխորոշում է կլիման։
  • Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը), հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը) և հետևյալ, չնչին քանակության քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ։
  • Ըստ սպեկտրալ դասակարգման՝ Արեգակը պատկանում է G2V աստղերի տեսակին՝ («դեղին թզուկ»)։ Արեգակի մակերեսի ջերմությունը հասնում է 6000 K, դրա շնորհիվ Արեգակն արձակում է գրեթե սպիտակ լույս, սակայն, ավելի ուժեղ ցրման պատճառով և Երկրի մթնոլորտի կողմից կարճալիք ճառագայթների կլանման պատճառով, Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։
  • Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։ Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։
  • Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 %-ն ունեն ավելի նվազ պայծառություն, քան Արեգակը (մեծամասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակն էներգիա է արտադրում հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։
  • Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225 - 250 միլիոն տարվա ընթացքում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում:
  • Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսևսի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» - բարձր խտության գոտում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում» - ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ (նրա բացարձակ աստղային մեծությունն է +4,83m)։

Լռության օրը (Day of Silence)

  • Լռության օրը ամենամյա միջազգային ակցիա է՝ ընդդեմ քսենոֆոբիայի ու ատելության հողի վրա ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանց նկատմամբ կատարվող հանցագործությունների։ 
  • Լռության օրը կազմակերպվում է GLSEN-ի կողմից։ Ուսանողներին ոգևորում են թույլտվություն վերցնել իրենց դպրոցից մինչև միջոցառումը կազմակերպելը։ GLSEN-ը հավաստիացնում է, որ հարյուր հազարավոր ուսանողներ 8․000 դպրոցներից մասնակցել են 2008 թվականի լռության օրվան։
  • Առաջին լռության օրը կազմակերպվել է Մարիա Պուլզետտի անունով Վիրջինայի համալսարանի ուսանողուհու կողմից։ Պուլզետտին հետագայում բացատրում է․ «Ես ցանկանում էի ինչ-որ բան անել BGLAD շաբաթվա համար, որը շատ մարդկանց կներգրավեր և կլիներ տեսանելի․․․»։ Պուլզետտիի կազմակերպված լռության օրվան մասնակցեց ավելի քան 150 ուսանող։ Հաջորդ տարի որոշ հետաքրքրված խմբեր այս ակցիան հանեցին պետական մակարդակի և գրեթե 100 քոլեջներ և համալսարաններ ամբողջ ԱՄՆ-ից միացան շարժմանը։ 2000 թվականին GLSEN-ը իր հովանավորության տակ վերցրեց այս միջոցառումը և դարձրեց այն իր պաշտոնական պրոյեկտ։ 2006 թվականին, որոշ աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ում լռության օրվանը մասնակցել է ավելի քան 450․000 ուսանող 4000 բուհերից։ Նույն տարուց ակցիան սկսեց անցկացվել նաև Եվրոպայում։ առաջին եվրոպական երկիրը, որտեղ լռության օրվա ակցիա իրականացվեց Լեհաստանն էր։ 2008 թ․-ին լռության օրը անցկացվեց ԱՄՆ-ում, Կանադայում,Լեհաստանում, Շվեդիայում, Սլովենիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում։ Այդ տարվա միջոցառումը նվիրված էր 15 ամյա Լարի Քինգի հիշատակին, ով սպանվել էր իր համադասարանցու կողմից տրանսգենդեր լինելու համար։ 2010 թվականից սկսած լռության օրը անցկացվում է նաև Հայաստանում։ Հայաստանում լռության օրը կազմակերպվում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության կողմից։ Հայաստանյան լռության օրվա հիմնական կարգախոսն է «Կարո՞ղ ես լսել լռությունը»։ 2011 թվականից լույս է տեսնում «Ինչպես դու» էլեկտրոնային պարբերականը, որը լուսաբանում է նաև միջոցառումը և ԼԳԲՏ իրավունքների խնդիրները Հայաստանում։ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի կայքի տեղեկությունների համաձայն՝ 2014 թ․-ի լռության օրվա մասնակիցների թիվը հասել է տասնյակների։
  • Կրծքերին ձեռք գցելու միջազգային օրը (International Grab a Boob Day) *
  • «Փոստաղբի» ծննդյան օրը *
  • Խաչերի փառատոնը (Fiesta de las Cruces) *

Ազգային

  • ԱՄՆ - Պարանորմալ երևույթների ազգային օրը (National Paranormal Day) *
  • ԱՄՆ - Լիմոնադի ազգային օրը (National Lemonade Day) *
  • ԱՄՆ - Անպտղության վերապրելու ազգային օրը (National Infertility Survival Day) 
  • ԱՄՆ - Մոնթանա նահանգի ազգային օրը (National Montana Day) 
  • ԱՄՆ - Սահմանափակ հնարավորություններով ընտանի կենդանիները ազգային օրը (National Specially-abled Pets Day) *
  • ԱՄՆ - Երկու տարբեր գույներով կոշիկների ազգային օրը (National Two Different Colored Shoes Day) *
  • ԱՄՆ - Այգում մեդիտացիա անելու ազգային օրը (National Garden Meditation Day) *
  • ԱՄՆ - Տեքստիլի ազգային օրը (National Textiles Day) 
  • ԱՄՆ - Ցանցում տվյալների պահպանման ճարտարագետի ազգային օրը (National SAN Architect Day) *
  • ԱՄՆ - Հեծանիվներին օրհնության օրը (Blessing of the Bicycles) *
  • ԱՄՆ - Ազնվամորու բլիթների ազգային օրը (National Raspberry Popover Day) *
  • ԱՄՆ - Կարպետի ազգային օրը (National Lumpy Rug Day) *
  • Իսպանիա - Մայիսյան խաչերի տոնը (Cruces de Mayo) 
  • Լեհաստան - Սահմանադրության օրը  
  • Ճապոնիա - Սահմանադրության հիշատակի օրը (Constitution Memorial Day)
  • Ռուսաստան - Հրուշակագործի օրը *
  • Ռուսաստան - Կարաչայների վերածննդի օրը
  • Ռուսաստան - Արևային բծերի օրը *
  • Ռուսաստան - Դրական մտքերի օրը *
  • Ռուսաստան - Նախնիների կանչ *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, մայիսի 3

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon