Հիշարժան և տոն օրեր, օգոստոսի 28

 Տոներ  28/08/2021   10:00    62
Հիշարժան և տոն օրեր, օգոստոսի 28

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Նարցիսի օրը (Daffodil Day) *
  • Ծրագրային ապահովման ազատության օրը (Software Freedom Day) *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Ս. Թովմա առաքյալի հիշատակության օրը

  • Ս. Թովմա առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովման պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովման, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե’ր իմ և Աստված իմ» (Հովհ. 20: 28): Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովման համարձակորեն ասում է. «Եկե’ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16): Ըստ ավանդության՝ Թովման քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-27, 2023-08-26,  2024-08-31, 2025-08-30, 2026-08-29, 2027-08-28, 2028-08-26, 2029-08-25, 2030-08-31։

Առաքելական (Հայաստան) - Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրը 

  • Ս. Հակոբոս առաքյալը Զեբեդյան Հակովբոսից տարբերվելու համար «Ալփյան և Կրտսեր Հակոբոս» է կոչվում: Հակոբոս Ալփյան առաքյալն Ավետարանը քարոզել է Պաղեստինի հարավային ծովեզերքում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է:
  • Ս. Շմավոն կամ Սիմոն առաքյալն իր նախորդի` Հակոբոսի նման միայն հանվանե է հիշատակվում Ավետարանի մեջ: Հայտնի է նաև Կանանացի անունով, որ նշանակում է նախանձահույզ: Այս անունով մի խմբակցություն կար հրեաների մեջ, որն առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, պայքարում էր օտար` հռոմեական լուծը թոթափելու և ուրացող կամ օտարամոլ հրեաներին վերացնելու համար: Սիմոն Կանանացին քարոզել և նահատակվել է Պարսկաստանում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-27, 2023-09-02, 2024-08-31, 2025-08-30, 2026-08-29, 2027-08-28, 2028-09-02, 2029-08-25, 2030-08-31։

Ազգային

  • ԱՄՆ - Ռադիոգովազդի օրը (Radio Commercials Day) *
  • ԱՄՆ - Ամենակարող Ռեյնջերների օրը (National Power Rangers Day) *
  • ԱՄՆ - Կարմիր գինու ազգային օրը (National Red Wine Day) *
  • ԱՄՆ - Թիթեռնիկ փողկապի օրը (National Bow Tie Day) *
  • ԱՄՆ - Ստեղնաշարի մոտի կրեկերի օրը (Crackers Over The Keyboard Day) *
  • ԱՄՆ - Բալի շերտավոր խմորի ազգային օրը (National Cherry Turnovers Day) *
  • ԱՄՆ - Մկների մրցավազքի օրը (Race Your Mouse Around The Icons Day) *
  • ԱՄՆ - Ծիածանի կամուրջը հիշելու օրը (Rainbow Bridge Remembrance Day) *
  • ԱՄՆ - «Երազանքի օրը» հիմնադրամի օրը (Dream Day) *
  • Բահրեյն - Աշուրայի նախատոնը (Ashoora Eve) *
  • Իրան - Տասուա Հոսեյնի (Tasoua Hosseini) 
  • Իսլամ - Աշուրա (Ashura) *
  • Լեհաստան - Ավիացիայի օրը 
  • Լիտվա - Երկաթուղայինների օրը 
  • Կիպրոս - Գինու փառատոն Լիմասոլում (Limassol Wine Festival) *
  • Հնդկաստան - Թեջա Դաշմի (Teja Dashmi) *
  • Հնդկաստան - Ռամդև Ջայանթի (Ramdev Jayanti) *
  • Մեքսիկա - Տատիկների և պապիկների օրը *
  • Միացյալ Թագավորություն - Տնական գարեջրի փառատոն Պետերբորոյում (Peterborough Beer Festival) *
  • Նոր Զելանդիա - Նարցիսի օրը (Daffodil Day) *
  • Չեռնոգորիա - Չեռնոգորիան թագավորություն հայտարարելու օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 3
Հյուրեր՝ 3
Օգտատերեր 0