Բոլոր տոները. հոկտեմբերի 5

 Տոներ  05/10/2021   11:00    101
Բոլոր տոները. հոկտեմբերի 5

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Մարմնավաճառության դեմ միջազգային օրը (International Day of No Prostitution) *
Ուսուցչի համաշխարհային օրը (World Teachers Day) *

  • Ուուցչի օրը նշվում է ամեն տարի 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։
  • Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
  • Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։
  • Էդյուքեյշն Ինթերնեշնլը (ԷԻ, անգլ.՝ Education International (EI)) ամբողջ աշխարհում գտնվող դասավանդողների միջազգային միությունը, գտնում է, որ Ուսուցչի օրը պետք է միջազգայնորեն ճանաչվի և նշվի։ ԷԻ-ն նշում է, որ 1966 և 1997 թվականին ընդունված Խորհուրդները պետք է իրականացվեն բոլոր երկրներում։
  • Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
  • Էդյուքեյշն Ինթերնեշնլի և կազմի մեջ մտնող 401 անդամ-կազմակերպությունների ջանքերով տոնը լայնորեն ճանաչվում է։ Ամեն տարի ԷԻ-ն սկսում է տոնի հասարակական ճանաչումը բարձրացնող արշավ՝ ուսուցիչների ներդրումը ընդգծելու համար։

Ստորացման կանխարգելման համաշխարհային օրը (World Day of Bullying Prevention) *
Ջեյմս Բոնդի համաշխարհային օրը (Global James Bond Day) *
Նրբագեղ լրտեսի օրը (Chic Spa Day) *

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օրը

  • Ս. Թեկղին (Ա դար) ծնունդով Իկոնիայից է և շատերին քրիստոնեական հավատի բերելու համար կոչվել է «առաքելահավասար»: Նա 18 տարեկանում լսել էր Ս. Պողոս առաքյալի քարոզը, դարձի եկել: Որոշել էր չամուսնանալ և իր կյանքը նվիրաբերել Քրիստոսի խոսքը քարոզելուն: Թեկղիի մայրը, զայրանալով աղջկա որոշման վրա, գանահարել և ցանկացել է այրել նրան: Սակայն հորդառատ անձրևը թույլ չի տվել, որ կրակը բորբոքվի: Կույսը մեկնել է Պիսիդյան Անտիոք, որտեղ կրկին հարազատների պահանջով, նետվել է վայրի գազանների առաջ, որոնք չեն վնասել նրան: Ի վերջո նա Կիլիկիայի Սելևկիա քաղաքի մերձակայքի մենաստանում առանձնացել է, նվիրվել  Ավետարանի քարոզչությանը, հիվանդներ բժշկել և խնամել, ապրել է  90 տարի:
  • Ս. Վառվառան (†շուրջ 306) նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք, Փյունիկյան Իլիոպոլիս քաղաքում: Նա լսելով իր հայրենի քաղաքի քրիստոնյաների քարոզը, այնտեղ էլ մկրտվել է: Վառվառան կարգադրել է իրենց նորոգվող տան պատուհաններից մեկը խաչաձև սարքել, որի համար Վառվառայի հեթանոս հայրը չարչարանքների է մատնել նրան: Ս. կույսը երկարատև տնային բանտարկությունից հետո էլ չի ուրացել իր հավատը և դատարանի որոշմամբ գլխատվել է հոր կողմից: Քիչ ժամանակ անց դաժան դատավորն ու կույսի հայրը այրվել են կայծակից:
  • Ս. Պեղագեա Տարսոնացին (†290) մեծահարուստ և ազնվական ընտանիքի զավակ էր, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը: Նա մկրտվել է և իր թանկարժեք զգեստները վաճառելով` գումարը բաժանել է աղքատներին և կարիքավորներին: Կույսը մերժել է դառնալ Դիոկղետիանոս կայսեր որդեգրի կինը: Պեղագեան իբրև քրիստոնյա հանձնվել է կայսերական դատարանին, չարչարվել, և հավատը չուրանալու համար այրվել է հրաշեկ հնոցում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-04, 2023-10-10, 2024-10-08, 2025-10-07, 2026-10-06, 2027-10-05, 2028-10-10, 2029-10-09, 2030-10-08։

Կաթոլիկություն - Սուրբ Մարիամ Ֆաուստինա Կովալսկայայի հիշատակը (Feast of Saint Maria Faustina Kowalska) 
Կաթոլիկություն - Երանելի Ֆրանցիսկոսի տոնը (Feast of Blessed Francis Xavier Seelos) 
Սլավոնական - Իոնա և Ֆոկա (Տերևաթափ)

Ազգային

  • ԱՄՆ - Երեխայի առողջության ազգային օրը (National Child Health Day)
  • ԱՄՆ - Ռոդ Այլենդի ազգային օրը (National Rhode Island Day)
  • ԱՄՆ - Որևէ հաճելի բան անելու ազգային օրը (National Do Something Nice Day) *
  • ԱՄՆ- Բեթի խնձորի ազգային օրը (National Apple Betty Day) *
  • ԱՄՆ - Մտահոգությունից կտրվելու ազգային օրը (National Get Funky Day) *
  • ԱՄՆ - Մարտիկին համբուրելու ազգային օրը (National Kiss a Wrestler Day) *
  • ԱՄՆ - Լավը լինելու ազգային օրը (National Be Nice Day) *
  • ԱՄՆ - «Անկողին և նախաճաշ» տիպի հյուրանոց օրը (Country Inn Bed and Breakfast Day) *
  • ԱՄՆ - Ժայռոտ լեռների ոստրեների օրը *
  • Ավստրալիա - Աշխատանքի օրը (Labour Day)
  • Ավստրալիա - Թագուհու ծննդյան օրը (Queen ' s Birthday)
  • Բոլիվիա - Ճարտարագետի օրը
  • Թաիլանդ - Բուսակերների փառատոն (Phuket Vegetarian Festival)
  • Ինդոնեզիա - Զինված ուժերի օրը (Hari Tentara Nasional Indonesia)
  • Իսպանիա - Սուրբ Ֆրոյլանի տոնը (Սան Ֆրոիլան)
  • Իրան - Իրավապահ մարմինների օրը
  • Ծննդյան կղզիներ - Տարածքների օրը
  • Կիրիբատի - Կրթության օրը
  • Հոնդուրաս - Մորասանիկայի տոները
  • Հորվաթիա - Հորվաթիայի երկաթուղիների օրը
  • Ղրղզստան - Քրեական հետախուզության օրը
  • Պակիստան - Ուսուցչի օրը
  • Պորտուգալիա - Հանրապետության օրը
  • Ռուսաստան - Քրեական հետախուզության աշխատակիցների օրը
  • Ռուսաստան - Չվող թռչունների օրը *
  • Վանուատու - Սահմանադրության օրը
  • Տաջիկստան - Պետական լեզվի օրը 

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 2
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 1
armenlur