Օրահուշակ. դեկտեմբերի 5


Կիրակի, դեկտեմբերի 5։ Տարվա 339-րդ օրն է, 48-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 26 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (նոյեմբերի 9 - դեկտեմբերի 8), օրվա անունը՝ Ահրանք, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Դեկտեմբերի 5-ին արևային 25-րդ օրն է։

  • 25-րդ արևային օրը կապված է ներդաշնակության, շնորհի, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է։
  • Խորհուրդ է տրվում շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների և կենդանիների հետ, հաշտ, չխուսափել սիրուց։ Սա պարտքերի հատուցման, ներման, կարիքավորներին օգնելու օր է։ Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարելի է ուղի նախանշել։
  • Նախաշանները կապված են արևի, ջրի, թռչունների և ծաղիկների հետ: Լավ նախանշանը բարության, գեղեցկության և ներդաշնակության զգացումն է։ Վատ է վերադառնալը, գետնից որևէ բան բարձրացնելը։ Սննդակարգ. ավելի լավ է խմել հյութեր, կաթ և մեղր, կարագ շիլա ուտել։ Պետք է խուսափել կենդանական սննդից։
  • Ուժի հաղորդակներն են ծածկոցը, շալը, թիկնոցը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Օրվա քարը վարդագույն մեղեսիկն (ամետիստն) է: Օրվա թվերն են՝ 27 (գլխավորը), 75, 34:

Արևածագ՝ 8:08, արևամուտ՝ 17:36: Ճիշտ կեսօրը՝ 12։52։ Օրվա տևողությունը՝ 9:28 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Դեկտեմբերի 5-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 2-րդ օրն է։

  • Օրը լավ է ֆիզիկական վարժությունների, ծոմապահության կամ դիետա սկսելու համար: Ցանկացած նախձեռնություն այս օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր:
  • Պետք է ուշադրություն դարձնել այնպիսի բացասական հատկությունների վրա, ինչպիսիք են զայրույթը և քամահարությունը, քանի որ դրանց հաղթահարումը կօգնի իրականացնել նոր նախաձեռնությունները:

Լուսնային 2-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է և ցամաքային, և ջրային ճանապարհորդությունների, երեխա սաղմնավորելու, շինարարության և վարուցանքի համար։ Գողացողներն այդ օրը կբռնվեն։
  • Հիվանդությունները կարճատև են։ Երազները ոչինչ չեն նշանակում։ Նորածիններն արագ են մեծանում։

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝  27°44'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ Գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 5-ին՝ 09:23-ից և կավարտվի դեկտեմբերի 6-ին՝ 10:33-ին։
Լուսնի ծագումը՝ 09:23։ Լուսնի մարումը՝ 18։34։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 152.8°, բարձրությունը = 18.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 2 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 357.587 կմ, երեկ՝ 357.942 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 825 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 00 ժամական 16 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ 2022 թվականի հունվարի 2-ին՝ 22:34։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ դեկտեմբերի 19-ին՝ 08։36։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: