Այսօր հունիսի 5-ն է

Այսօր 05.06.2020   09:00   290

Հունիսի 5, ուրբաթ: Տարվա 156-րդ օրն է, 23-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 210 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մարերի (30 օր՝ 8 մայիս - 6 հունիս), օրվա անունը՝ Ահրանք, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։

22-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:33, արևամուտ՝ 20:27: Ճիշտ կեսօրը՝ 13։00։ Օրվա տևողությունը՝ 14:54 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Հունիսի 5-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 14-րդ օրն է։

  • 14-րդ լուսնային օրն առավել բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար:
  • Կարելի է համարձակարոն առաջ տանել սեփական առաջարկները, դրանք անպայման արձագանք կգտնեն և կընդունվեն:

Լուսնային 14-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 14-րդ լուսնային օրը բարեհաջող է։
  • Տկարներն առողջանում են։
  • Երազները կասկածելի են։
  • Նորածիններն ամեն ինչում կատարյալ են։

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝ 8°53'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 4-ին՝ 18:57-ից և կավարտվի հունիսի 5-ին՝ 20:10-ին։
Լուսնի մարումը՝ 05։12։ Լուսնի ծագումը՝ 20:10։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 337.1°, բարձրությունը = - 68.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 100 % - Լիալուսին։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 367.476 կմ, երեկ՝ 365.241 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 2.235 կիլոմետր։

Լիալուսին՝ 14։45։ Լուսին՝ 13 օրական 14 ժամական 21 րոպեական։ 

  • Լիալուսինն ամենամեծ ազդեցությունն է ունենում Երկրի ողջ կենսական աշխարհի վրա: Վերքերի արյունահոսությունը շատանում է, քրոնիկ հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին, սրվում է հոգեկան ընկճվածությունը:
  • Լիալուսնի ընթացքում ծնելիությունը հասնում է առավելագույնի: Շփումներում ավելանում են ազդակները, առաջանում են բացասական մտածելու և հարբելու հակումներ:
  • Մյուս կողմից սա դեղաբույսեր հավաքելու ամենալավ ժամանակն է, քանի որ նրանց բուժիչ հատկություններն այս պահին առավելագույն են:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ հունիսի 21-ին՝ 10։41։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ հուլիսի 5-ին՝ 08:44-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 5


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon