Այսօր հունիսի 7-ն է

Այսօր 07.06.2020   09:00   399

Հունիսի 7, կիրակի: Տարվա 158-րդ օրն է, 23-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 208 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մարգաց (30 օր՝ 7 հունիս - 6 հուլիս), օրվա անունը՝ Աստղիկ, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։

24-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:32, արևամուտ՝ 20:29: Ճիշտ կեսօրը՝ 13։00։ Օրվա տևողությունը՝ 14:57 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունիսի 7-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 16-րդ օրն է։

  • 16-րդ լուսնային օրը բավականին ներդաշնակ է: Ամեն ինչ հավասարակշռության մեջ է:
  • Կզգացվի էներգիայի որոշակի կուտակում, որն ավելի լավ է ուղղել ստեղծագործ աշխատանքին կամ ֆիզիկական գործերին, հակառակ դեպքում էներգիան կարող է անվերահսկելի ելքեր գտնել, օրինակ՝ ագրեսիվ գործողությունների ճանապարհով:

Լուսնային 16-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 16-րդ լուսնային օրը հաջող է, հատկապես առևտրում։
  • Երազները ճշմարտացի են։
  • Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 7°6'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը: 

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 6-ին՝ 21:19-ից և կավարտվի հունիսի 7-ին՝ 22:21-ին։
Լուսնի մարումը՝ 06։48։ Լուսնի ծագումը՝ 22:21։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 305.3°, բարձրությունը = - 55.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 97 %։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 375.471 կմ, երեկ՝ 370.964 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.507 կիլոմետր։

Երրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 15 օրական 14 ժամական 21 րոպեական։ 

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար: 

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ հունիսի 21-ին՝ 10։41։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ հուլիսի 5-ին՝ 08:44-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 7


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon