Այսօր մայիսի 25-ն է

Այսօր 25.05.2020   09:00   458

Մայիսի 25, երկուշաբթի: Տարվա 145-րդ օրն է, 22-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 221 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մարերի (30 օր՝ 8 մայիս - 6 հունիս), օրվա անունը՝ Ցրօն, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։

11-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:38, արևամուտ՝ 20:19: Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 14:41 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Մայիսի 25-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 4-րդ օրն է։

  • 4-րդ լուսնային օրը գործում են դիվանագիտական հակումները, հարմար պահ է ակտիվ շփումների և առևտրային գործառնությունների համար:
  • Որոշումներ կայացնելիս պետք է ձեռնպահ մնալ մակերեսային դատողություններից, քանի որ ավելանում է անհիմն ռիսկի միտումը:

Լուսնային 4-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 4-րդ օրը նպաստավոր է բոլոր նախաձեռնությունների և կորուստների փնտրելու համար։
  • Լավ երազները կատարվում են, իսկ վատերը՝ ոչ։
  • Նորածինները չարամիտ են։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 4°42'։

  • Հանդարտ կայունության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 25-ին՝ 07:32-ից և կավարտվի մայիսի 26-ին՝ 08:36-ին։
Լուսնի ծագումը՝ 07:32։ Լուսնի մարումը՝ 23։02։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 97.7°, բարձրությունը = 47.3º։
Լուսնի տեսանելիությունը՝ 7 %։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 389.198 կմ, երեկ՝ 392.624 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.426 կիլոմետր։

Լուսնի փուլը՝ Առաջին քառորդ՝ 2 օրական 14 ժամական 21 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ հունիսի 21-ին՝ 10։41։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ հունիսի 5-ին՝ 14:45-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 25


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon