Հիշարժան և տոն օրեր, մայիսի 23

Տոներ 23.05.2021   09:00   137

Միջազգային

  • Կրիայի միջազգային օրը (World Turtle Day) *

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 23-ին  նշվում է Կրիաների համաշխարհային օրը։ Կրիան խորհրդանշում է իմաստությունը, հարստությունն ու երկարակեցությունը: Այս տոնը առաջացել է 2000 թվականին Կրիաների փրկության ամերիկյան միության նախաձեռնությամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թվականին Մալիբուում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ) քաղաքի շրջակայքում բնակվող կրիաների պոպուլյացիան պահպանելու համար: Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեծ թվով կրիաների ոչնչացման խնդրի վրա՝ մարդկանց հարևանությամբ ապրելու պատճառով։ 

  • Ապրանքի համաշխարհային օրը (World Product Day) *
  • Սերնդային ժառանգականության միջազգային օրը (International Heritage Breeds Day) *
  • Մանկաբարձական վիրախորշերի վերացման միջազգային օրը *

Կրոնական և ժողովրդական

  • Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Հոգեգալուստ (Պենտեկոստե) 

Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):

Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է «Գործք Առաքելոց»-ում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):

Աստվածաշնչյան այս հատվածում նշվում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին, զարմացան` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով:

Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալի` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել:

Երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը: Հայ Առաքելական եկեղեցու սահմանած՝ տարվա չորս եղանակների պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Ս. Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը Հոգեգալստյան կիրակին է): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տևում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-06-05, 2023-05-27, 2024-05-19, 2025-06-08, 2026-05-27, 2027-05-16, 2028-06-04, 2029-05-20, 2030-06-09:

Ազգային

  • ԱՄՆ - День государственности Южной Каролины (South Carolina Statehood Day)
  • ԱՄՆ - Հաջողակ ստակի ազգային օրը (National Lucky Penny Day) *
  • ԱՄՆ - Քրոն հիվանդության և հաստաղիքի բորբոքման իրազեկման օրը (Crohn’s and Colitis Awareness Day) *
  • ԱՄՆ - Ռազմական ռադիոսիրողի երախտագիտության օրը (Amateur Radio Military Appreciation Day) *
  • ԱՄՆ - Ջուլիա Պիեռփոնթի օրը (Julia Pierpont Day) *
  • ԱՄՆ - Իրիսիկի ազգային օրը (National Taffy Day) *
  • Գերմանիա - Սահմանադրության օրը (Constitution Day) 
  • Ճամայկա - Աշխատանքի օրը
  • Մեքսիկա - Ուսանողի օրը
  • Ռուսաստան - Շագանակե մոմերի օրը 
  • Հյուսիսային Մակեդոնիա - Վալախյան լեզվի ազգային օրը (Vlach National Day) 
  • Տաջիկստան - Երիտասարդության օրը 
  • Ուկրաինա - Հերիսների օրը
  • Ուկրաինա - Ծովային հետևազորի ստեղծման օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon