Հիշարժան և տոն օրեր, օգոստոսի 13

 Տոներ  13.08.2021   10:00    346
Հիշարժան և տոն օրեր, օգոստոսի 13

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ձախլիկների միջազգային օրը (International Lefthanders Day) *

Վիճակագրական տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը ձախլիկ է։ Օրվա նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, հատկապես՝ արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկել ձախլիկների առջև ծառացած դժվարությունների մասին։ 1991թ. ԱՄՆ-ում կատարված հետազոտության տվյալներով՝ արտադրական մահացու դեպքերն ավելի հաճախ են ձախլիկների մոտ։ Պարզվել է նաև, որ ձախլիկ տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք։ Աջլիկ և ձախլիկ լինում են նաև կենդանիները:

Ազգային

  • ԱՄՆ - Պրոսեկո գինու ազգային օրը (National Prosecco Day) *
  • ԱՄՆ - Մինյոն ֆիլեի օրը (National Filet Mignon Day) *
  • Գերմանիա - Բեռլինյան պատի մոտ ողբերգության զոհերի հիշատակի օրը *
  • Թունիս - Կանանց ազգային օրը *
  • Իրան - Փոքր ձեռնարկությունների աջակցության օրը *
  • ԿԱՀ - Անկախության օրը 
  • Կոլումբիա - Երգիծաբանի օրը *
  • Հնդկաստան - Հայրենասերների օրը (Patriot’s Day) *
  • Ճապոնիա - Բոնի փառատոնը (Bon Festival) *
  • Ռուսաստան - Աղմկարար խեցգետնիկների օրը *
  • Ռուսաստան - Ժամադրվելու օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։