Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 25

 Հոբելյարներ  25/10/2021   11:00    43  
Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 25

ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Չենդլեր Փարսոնս, ամերիկացի բասկետբոլիստ, Դալաս Մավերիքսի խաղացող
1984 - Քեթի Փերրի, ամերիկացի երգչուհի և դերասանուհի

  • Քեթեի Փերրին աշխարհում հայտնի դարձավ «I Kissed a Girl» սինգլի և One of the Boys ձայնասկավառակի շնորհիվ՝ 2008 թվականին։
  • Teenage Dream ձայնասկավառակը համարվում է առաջին ձայնասկավառկը երգչուհիների շրջանում, որտեղ հինգ սինգլ հասել են Billboard Hot 100 վարկանիշային սանդղակի առաջին հորիզոնական և երկրորդ ձայնասկավառակը Մայքլ Ջեքսոնի Bad ձայնասկավառակից հետո։
  • Փերրին բազում մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ նա երեսուն անգամ առաջադրվել է «Գրեմի» մրցանակին։ 2012 թվականին Billboard երաժշտական հրատարկչությունը անվանեց նրան տարվա կին։ Նա շարունակում է մնալ միակ երգչուհին, ում հաջողվել է 69 շաբաթ շարունակ մնալ Billboard Hot 100 վարկանիշային սանդղակի լավագույն տասնյակում։
  • Նա նաև թողարկել է օծանելիքի սեփական հավաքածուն՝ Purr, Meow, Killer Queen։ 2011 թվականի հուլիսի վերջին Փերրին միացավ «Սմուրֆիկներ» նախագծին՝ հնչյունավորելով գլխավոր հերոսուհուն՝ Սմուրֆետտային։
  • 2012 թվականի հուլիսի սկզբում նա թողարկել է ինքնակենսագրական փաստագրական ֆիլմ՝ «Քեթի Փերրի․ Մի կտոր ինձնից» անվամբ, որտեղ նա պատմում է իր վերջին համերգային շրջագայության՝ The California Dreams Tour-ի մասին։ 2013 թվականի նոյեմբերին Փերրին վաճառել է 12 միլիոն ձայնասկավառակ և 81 միլիոն սինգլ ողջ աշխարհում:

1952 - Սամիր Ջաաջաա, լիբանանցի քաղաքական գործիչ
1926 - Սերգեյ Աղաբաբով, հայ սովետական կոմպոզիտոր (մ. 1959)
1926 - Գալինա Վիշնևսկայա, ռուս սոպրանո երգչուհի (մ. 2012)
1925 - Կալյու Կանգուր, էստոնացի գրող (մ. 1989)
1913 - Անտոն Քոչինյան, հայ քաղաքական գործիչ (մ. 1990)
1904 - Էդուարդ Կալնինշ, լատիշ խորհրդային նկարիչ (մ. 1988)
1881 - Պաբլո Պիկասո, իսպանացի գեղանկարիչ (մ. 1973)

  • Իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, կերամիստ և դիզայներ-նկարիչ Պիկասոն իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ֆրանսիայում: Հայտնի է որպես կուբիստական շարժման հիմնադիր: Նա աշխատել է բազմազան ժանրերում` նպաստելով այդ ժանրերի զարգացմանը:
  • Պաբլո Ռուիս Պիկասոն ծնվել է 1881թ. հոկտեմբերի 25-ին: Պիկասոն դեռ վաղ տարիքից դրսևորել է արտասովոր տաղանդ` իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում: 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է: Նրա արտիստիկ կատարումները հաջողություն են բերում նրան և դարձնում 20-րդ դարի ամենահայտնի արվեստագետներից մեկը:
  • Սովորել է Լա Կորունիայի, Բարսելոնայի Գեղեցիկ արվեստների դպրոցներում, Մադրիդի Սան Ֆերնանդո թագավորական ակադեմիայում: Նմանակելով հորը՝ դեռևս պատանի Պիկասոն ստեղծել է բացառիկ դիտողականությամբ և վավերականությամբ բնորոշվող գծանկարներ:
  • 1904թ.-ից ապրել է Փարիզում: Նրա առաջին նշանավոր գործերն ստեղծվել են 1900-ական թթ.-ի սկզբին: Այդ շրջանի գործերում պատկերված են միայնության մեջ ողբերգականորեն թշվառ կույրեր, աղքատներ, ինչպես և թափառաշրջիկ դերասանների ռոմանտիկ կյանքը:
  • 1907թ.-ին Պիկասոն վճռականապես հրաժարվել է համաշխարհային արվեստի ռեալիստական ավանդույթներից: Զգալով բուրժուական հասարակության և նրա մշակույթի ճգնաժամը, գոյության ողբերգական պայմանները, չտեսնելով սարսափելի իրականությանը հակադրվող որևէ ուժ՝ Պիկասոն իր ստեղծագործություններում անողոք կերպով աղճատման է ենթարկում այդ իրականությունը:
  • Նա աշխատել է նաև քանդակագործության, խեցեգործության և գրաֆիկայի ասպարեզներում: 20-րդ դարի խոշորագույն արվեստագետը մեծ ազդեցություն է թողել 20-րդ դարի արվեստի, գրականության և քաղաքական մտքի զարգացման վրա։ Մահացել 1973թ.:

1866 - Հակովբոս Տաշյան, լեզվաբան և հայագետ (մ. 1933)
1852 - Դմիտրի Մամին-Սիբիրյակ, ռուս գրող (մ. 1912)
1838 - Ժորժ Բիզե, ֆրանսիացի կոմպոզիտոր (մ. 1875)

  • Ժորժ Բիզեն հեղինակել է նվագախմբային ստեղծագործություններ, ռոմանսներ, դաշնամուրային երկեր, ինչպես նաև օպերաներ։ Համարվում է 19-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիացի խոշորագույն կոմպոզիտորներից մեկը։ Նրա լավագույն ստեղծագործություններից են՝ «Կարմեն» օպերան և Ալֆոնս Դոդեի «Արլեզիանուհի» դրամայի համար գրված երաժշտությունը։
  • Բիզեի ստեղծագործությանը հատուկ են մտքի ճշգրտությունն ու հստակությունը, արտահայտչամիջոցների թարմությունն ու պարզությունը, ձևի ավարտվածությունն ու նրբինությունը։ Բիզեին հատուկ է հոգեբանական սուր վերլուծությունը՝ մարդկային զգացմունքների և արարքների ըմբռնումը։ Բիզեի բազմաժանր ստեղծագործության մեջ կենտրոնական տեղը պատկանում է օպերային։ Կոմպոզիտորի օպերային արվեստը ծագել է ազգային հողի վրա և սնվել ֆրանսիական օպերային թատրոնի ավանդույթներով։
  • 19-րդ դարի 60-ական թվականներին Ֆրանսիայի օպերային թատրոնը կորցնում է առաջատար բնույթը։ «Մեծ» օպերան, որը մի ժամանակ արտացոլում էր ազգի հասարակական վերելքը, վերածվել էր անբովանդակ տպավորիչ ներկայացման, կոմիկական օպերան դարձել էր անմիտ և զուտ զվարճալի։ Լիրիկական օպերան, որը ծնունդ առավ դարակեսին, իր լավագույն նմուշների գեղարվեստական բոլոր արժանիքներով հանդերձ, զուրկ էր վառ նորարարական ձգտումներից։ Ֆրանսիայի բուրժուական հասարակության սրտին ամենամոտը օպերան էր իր կանկանով, շքեղ զգեստներով ու թեթևամիտ սյուժեներով։ Այդ տարիներին էր, որ Բիզեն սկսեց օպերային կոմպոզիտորի ուղին։
  • Քննադատաբար օգտագործելով ֆրանսիական օպերայի նվաճումները, Բիզեն համարձակորեն և վճռականորեն իր լավագույն ստեղծագործություններում ժխտում էր այն ամենը, ինչ հնացած էր և խանգարում էր նրա ստեղծագործական նոր խնդիրների լուծմանը։ Պայքարելով բուրժուական հասարակության նախապաշարմունքների դեմ՝ Բիզեն ռեալիզմի ճանապարհը գտավ օպերային ժանրում։ Նրա ստեղծագործական ձգտումները ֆրանսիական արվեստի ռեալիստական միտումների (Վիկտոր Հյուգո, Ֆլոբեր, Զոլյա, Կուրբե) ընդհանուր աճի արտացոլումն էին։ Բիզեի լիովին ավարտուն ստեղծագործությունների քանակը համեմատաբար մեծ չէ։ Բայց և այն, ինչ Բիզեն հասցրել է ստեղծել իր կարճատև կյանքի ընթացքում, բավական է, որպեսզի խոսվի նրա հսկայական ներդրման մասին համաշխարհային արվեստի գանձարանում։

1825 - Յոհան Շտրաուս, ավստրիացի մեծանուն երգահան, դիրիժոր և ջութակահար, «վալսի արքա» (մ. 1899)
1343 - Ջեֆրի Չոսեր, անգլիացի բանաստեղծ (մ. 1400)

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0