Այսօր ծնվել են. 5 հուլիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Ջի Չանգ Ուկ, հարավկորեացի դերասան
1980 - Եվա Գրին, ֆրանսիացի դերասանուհի
1889 - Ժան Կոկտո, ֆրանսիացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ
1911 - Ժորժ Պոմպիդու, Ֆրանսիայի 19-րդ վարչապետը
1880 - Յան Կուբելիկ, չեխ թավջութակահար, կոմպոզիտոր, վիրտուոզ
1857 - Կլարա Ցետկին, գերմանացի մարքսիստ, ակտիվիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) հիմնադիրներից, կանանց իրավունքների պաշտպան
1855 - Հանուշ Վիհան, չեխ թավջութակահար

ՀԱՅԵՐ

1990 - Մայքլ Ստեփանյան (ծնվ. ԱՄՆ), կոմպոզիտոր, երգիչ, մուլտիինստրումենտալիստ, սաունդ-դիզայներ
1987 - Կարեն Բոյաջյան (ծնվ. Տորոնտո), կանադահայ դերասան

  • Նա դարձել է կանադական Հայտնի "Aaron Carter" շոուի աստղերից մեկը։ Սակայն ճանաչում ստացավ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում երիտասարդ Արշիլ Գորկու դերում նկարահանվելուց հետո։ 
  • Հայրը ծնունդով Հայաստանից է, ապրում է Լիբանանում, մայրը՝ իտալուհի, ծնունդով Կանադայից է։

1978 - Վազգեն Ղազարյան (ծնվ. Երևան), օպերային երգիչ (բաս)
1975 - Տիգրան Նալբանդյան (ծնվ. Երևան), հայ շախմատիստ, գրոսմայստեր
1957 - Ռաֆայել Հարությունյան (ծնվ. Թբիլիսի), գեղասահորդ, գեղասահքի մարզիչ

  • 2000-ից ապրում է Կալիֆորնիայում և մարզում Լեյք Էրրոուխեդա քաղաքի սահադաշտում։

1952 - Հարություն Մինասյան (ծնվ. Երևան), հոգեբույժ-հոգեթերապևտ, Երևան քաղաքի գլխավոր հոգեթերապևտ
1949 - Պարույր Հայրիկյան (ծնվ. Երևան), քաղաքական գործիչ
1924 - Մանուկ Մանուկյան (ծնվ. Բուխարեստ), երաժշտագետ
1920 - Գարի Օրբելյան (ծնվ. Տաթև, Հայաստան), Սան Ֆրանցիսկոյի միջազգային առևտրի խորհրդի նախագահ
1907 - Ելենա Թանգիևա-Բիրզնիեցե (սեռ. Ռուսաստան, մ. 1965), հայկական ծագում բալետի լատվիական պրիմա-պարուհի, բալետմայստեր, նկարիչ-պարուսույց, Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի

  • Նրա տոհմածառում միահյուսվել են ռուսական և հայկական արմատները, իսկ նախնիների մեջ եղել են Ռուսաստանի գեղարվեստական աշխարհում հայտնի մարդիկ։

1903 - Ալեքսանդր Շավերդյան (ծնվ. Սիղնաղի, մ. 1954), երաժշտագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)
1894 - Գարի Բեկնազարյան (ծնվ. Երևան, մ. 1967), կինոօպերատոր

  • Համո Բեկնազարյանի կրտսեր եղբայրը։

1837 - Նիկոլայ Վահանով (ծնված. Սանկտ Պետերբուրգ, մ. 1899), խաղաղության միջնորդ Պսկովի շրջանում
1813 - Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեջյան, ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1882), Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ 1865-ից մինչև 1882 թվականը