Պատմության այս օրը. մարտի 28

Պատմություն 28.03.2020   09:30   273

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երկրագնդի ժամը (Earth Hour)

Երկրագնդի ժամը գլոբալ ակցիա է, որը կազմակերպվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wide Fund for Nature, WWF)  կողմից և ամեն տարի անցկացվում մարտի վերջին շաբաթ օրը: Այսօր երեկոյան ժամը 8-ից մինչև 9-ը՝ մարդկության ուշադրությունը ուղղվելու կլիմայի փոփոխության վրա և քաջալերելու էլեկտրականության և առհասարակ, էլեկտրական սարքերի խելամիտ օգտագործումը։ Նպատակ ունի նաև միջոցառման միջոցով նվազեցնել լուսային աղտոտումը։
Առաջին Երկրի ժամը անցկացվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում 2007 թվականի մարտի 31֊ին, ժամը 7։30-ից մինչև 8։30։ Երկրի ժամը նվազեցրել է Սիդնեյի էլեկտրական հոսանքի սպառումը այդ ժամվա ընթացքում 2.1%--10.2%֊ով նվազել է․ մասնակցել է 2.2 միլիոն անձ։ Ակցիային միացել է նաև Գուգլ ընկերությունը, որը որոշ երկրների համար իր որոնիչի էջի գույնը փոխել է սպիտակից սև և էջի վրա նշել՝ «Մենք անջատել ենք լույսերը։ Այժմ ձեր հերթն է։ Երկրի ժամը»։
Սիդնեյի քաղաքի և նրա քաղաքագլխի՝ Կլովեր Մուրի աջակցությամբ, Երկրի ժամը 2008֊ին դարձել է միջազգային իրադարձություն։
«Երկրագնդի ժամն» աշխարհում ամենամասշտաբային բնապահպանական ակցիան է: Դրանում մասնակցում է ավելի քան 2 մլրդ մարդ 188 երկրներից, որտեղ անջատում են ավելի քան 18 000 ճարտարապետական կոթողների լուսավորումը:

  • Ռուսաստանի վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) մտադիր չէ կորոնավիրուսի պատճառով չեղարկել «Երկրագնդի Ժամը»: Ակցիան տեղի կունենա մարտի 28-ին, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
  • 2019-ին ակցիային մասնակցել է 188 երկրներից ավելի քան 2 մլրդ մարդ: Լույսերն անջատել են ամբողջ աշխարհում մոտ 18 հազար շենքեր և շինություններ:   

Հայաստան

  • Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

Այս տոնը հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակության երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Ս. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր:
Սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, Անակ Պարթևը սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաև արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: 4-րդ դարի Ընդհանրական Եկեղեցու սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած... Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող և ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»:
Խոր վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Ս. Գրիգոր Լուսավորչը, դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում՝ դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սուրբ, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:

Ազգային

  • Ուսուցչի օրը (Չեխիա)
  • Ազգային օրը (Սերբիա)
  • Կանանց օրը (Կուբա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1991 - Բորիս Ելցինի ավելի քան 100 հազար կողմնակիցներ ցույց կատարեցին Մոսկվայում՝ խախտելով կառավարական արգելքը։

  • Մ.Գորբաչովի հրամանով Մոսկվայում զորք մտցվեց։

1988 - ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ միավորելու ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի որոշումը:
1984 - Հայկական գաղտնի բանակը Թեհրանում թուրք դիվանագետների դեմ ահաբեկչական մի շարք գործողություններ է իրականացնում։
1979 - Միջուկային էներգետիկայի պատմության ամենախոշոր վթարը Տրի-Մայլ-Այլենդում ԱԷԿ-ում (ԱՄՆ)։
1971 - Սկսվեց «Ժիգուլու» արտադրությունը։
1959 - Չինաստանը լուծարում է Տիբեթի կառավարությունը
1939 - Գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավեցին Մադրիդը։
1930 - Թուրքական Կոստանդնապոլիս և Անգորա քաղաքները վերանվանվում են համապատասխանաբար Ստամբուլ և Անկարա:
1920 - Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
1917 - Թուրքական իշխանությունները Թել-Ավիվից վտարեցին հրեաներին։
1910 - Ֆրանսիայի Մարսել քաղաքում առաջին անգամ փորձարկվեց հիդրոպլանը (ջրային ինքնաթիռ)։
1891 - Սկսվեց Ծանրամարտի առաջին աշխարհի առաջնությունը։
1854 - Մեծ Բրիտանիան և Ֆրանիան պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին՝ Ղրիմի պատերազմը։
1827 - Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
1797
 - ԱՄՆ-ում արտոնագրվեց լվացքի մեքենան։
1776
 - Բացվեց Մեծ թատրոնը՝ Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն։
1521 - Ֆերնան Մագելանը եվրոպացիներից առաջինը շփման մեջ մտավ Ֆիլիպինների բնիկների հետ։
364 - Հռոմեական կայսրությունը բաժանվում է Արևելյանի և Արևմտյանի։
37 - Կալիգուլան հռչակվեց Հռոմի կայսր։


ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Լեդի Գագա, ամերիկացի երգչուհի 
1984 - Հարձակում Թեհրանում Թուրքիայի դեսպանության զինվորական կցորդի օգնական, սպա Իսմայիլ Փամուկչուի վրա, որը ծանր վիրավորվում է։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի «Նահատակ Զօհրապ Սարգիսեան Անձնասպանական Խմբակ»-ը ստանձնում է «Նահատակ Խաչիկ Հաւարեան Գործութեան» պատասխանատվությունը։ Նույն օրը հրապարակած հաղորդագրությամբ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն ազդարարում է. «Իսմայիլ Փամուկչուն 19.07.1983-ին թրքական ֆաշիզմից նոր թելադրանքներ ստանալու նպատակով Անկարա ուղևորվեց և իր վերադարձին (23.08.1983) ավելի լայնատարած հակահայ աշխատանքի անցավ»։
  • Նույն օրը հարձակում է իրականացվում Թեհրանում Թուրքիայի դեսպանատան պաշտոնյա, առևտրական Իսիք յանտըրի մեքենայի վրա։ Յանտըրը և իր կինը՝ Սաադիյեթ Յանտըրը, որը ևս դեսպանատան աշխատող էր, ծանր վիրավորվում են։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի «Նահատակ Սուրիկ Գրիգորեան Անձնասպանական Խմբակ»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը, որը կրում էր «Նահատակներ Խաչիկ Հաւարեան և Վիգեն Այվազեան Գործողութիւն» անվանումը։
  • Այս գործողություններն իրագործվեցին Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի Թեհրան այցելության ժամանակ։ Մարտի 29-ի հաղորդագրության մեջ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն նշեց. «Մենք պայքարում ենք արդար հատուցում պահանջելով 1.5 միլիոն անմեղ հայերի արյան համար… նաև ազատագրելու համար մեռ բռնագրավված հողերը ՝ ֆաշիստ Թուրքիայի բռնապետական, ճնշող ու գաղութատիրական լծից»։

1981 - Ջուլիա Սթայլզ, ամերիկացի դերասանուհի
1970 - Վինս Վոն, ամերիկացի դերասան
1953 - Ռիբա Մաքինթայր, ամերիկացի երգչուհի-երգահան, դերասանուհի
1950 - Աշոտ Նավասարդյան, ազգային, պետական գործիչ
1948 - Դայան Ուիսթ, ամերիկացի դերասանուհի 

  • «Օսկար» մրցանակի կրկնակի և «Ոսկե Գլոբուս» ու «Էմմի» մրցանակների դափնեկիր է։ Հայտնի ֆիլմերն են «Հաննան և նրա քույրերը», «Գնդակների Բրոդվեյի վրա», «Էդվարդ մկրատաձեռն», «Անկախության օրը», «10-րդ թագավորություն» մինի-սերիալը։

1936 - Մարիո Վարգաս Լյոսա, պերուա-իսպանացի լրագրող և գրող
1928 - Արա Հարությունյան, ժող. նկարիչ, քանդակագործ
1925 - Ինոկենտի Սմոկտունովսկի, դերասան
1914 - Արթուր Փինաջյան, ամերիկացի հայազգի նկարիչ
1914 - Բոհումիլ Հրաբալ, չեխ գրող 

  • Առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի։ «Գնացքները խիստ հսկողության տակ են» ֆիլմի սցենարի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

1913 - Նելսոն Ստեփանյան, հայ հերոս օդաչու (վ. 1944)
1907 - Իվան Գևորգյան, վիրաբույժ
1893 - Շարա Տալյան, տենոր
1870 - Գուիդո Բացցանի, իտալացի ֆուտբոլային մարզիչ
1865 - Ալեքսանդր Ծատուրյան, բանաստեղծ և թարգմանիչ 
1483 - Ռաֆայել Սանտի, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ, ճարտարապետ 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մարտի 28


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon