Պատմության այս օրը. մարտի 29

Պատմություն 29.03.2020   09:30   186

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Հայաստան

  • Գալստյան կիրակի (Հայ Առաքելական Եկեղեցի)

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանն առաջնորդվել փրկության ուղով: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում Երկրորդ Գալստյանը նվիրված բազում հատվածներ կան: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և դրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր… Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13): Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:

Ազգային

  • Պանրի ազգային օրը (Ֆրանսիա)

Մարտի վերջին Ֆրանսիան նշում է Պանրի ազգային օրը: Ֆրանսիան և պանիրն անբաժան են, ինչպես Փարիզը և Էյֆելյան աշտարակը: Այն կոչում են 300 տեսակի պանրի երկիր, և իրենք` ֆրանսիացիները, կհամոզեն ձեզ, որ տարվա յուրաքանչյուր օրվա համար նրանք կունենան համտեսելու պանրի նոր տեսակ: Ավելին, յուրաքանչյուր շրջան ունի պանրի իր տարատեսակը:

Ֆրանսիայի հյուսիս. Ֆրանսիայի հյուսիսում նախաճաշին ուտում են «Մարուալ» տեսակի պանիր և խմում ​​տաք եղերդակի (цикории) ըմպելիք: «Մարուալ» պանիրը ամենահին պանիրներից է: Ըստ լեգենդի, VII դարի կեսերին նրա հայտնվելը վերագրվում է Մարուալի աբբայության մի վանականի: «Մարուալ» պանիրը պատրաստում են կովի կաթից և պատկանում է փափուկ պանիրների տեսակին:
«Միմոլետ». այս տեսակի պանիր, որն արտադրվում է Լիլ քաղաքի մերձակայքում, կոչվում է նաև «Լիլի գունդ» (Boule de Lille): Այս պանրի մեկ գլուխը կարող է կշռել 2,5-ից 4 կիլոգրամ: Ի տարբերություն «Մարուալի», «Միմոլետի» սերուցքը նարնջագույն է, իսկ կոշտ կեղևը՝ մոխրագույն:

Նորմանդիա. «Նորմանդիա» բառը զուգորդվում է խնձորի և պանրի հետ: Նորմանդիայի ամենահայտնի պանիրը, որ նվաճեց պանրի սիրահարներին, «Կամամբերն» է: Ըստ լեգենդի ՝ առաջին «Կամամբերը» պատրաստվել է 1791 թվականին նորմանդացի գեղջկուհի Մարի Արելը, ով Ֆրանսական մեծ հեղափոխության ժամանակ մահից փրկել է մի վանականի, որը որպես երախտագիտություն նրան է տվել այդ պանրի պատրաստման բաղադրատոմսը: Ֆրանսիացի պոետ և արձակագիր Լեոն-Պոլ Ֆարգը «Կամամբերի»  համը բնութագրում է որպես «Աստծո ոտքերի հոտ» (Le camembert, ce fromage qui fleure les pieds du bon Dieu)։

Սովորաբար ֆրանսիացիները նախընտրում են պանիրները համտեսել  թեթև գինով և հակառակը: Նորմանդիայի հայտնի պանիրներից են «Լիվարոն», որը կոչում են նաև «գնդապետ»,  Պոն-Լևեկը և Նոշատելը:

  • «Կոկա-Կոլայի» (Coca-Cola) ծննդյան օրը

Կոկա-կոլան աշխարհի ամենահայտնի բրենդերից մեկն է և արժե ավելի քան 80 մլրդ դոլար: Այսօր աշխարհում դժվար է գտնել մի մարդու, ով չիմանա այս կարմիր լոգոտիպը, որի մեջտեղում գրված է Կոկա-կոլա: 
Կոկա Կոլա զովացուցչի ըմպելիքը ստեղծվել է 1886 թ.-ի մայիսի 8-ին Ատլանտայում, ԱՄՆ: Սկզբում այն վաճառվել է որպես «բոլոր նյարդային ցնցումների դեմ» դեղամիջոց: Նրա բաղադրության մեջ մտնում է այն նույն բույսը, որից ստանում են կոկային:
Դեղագործ Ջոն Պեմբերտոնը, Կոլամբուսից տեղափոխվելով Ատլանտա, բացում է իր դեղագործական ընկերությունը, քանի որ փոքր հասակից միշտ էլ տարվել է քիմիայով: Ջոնը, պատրաստելով այս օշարակը, տեսնում է, որ շատ համեղ է և կանչում է իր հաշվապահ ընկերոջը` Ֆրենկ Ռոբինսոնին, ով համտեսելով այն` միանգամից խորհուրդ է տալիս բաղադրությունը գրել թղթի վրա: Կոկա-կոլայի հիմնական բաղադրությունն էր` 3 կոկայի տերև, որից ստացվում է նաև կոկաին, և կոլա ծառի պտուղներից: Ստացված օշարակը պատենատավորվեց որպես մարդու նյարդերը հանգստանող միջոց: 
Ջոնն այս օշարակը տանում է քաղաքի ամենամեծ դեղատունը` Jacobs’ Pharmacy-ն, որտեղ սկսում են վաճառել 1 բաժակը 5 ցենտով: Հյութի անվանումը հորինեց նույն հաշվապահը` Ֆրենկ Ռոբինսոնը, ով թղթի վրա նկարեց Coca-Cola, որից հետո մինչև հիմա այդ նկարված տեսքով էլ պահպանվում է բրենդի անվանումը շշերի վրա: 
Սակայն այս ըմպելիքի հեղինակը՝ Պեմբերտոնը, 1888 թվականին աղքատության մեջ է մահանում և թաղվում աղքատների գերեզմանոցում և միայն 70 տարի հետո Կոկա-կոլայի բանաձևի հեղինակի պատվին արձան է կանգնեցվում:

  • Հերոսների հիշատակի օրը (Մադագասկար)
  • Երիտասարդության օրը (Չինաստան)
  • Բոգանդայի օրը (ԿԱՀ)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Ահաբեկչական գործողություններ մոսկովյան մետրոյում, զոհվում է 40 մարդ
2008 - Մոտ 35 երկիր և 350 քաղաք մասնակցեցին Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը:
2004 - Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվեց օրենք ծխախոտի արգելման մասին,

  • Օրենքի համաձայն արգելվում էր ծխել աշխատատեղերում, սրճարաններում և ռեստորանները:

2004 - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ:
1998 - Լիսաբոնում բացվեց եվրոպական ամենաերկար կամուրջը:
1992 -
Շուշիից և Ղամբալու,  Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և հետ շպրտվեցին ելման կետերը:
1992 - Հիմնադրվեց Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը:
1974 - Ամերիկյան «Մարիներ-10» տիեզերանավը Մերկուրի մոլորակի լուսանկարներ կատարեց։
1973 - Ամերիկյան զորքերը վերջնականապես դուրս են բերվում Վիետնամից:
1967 - Ֆրանսիայում ջուրն է իջեցվում առաջին միջուկային սուզանավը:
1947 - Մադագասկարի բնակիչներն ապստամբում են ֆրանսիական տիրապետության դեմ:
1936 - Գերմանիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ. ձայների 99% տրվում է նացիստական կուսակցությանը:
1921 -
Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը:

  • Հայար տունը կրում էր  բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:

1914 - Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
1886
 - «Կոկա-կոլա»-ի ծննդյան օրը. ստեղծվեց ըմպելիքի բաղադրատոմսը:
1873 - Լև Տոլստոյը սկսեց աշխատել «Աննա Կարենինա» վեպի վրա:
1871 - Վիկտորիա թագուհին բացում է Ալբերտ թագավորական սրահը:
1864 - Մեծ Բրիտանիան Հունաստանին հանձնեց Իոնական կղզիները:
1851 - Ստեղծվում է «Կովկասյան գրաքննական կոմիտեն»։
1849 -
Միացյալ Թագավորությունը գրավում է Փենջաբը։
1848 - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարեց թափվել մոտ 30 ժամով:
1831 - Բոսնիացիներն ապստամբում են Օսմանյան Կայսրության դեմ։
1827 - Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
1798 - Ֆրանսիացիները հռչակեցին Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձավ Շվեյցարիան:
1795
 - Գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը առաջին անգամ համերգ տվեց Վիեննայում:
1461 - Ալ և Սպիտակ վարդերի պատերազմ. Թաութոնի ճակատամարտում Էդվարդ Յորքցին հաղթում է Մարգրեթ Անժուեցուն:
1430
 - Օսմանյան Կայսրությունը գրավում է բյուզանդական Սալոնիկ քաղաքը:
1001 - Տրդատ
ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
554 - Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Ֆաբիո Բորինի, իտալացի ֆուտբոլիստ
1985 - Ֆեռնանդո Ամորեբիետա, վենեսուելցի ֆուտբոլիստ
1967 - Միշել Խազանավիչուս, ֆրանսիացի ռեժիսոր, դրամատուրգ, 26 տարբեր կինոմրցանակների դափնեկիր 

  • 2011 թվականին նկարահանած «Արտիստը» ֆիլմի համար «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացել է Օսկար, Գոյա, BAFTA և այլ մրցանակների։

1958 - Նուրիել Ռուբինի, ամերիկացի տնտեսագետ
1957 - Քրիստոֆեր Լամբերտ, ֆրանսիացի դերասան

  • Ավելի քան 35-ամյա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է 80 ֆիլմերում։ Նկարահանվել է ինչպես կատակերգությունների, այնպես էլ ինտելեկտուալ ֆիլմերի մեջ։ Բայց առավել հայտնի է ֆանտաստիկ ու էքշն ժանրի ֆիլմերում միայնակ հերոսների դերերի շնորհիվ։ Ֆրանսիական «Սեզարի» մրցանակակիր է։ Ամենահայտնի ֆիլմը «Լեռնցին» է։ Ֆիլմի սաունդթրեքների (Who Wants To Live Forever, A kind of magic, One year of love, Princes of the universe) հեղինակը Queen ռոք խումբն է։ Ֆրեդի Մերկուրիի հեղինակած «Princes of the universe»-ի տեսահոլովակում նկարահանվել է նաև Լամբերը։

1943 - Ջոն Մեյջոր, անգլիացի ֆինանսիստ, Միացյալ Թագավորության վարչապետ
1918 - Չարլզ Հրաչ Փափազ, հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս 
1790 - Ջոն Թայլեր, ԱՄՆ 10-րդ նախագահը (1841-1845)
1592 - Նահապետ Քուչակ, աշուղ-երգիչ

Քնաի՜ ու քանի՜ ասեմ.
       «Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք,
       զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
       ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
       զիս ի ներս ողկիկ շարեցէք»:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մարտի 29


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon