Չինաստանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Թայվանի ջրերում՝ որպես «լուրջ նախազգուշացում» ԱՄՆ-ին, որը վերջերս մեծացրել է զենքի մատակարարումը Թայվանին։ Վաշինգտոնը որոշել է կղզում տեղակայել F-16V կործանիչներ, բազմաթիվ հրթիռային կայաններ և հականավային զինատեսակներ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ դա անհրաժեշտ է Պեկինից ռազմական ներխուժման դեպքում Թայբեյին պաշտպանելու համար։ Ի պատասխան՝ Չինաստանի ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել ԱՄՆ-ին և Վաշինգտոնից պահանջել հավատարիմ մնալ «մեկ Չինաստան» սկզբունքին։
Լուր | Տեսնել ավելին՝ Regnum | Դիտումներ՝ 352 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 25.05.2022 | 13:06 |