Արգենտինայում նոյեմբերի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում երկրի նոր նախագահ է ընտրվել Խավիեր Միլեյը։ Միլեյը հավաքել է ձայների 56 %-ը, իսկ նրա մրցակից Սերխիո Մասսան՝ 44 %-ը։ Իր հաղթանակից հետո ելույթում Միլեյը նշել է, որ երկիրը կանգնած է լուրջ խնդիրների առջև, որոնք հարկավոր է լուծել, մասնավորապես՝ ինֆլյացիան, գործազրկությունը, աղքատությունը։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ՝ տոնելու Խավիեր Միլեյի հաղթանակը։
Լուր | Տեսնել ավելին՝ reuters.com | Դիտումներ՝ 308 | Ավելացրեց՝ Moder-003 | 20.11.2023 | 11:15 |