19:14, 26.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Այսօր՝ մարտի 28-ին Հնդկաստանում մի շարք խոշոր արհմիությունների կոչով համազգային երկօրյա գործադուլ է սկսվել։ Ըստ տարբեր գնահատականների՝ ակցիային կմասնակցի շուրջ 200 միլիոն մարդ։ Արհմիությունները պահանջում են հրաժարվել մի շարք պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից, բարձրացնել աշխատավարձերը, արդար բաշխել եկամուտը, հավասար իրավունքներ ապահովել աշխատողների համար և այլն։ 

Լուր / Տեսնել ավելին՝ McDowell News | Դիտումներ՝ 232 | 28.03.2022 / Հնդկաստան, գործադուլ

Եվրախորհրդի գագաթնաժողովը չի կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների շուրջ, չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայությանը:

Լուր / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 282 | 26.03.2022 / Ջո Բայդեն


Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին թվիթերյան իր էջում գրառել է.

Մի պատերազմը չպետք է ստվերի մյուսը։ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգությունից՝ խախտելով հրադադարը Լեռնային Ղարաբաղում։ Այսօր թուրքական անօդաչու թռչող սարքերը սպանել են 3 հայի և վիրավորել 14-ին։ Եթե ​​Ֆրանսիան ու Եվրոպան լռեն, դա սպանելու արտոնագիր կլինի։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 259 | 26.03.2022 / Ֆրանսուա-Քսավյե Բելամին, ԵԽ պատգամավորներ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևի նախագիծը, որը կոչ է անում բանակցային ճանապարհով դադարեցնել կրակը՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Առաջարկվող փաստաթղթի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը կոչ է անում «բանակցային հրադադար հաստատել՝ ապահովելու բոլոր քաղաքացիական անձանց արագ, անվտանգ, կամավոր և անխոչընդոտ տարհանումը»։

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 227 | 24.03.2022 / ՄԱԿ անվտանգության խորհրուդ, Ուկրաինական ճգնաժամ

Չինաստանի արտգործնախարարություն հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող Ռուսաստանին դուրս թողնել G20-ի խմբից։ Հիշեցնենք, որ G20-ը ամենազարգացած և զարգացող տնտեսություններ ունեցող պետությունների կառավարությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների ակումբ է։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 218 | 23.03.2022 / Ռուսաստան-Չինաստան
« 1 2
ԴԵՊԻ ՎԵՐ